Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայք այցելելու եւ հետաքրքրություն ցուցաբերելու մեր աշխատակազմի իրականացրած գործունեության նկատմամբ։
Մենք կտրամադրենք այն բոլոր տեղեկություններն ու տեղեկատվությունը, որոնք լիարժեքորեն կարտացոլեն Լոռու մարզպետի ու մարզպետարանի գործունեությունը։
Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հնարավորություն կընձեռնի բաց, թափանցիկ աշխատելու, պարբերաբար թարմացվող, մատչելի տեղեկատվություն տրամադրելու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար։
Հանրային վերահսկողությունը, անկասկած, նպաստելու է քաղաքացիական արդյունավետ վերահսկողության ավանդույթի եւ քաղաքացիական հասարակության ձևավորմանը մեր մարզում։
Մեզ համար կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու առաջարկը, այն հարցերի շուրջ, որոնք ըստ ձեզ, պետք է լինեն մեր թիմի ուշադրության կենտրոնում։
ՀՀ Լոռու մարզպետ
Արթուր Նալբանդյան



