Տպել

Կազմակերպություններ

Կրթական

ԲՈՒՀԵՐ

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) Վանաձորի մասնաճյուղ

Հեռ.` (+ 374 322) 26735

Մանրամասն ↓

Հասցե` ք.Վանաձոր, Մանուշյան փ. 2/1,2016

Վեբ կայք` info.@erlicta.am

Էլ. փոստ`

Աշխատողներ` 30

Կազմակերպա-իրավական տեսակը` Հիմնադրամ

Տնօրեն Սամվել Գյուլբեկյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ

Հեռ.` (+ 374 322) 4-11-80

Մանրամասն ↓

Հասցե` ք, Վանաձոր, Վարդանանց 96

 Տնօրեն Հակոբ Ազիզյան

Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Հեռ.` (+374322)25176

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանձոր, Աբովյան 64,2009

Էլ. փոստ`

Աշխատողներ` 23

 Տնօրեն՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա,Խ,Հակոբյան

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Հեռ.` (+ 374 322) 5-85-70

Մանրամասն ↓

Հասցե` ք,Վանաձոր, ք.Վանաձոր Շինարարների 12,2019

Վեբ կայք` www.seua.am

Էլ. փոստ`

Աշխատողներ` 134

Տնօրեն Արմեն Խառատյան

Վանաձորի «Մխիթար Գոշ» Միջազգային Համալսարան

Հեռ.` (=374322)4- 07- 11

Մանրամասն ↓

Հասցե` Վանաձոր ,Տիգրան մեծի 30ա,2001

Վեբ կայք` www.mkhitargosh.com

Էլ. փոստ`

Աշխատողներ` 120

Իրավաբանական տեսակը` ՍՊԸ

Ռեկտոր՝Վաչիկ Բրուտյան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ

Հեռ.` (+374 322) 41853

Մանրամասն ↓

Հասցե` ք,Վանաձոր, Տիգրան Մեծի 36

Վեբ կայք` http://www.vspi.am

Էլ. փոստ`

Աշխատողներ` 511

 Ռեկտոր՝ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Կիպրոնի Խաչատրյան



Դպրոցներ

«Հայաստանի Հանրապետության Գուգարքի N1 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 5-28-93

Մանրամասն ↓

Հասցե` գ.Գուգարք 6փ. 38շ.,2029

Էլ. փոստ`

Աշխատողներ` 35

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Հարությունյան Թաթուլ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1932

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  16

Լաբորատորիաներ  3

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  1046

Աշխատողների թիվ 35

Աշակերտների թիվ  160

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 6-06-68

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ագարակ, 1-ին փողոց, շենք 44,1906

Էլ. փոստ`

Աշխատողներ` 33

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մելիքջանյան Հրայր

Դպրոցի պատմությունը՝ 

²·³ñ³Ï ·ÛáõÕáõÙ ³é³çÇÝ å»ï³Ï³Ý ï³ññ³Ï³Ý ¹åñáóÁ ÑÇÙݳ¹ñí»É ¿ 1922-23 áõë ï³ñáõÙ: 1926-27 áõë ï³ñáõÙ ¿É Ó¨³íáñí»É ¿ 7-³ÙÛ³ ¹åñáó, áñï»Õ Ñ³×³Ë»É »Ý ݳ¨ ѳñ¨³Ý ·ÛáõÕ»ñÇ ß³ï »ñ»Ë³Ý»ñ: ¸åñáóÁ ÙÇçݳϳñ· ¿ ¹³ñÓ»É 1938-39 áõë ï³ñáõÙ: ¸åñáóÇ 300 ßñç³Ý³í³ñïÝ»ñ Ù³ëݳÏó»É »Ý гÛñ»Ý³Ï³Ý Ø»Í å³ï»ñ³½ÙÇÝ, Ýñ³ÝóÇó 156-Á ½áÑí»É »Ý Ù³ñïÇ ¹³ßïáõÙ:   90-³Ï³Ý ÃÃ. ³ß³Ï»ñïÝ»ñÇ ÃÇíÁ ѳëÝ»Éáí 420-Ç` ÏáÙåÉ»Ïï³íáñí»É »Ý ½áõ·³Ñ»é ¹³ë³ñ³ÝÝ»ñ: гٳÛÝùáõÙ ÙÇßï ¿É µ³ñÓñ »Ý å³Ñí»É áõëÙ³Ý Ñ³ñ·Ý áõ å³ïÇíÁ:  ºí ÙÇÝ㨠ûñë ¿É ·áñÍáõÙ ¿ ѳÝñ³å»ïáõÃÛáõÝáõÙ µ³ñÇ Ñ³Ùµ³í í³Û»ÉáÕ ÙÇçݳϳñ· ¹åñáóÁ, áñÇ Ýáñ ¹åñáó³Ï³Ý ß»ÝùÁ ߳ѳ·áñÍÙ³Ý ¿ ѳÝÓÝí»É 2000-01 áõë ï³ñáõÙ:

¸åñáóáõÙ ³ß˳ïáõÙ »Ý µ³ñÓñ³·áõÛÝ Ù³Ýϳí³ñÅ³Ï³Ý ÏñÃáõÃÛ³Ùµ  25 áõëáõóÇãÝ»ñ: ²ß˳ïáÕÝ»ñÇ ÁݹѳÝáõñ ÃÇíÁ ` 33 , áñÇó 2-Á `   ѳٳï»ÕáõÃÛ³Ùµ : Ü»ñϳÛáõÙë ¹åñáóÇ í»ñçÇÝ ï³ñÇÝ»ñÇ ßñç³Ý³í³ñïÝ»ñÇó 42-Á  ëáíáñáõÙ  »Ý  ѳÝñ³å»ïáõÃ۳ݠ ï³ñµ»ñ  å»ï³Ï³Ý       ´àôÐ- »ñáõÙ:

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2000թ.

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  2064

Աշխատողների թիվ 33

Աշակերտների թիվ  123

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 6-47-08

Մանրամասն ↓

Հասցե` գ.Ազնվաձոր, 2006

Էլ. փոստ`

Աշխատողներ` 22

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն Շահնազարյան Սեյրան

 Դպրոցի պատմությունը՝

Ազնվաձոր համայնքը` նախկինում Գյոզալդարա` մինչև 1989թ.-ը եղել է ադրբեջանական համայնք:

1989թ.-ից այստեղ են հաստատվել Ադրբեջանից գաղթած փախստականներ` հիմնականում Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Մինգեչաուրից, Ազատ և Կամո գյուղերից և այլ բնակավայրերից:

Համայնքի հաստատման գործում առաջնահերթ էր դպրոց ունենալը: Այս գործին ձեռնամուխ եղան Գյոզալդարայում բնակություն հաստատած մի շարք անձիք` Խորհրդային տնտեսության տնօրեն Սաշա Շահնազարյանը, բնակիչներ Զոյա Արզումանյանը, Էլմիրա Աբրահամյանը, Լաուրա Բաղդասարյանը /մինչև այսօր աշխատում է Ազնվաձորի միջն. դպրոցում փոխտնօրեն/, Աիդա Շահնազարյանը, Սվետլանա Աբրամովան, Ծաղիկ Կարապետյանը, Ռոզա Հարությունյանը և այլոք:

1989թ.-ի սեպտեմբերից Գյոզալդարա համայնքն ունեցավ նոր դպրոց, տնակային պայմաններում, երկու բաժնով` հայկական և ռուսական: 1989թ.-ից մինչև 1994թ.-ը դպրոցում սովորել է մոտ 200 աշակերտ: Դպրոցի առաջին տնօրենն է եղել Արարատ Բարսեղյանը` 1989-2000թթ.: Այս ծանր տարիներին դպրոցը գոյատևել է նվիրյալների աշխատանքի արդյունքում, որում, անխոս,  իր ներդրումն ունի Արարատ Բարսեղյանը:

2000-2002 թթ. դպրոցի տնօրենն է եղել Վաղինակ Ֆրանգյանը:

2002 թ.-ի մարտից դպրոցի տնօրեն է նշանակվում Սեյրան Սաշայի Շահնազարյանը:

Համայնքի ղեկավարի` Սաշա Շահնազարյանի և նոր տնօրենի հետևողական աշխատանքի արդյունքում Ազնվաձոր համայնքն ունեցավ նոր տիպային դպրոց, որը կառուցվեց ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի, Սոցիալական ներդրումների հիմնադրամի և <<Վարդանանց ասպետներ>> կազմակերպության համաֆինանսավորմամբ:

2003 թ.-ից դպրոցի պատմությունը սկսվեց նոր  էջից: Նորացված գույքով նոր տիպային մասնաշենքում էլ ավելի պարտավորեցնող էր միջավայրը աշխատանքի և ուսման համար:

Ազնվաձորի միջն. դպրոցը ունեցել է մի շարք հաջողություններ թե՛ ուսման, թե՛ սպորտի  բնագավառներում: Դպրոցում բարձր մակարդակի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը /զինղեկ` Վ. Վարդանյան/: Ունենք դասասենյակ, որն անվանակոչված է երկու զոհված ազատամարտիկների անունով: Դպրոցում առկա է համակարգչային դասասենյակ:

 

 Դպրոցի ստեղծման տարեթիվը 1989

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 10

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  380

Աշխատողների թիվ 22

Աշակերտների թիվ  47

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աթանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 93) 60 24 28

Մանրամասն ↓

Հասցե` գ. Աթան, 4-րդ փողոց, շենք 17,1713

Էլ. փոստ`

Աշխատողներ` 17

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մարության Արամ

Դրոցի պատմությունը՝

1860-ական թվականներից Հաղպատից Աթան տեղափոխված և գյուղ հիմնադրած բնակչությունը կարիք ուներ կրթության: Եվ 1924թ փայտաշեն մի սենյակում բացվեց դպրոց: Սկզբում տարիքային սահմանափակումչկար: Մինչև 30-ական թվականները գործել է քառամյա, այնուհետև յոթամյա դպրոց:

Հայրենական պատերազմի տարիներին դպրոցը ուսուցիչներով ապահովելու խնդիր է ունեցել, քանի որ տղամարդ ուսուցիչները ճակատ են մեկնել: Դպրոցը փայլուն աշակերտներ է տվել և նրանցից 64-ը զոհվել են պատերազմում:

Պատերազմից հետո, արդեն 50-ական թվականներին դպրոցը 8-ամյա էր:

Դպրոցի երախտավոր տնօրեններից են Հովսեփ Մարուքյանը, Ալիբեկ Սարգսյանը, Վանիչկա Աբովյանը, Լևոն Քոչարյանը:

   1972թ.-ին դպրոցը տեղափոխվել է նոր, երկհարկանի տիպային մասնաշենք,ուր մինչև այժմգործում է:

   1990թ.-ից մինչև օրս դպպրոցը ղեկավարում է կրթությամբ բանասեր Արամ Մարուքյանը,որը իրականացրել և  իրականացնում է բազումծրագրեր՝ մատաղ սերնդիկ րթությունը և դաստիարակությունը այսօրվա պահանջներին համապատասխան կազմակերպելու համար:

Այսօր դպրոցում սովորում են 33 աշակերտներ, որոնց կրթությունը կազմակերպում են  10 մանկավարժներ՝ բարձրագույն մանկավարժական կրթությամբ , վերապատրաստում անցած նվիրյալ ուսուցիչներ:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1924

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  8

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ 1580

Աշխատողների թիվ 17

Աշակերտների թիվ  33

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդ Սայաթ-Նովայի անվան N8 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 3-12-51

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Սանահին Սարահարթ

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Բաբայան Ալվարդ

Դպրոցի պատմությունը՝

1922թ. <<Սպիտակ շենքեր>> թաղամասում հիմնադրվել է  քաղաքիթիվ 1 դպրոցը:
1961-62 ուստարում դպրոցի աշակերտների մի մասը տեղափոխվել են Էնգելս թաղամասի նորակառույց Սպանդարյանի անվան դպրոց, մյուս մասը շարունակել է ուսումը նույն դպրոցում, որը միջնադարյան մեծ երգահան Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի առթիվ անվանակոչվել է Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոց: Տնօրեն է նշանակվելՎաչագանՄաթոսյանը:
1966-67 ուստարում դպրոցը տեղափոխվել է նորակառույց  Սանահին Սարահարթ թաղամաս, տնօրեն է նշանակվել Արփիկ Խեչոյանը: Նորաբաց դպրոցի աշակերտների թիվը եղել է  203 աշակերտ: 1979-80 ուստարում աշակերտների թիվը հասել է 1200-ի, այդ նույն թվին դպրոցը բաժանվել է երկու մասի, մի մասը տեղափոխվել է թիվ 12 դպրոց:
Խորհրդային տարիներին դպրոցը հիմնականում աչքի է ընկել ռազմահայրենասիրական աշխատանքներով: Գայի անվան դրուժինայի մի խումբ աշակերտներ մասնակցել են Գայի ծննդյան 80-ամյակին նվիրված համամիութենական մրցույթին՝ Ուլյանովսկ քաղաքում և զբաղեցրել առաջին մրցանակային տեղ, որտեղ էլ հանդիպել են<<Գայի հետքերով>>գրքի հեղինակ Ալեքսանդր Դունաևսկուհետ:
Դպրոցը հյուրընկալել է
Ալեքսանդր Դունաևսկուն, ԱնաստասՄիկոյանին, Սայաթ-Նովայի երգերի անզուգական կատարող Գլախո Զախարովին (Գևորգ Զաքարյանին), Վլադիմիր Աբաջյանին, Լուսիկ Քոշյանին, Սուսաննա Գաբրիելյանին, Արամ Շահիրի Միրզոյանին (Նոր-Այրի<<Արամ>>վեպի հերոսին): 
Արփիկ Խեչոյանից հետո դպրոցում տնօրեններ են նշանակվել Սամվել Նալբանդյանը, Մելսիկ Նալբանդյանը, Ալբերտ Սարգսյանը, Ալվարդ Բաբայանը: 
Վերջին տարիների դպրոցը մասնակցել է մի քանի կրթական ծրագրերի.<<Դպրոցների բարելավման ծրագիր>>, <<Փրոջեքթ Հարմոնի>>, <<Քայլառքայլ>>, <<Կարևորելով փոփոխությունները քաղաքացիական կրթության մեջ>>, <<Կրթության որակ և համապատաս-խանություն>>ծրագրի<<Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում>>ենթածրագրի շրջանակներում դպրոցը ունեցավ ԿԳՆ ԱԻ սեմինարավարներ (Ալվարդ Բաբայան, Օվսաննա Խանվելյան, Կարինե Մաշինյան, Հռիփսիմ եՂուլյան): Դպրոցը բարեկամական կապերի մեջ է Վրաստանի հանրապետության Քոբուլեթի քաղաքի համար 2 դպրոցի հետ:
Դպրոցը հրատարակում է <<Մենք ու մերոնք>>ամսաթերթը:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց Ս. Շահումյանի անվան N5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)2-22-31

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Խուդյակովի փող, 2ա-22

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մելիքսեթյան Լաուրա

  ՀՀ ԿԳՆ Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը հիմնադրվել է 1958 թվականին:

Դպրոցը եռահարկ է, հագեցված է համակարգչային դասասենյակով, ունի մարզադահլիճ, մերձակա խաղահրապարակ, որոշակիորեն հարստացված լաբորատորիա:

Մասնակի նորոգումներ է կատարվել 1989թվականին:

Երրորդ տարին է, որ դարձել է ավագ դպրոց:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու N11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253)3-33-23

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Ակներ թաղ.,1704

Էլ. փոստ`

Աշխատողներ` 21

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ծատինյան Անահիտ

Դպրոցի պատմությունը՝

 Ալավերդու թիվ 11 դպրոցը սկզբում եղել է տարրական, որը գոյատևեց մինչև 1940 թ., երբ այն դարձավ 7-ամյա: 1960-1961 ուստարուց դպրոցը դարձավ 8-ամյա: 1959թ. կառուցվեց նոր շենք: Կառուցման ֆինանսական միջոցների մի մասը ներդրվել է այդ ժամանակ տնօրեն Կարապետ Դոլինյանի անձնական խնայողություններից: 1963թ.-ին ավարտվեց դպրոցի նոր շենքի կառուցումը: 1999թ.-ին դպրոցի տնօրեն դարձավ համագյուղացի Գագիկ Սեյրանի Շավինյանը: Նրա օրոք բարձրացվեց գյուղական դպրոցի կարգավիճակը՝ դառնալով միջնակարգ:
2011թ.-ից դպրոցի տնօրենն է Անահիտ Ծատինյանը: 1990թ.-ից Ակներ թաղամասում մանկապարտեզ չի գործում: Տնօրենի ջանքերով 1992թ.-ին բացվեց նախակրթարան:
Դպրոցի շրջանավարտներից 70-ը ավարտել են Բուհ-եր: Ալավերդու թիվ 11 դպրոցն են ավարտել Սուրեն Մուրադյանը (անվանի բանաստեղծ , մանկագիր , երգիծաբան , դրամատուրգ), Հովիկ Մուրադյանը (վաղամեռիկ բանաստեղծ: 100-ամյակի առթիվ մի խումբ համագյուղացիների ջանքերով լույս տեսավ նրա ««Մանկության հովեր» բանաստեղծությունների շարքը), Համլետ Ծատինյանը (1966թ.-ից աշխատում է ռադիոյի և հեռուստատոսության պետական կոմիտեում)` սկզբում որպես կինոօպերատոր , ապա հեռուստաօպերատոր, Գերասիմ Ծատինյանը (ղեկավարել է մի շարք պաշտոններ, 1998-2000թթ. Սեփականաշնորհման նախարարությունում ՝ նախարարի խորհրդական, 2001թ.-ից «Ավիատրնս » ՓԲԸ –ի փոխտնօրենն է), Տիգրան Դոլինյանը (եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրեն , երկար տարիներ , մինչև կյանքի վերջը , եղել է Ալավերդու Ե.Չարենցի անվան դպրոցի տնօրենը), Հայկազ Մուրադյանը (բանասիրական գիտությունների գիտական աստիճան , դոցենտ , տպագրել է 32 անուն գրականագիտական, վիպակների , դետեկտիվ պատմվածքների ժողովածուներ), Արամայիս Սադաղյանը (շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան), Հովիկ Մարտունի Մուրադյանը (Զոհվել է Արցախյան ազատամարտում,ամեն տարի ապրիլի 2-ին դպրոցում պատշաճ ձևով ավանդույթ դարձած կազմակերպվում է միջոցառում նվիրված զոհված ազատամարտիկին), Ռուբեն Հակոբյանը (գրել է «Մենավոր բռնչենու լեգենդը» գիրքը ՝ նվիրված հայրենի Ակներ գյուղին): Դպրոցում գործել է նաև թատերական խմբակ:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1963

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ 1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  1350

Աշխատողների թիվ 21

Աշակերտների թիվ  52

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու N12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 3-11-73

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Սարահարթ 2/26ա,1706

Էլ. փոստ`

Աշխատողներ` 48

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ավետյան Գոհարիկ

 Դպրոցի պատմությունը՝

<Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց> ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1980 թվ. և մինչ օրս ունեցել է բազում շրջանավարտներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել ոսկե և արծաթե մեդալակիրները,գերազանցիկները:
Մինչ 2013-14 ուստարին դպրոցն իրականացրել է միջնակարգ հանրակրթականկրթություն, իսկ 2013-14 ուստարվանից այն դարձել է հիմնական դպրոց ՊՈԱԿ:
Դպրոցի աշակերտները գրեթե յուրաքանչյուր տարի մասնակցել են քաղաքային և հանրապետական օլիմպիադաներին և արժանացել տարբեր կարգի դիպլոմների:
Դպրոցը թևակոխել է իր 33-ամյակը: Դպրոցի կոլեկտիվն այսօր ղեկավարում է  Գոհարիկ Ավետյանը, ում ջանքերի շնորհիվ <Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց> ՊՈԱԿ-ն այսօր հայտնի է նաև հանրապետությունում: Մասնակցել ենք<Հայասպետ>հեռուստախաղին,  <D asaran.am>-ի հայտարարած <Ամանորյա մուտքի ձևավորում>մրցույթում գրավել ենք I տեղ և արժանացել պատվոգրի ու համակարգչի:
Մեր կրթօջախը հպարտանալու իրավունք ունի իր շնորհալի սաներով, որոնցից  շատերը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում են տարբեր բուհեր: Սա նաև  մեր ուսուցիչների տքնանքի բարձրակետն է ու ամենամեծ գնահատականը: Դպրոցն ինչի էլ որ հասել է, հասել է իր ուժերով՝ տնօրենության ջանքերի, ուսուցիչների մարդկային բարոյական ու մասնագիտական բարձր հատկանիշների շնորհիվ:
Դպրոցում գործում է աշակերտական խորհուրդ, որը կազմակերպում է տարբեր միջոցառումներ:Ոչ պակաս ակտիվությամբ է գործում նաև դպրոցի <Պատանի երկրապահ>ակումբը, որի անդամները կազմակերպում են տարբեր միջոցառումներ, արշավներ, էքսկուրսիաներ, այցելում տարբեր զորամասեր:

Դպրոցում ավանդույթ է դարձել զինծառայող շրջանավարտներին բանակի օրվա կապակցությամբ ծանրոցներ ու բացիկներ ուղարկել: Իսկ մեր շրջանավարտ զինծառայողների համար հաճախ զորամասերից շնորհակալագրեր ենք ստանում

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու Ա. Միկոյանի անվան N4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 3-10-85

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Սանահին թաղ.,1705

Էլ. փոստ`

Աշխատողներ` 29

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մոսինյան Նունե

Դպրոցի պատմությունը՝

Սանահինի Արտեմ Միկոյանի անվան N4 դպրոցի պատմությունը սկսվում է 10-րդ դարից: Դպրոցը հիմնադրվել է 972 թ-ին՝ եկեղեցում և, ժամանակի փորձություններին դիմակայելով, շարունակաբար գործել է միչև օրս: Իր դարավոր պատմության ընթացքում դպրոցը ունեցել է հանրահայտ ուսուցիչներ և աշակերտներ, այդ մասին վկայում են պատմական աղբյուրները, վկայում է մատենադարանի <<N 3031 Սանահնի քոթուկի>> պատմական տեղեկանքը:
Դպրոցում սովորել են ականավոր Միկոյան եղբայրները, բազմաթիվ գիտնականներ, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական և պետական գործիչներ: Դպրոցն ունեցել է 20 մեդալակիր: Խորհրդային ժամանակներում և անկախության տարիներին դպրոցը շարունակում է իր լավագույն ավանդույթները՝ միշտ կարևորելով ուսման որակը:
Ուսուցիչների և աշակերտների ջանքերով դպրոցում հիմնադրվել է Արտեմ և Անաստաս Միկոյանների տուն թանգարանը, որը ժամանակի ընթացքում առանձնացվել է: Մեծ է եղել վաստակավոր ուսուցիչների ներդրումը կրթության ազգանվեր գործին:
Դպրոցը ակտիվ մասնակցություն ունի հանրապետական առարկայական օլիմպիադաների բոլոր փուլերին: Բազմաթիվ աշակերտներ հանրապետական փուլում ունեցել են հաջողություններ, իսկ դպրոցի շրջանավարտ Կարինե Էվոյանը 2004թ հանրապետական փուլում միանգամից երեք առարկաներից գրավել է առաջին պատվավոր տեղը:
2013թ-ից դպրոցը դարձել է հիմնական դպրոց: Աշխատում են 22 մանկավարժներ, նրանք բոլորն ունեն բարձրագույն կրթություն: Շրջանավարտները հաջողությամբ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ և բարձր պահում դպրոցի պատիվը: Դպրոցի աշակերտները մեծ հաջողություններ ունեն նաև սպորտային բնագավառում, մասնակցում են մարզային և հանրապետական առաջնություններին և գրավում պատվավոր տեղեր:

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1959

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 11

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  930

Աշխատողների թիվ 29

Աշակերտների թիվ  89

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու Ալ. Մյասնիկյանի անվան N7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)2-29-60

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Սանահին կայարան,1706

Էլ. փոստ`

Աշխատողներ` 29

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մելիքսեթյան Ռոզա

Դպրոցի պատմությունը՝

Ալ.Միասնիկյանի անվան  թիվ 7  դպրոցը հիմնադրվել  է 1921  թ. անդրերկաթուղու կողմից  և գործել  է  անդրերկաթուղու ենթակայության տակ:

Առաջին տնօրեն  -  հիմնադիրն է եղել Վահան Տերյանին քրոջ որդին՝ Հարություն Դուրգարյանը:

1937- 38 ուստարում թվով  13  շրջանավարտներ ավարտել են միջնակարգ դպրոցը:

Նրանց թվում են հայտնի ռազմական բժիշկ Սիմոն Թամազյանը, մեդալակիր,  քիմիկ –ինժիներ ՀայկուշԳևորգյանը :

Դպրոցի շրջանավարտներից  է սովետական միության հերոս Աշխարհբեկ Ղազարյանը , ԺորաՊեպանյանը :

Ըստ դպրոցի տարեգրության մինչ օրս  1463  շրջանավարտ   է  ունեցել (թվում ներառվածչեն 8-ամյա  կրթություն ստացածները)   :

Նրանց թվում հիշատակվում են բազմաթիվ օդաչուներ, ինժիներներ, բժիշկներ,իրավաբաններև:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 192է

 

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  380

Աշխատողների թիվ 29

Աշակերտների թիվ  113

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու Ե. Չարենցի անվան N9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 2-33-80

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Սանահին Սարահարթ,1704

Էլ. փոստ`

Աշխատողներ` 24

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Գորգինյան Անահիտ

Դպրոցի պատմությունը՝

 <<ՀՀ Լոռու մարզի Ալավերդու Ե. Չարենցի անվան N 9
միջնակարգդպրոց>> ՊՈԱԿ-ի պատմությունը 1968 թվականի սեպտեմբերի 1-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում հիմնադրվեց Ե. Չարենցի անվան դպրոցը: 1-2 տարրական դասարան ունեցող դպրոցի փոխարեն եռահարկ շենք՝ միջնակարգ կրթությամբ:
Դպրոցն ունեցել է 1 ոսկե (Հովիկ Ավետիսյան) և 1 արծաթե (Նաիրա Դանիելյան) մեդալակիր:
2004 թվականին Ալավերդի քաղաքում կազմակերպված ինտելեկտուալ խաղ- մրցույթում դպրոցի թիմը Էդուարդ Շահվերդյանի գլխավորությամբ շահեց առաջին տեղ և ստացավ համակարգիչ: 

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  3

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  380

Աշխատողների թիվ 24

Աշակերտների թիվ  105

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու Հ. Թումանյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 2-30-57

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Ջրավազանի 6ա,1701

Էլ. փոստ`

Աշխատողներ` 45

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Բաբայան Վալյա

 Դպրոցի պատմությունը՝ 

 Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան N2 միջն. դպրոցը հիմնադրվել է 1967թ., ուսումնական պարապմունքները սկսվել են 01.07.1968թվականին` Ալավերդի քաղաքի Ե. Չարենցի անվան նախկին դպրոցի բազայի հիման վրա և անվանվել է Ալավերդու N 2 դպրոց: 1968-69 ուստարվա համար կոմպլեկտավորվել է 27 դասարան 905 աշակերտով (I – X դասարաններով): Նույն տարում ձևավորվել է 9-րդ դասարանը` մաթեմատիկայի խտացված ուսուցմամբ, ղեկավարվելով Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության համապատասխան հրահանգով և ուսումնական պլանով: Դպրոցում գործել են բազմապիսի արտադասարանական խմբակներ, ֆակուլտատիվ պարապմունքներ:
1969թ-ին դպրոցը բարեկամական կապ է ունեցել Լիտվական ՍՍՀ-ի Կրետինգի շրջանի ուսուցիչների հետ, ովքեր հյուրընկալվել են դպրոցում:
Դպրոցը իր ուսուցչական կոլեկտիվով համարվել է լավագույնը, այդ իսկ պատճառով այն անվանել են նաև <<տնօրենների դարբնոց>>: Կոլեկտիվից դուրս են եկել բազմաթիվ դպրոցի տնօրեններ.
Դպրոցը 1969 - 2001 ուստարիներին ունեցել է 24 մեդալակիր:
Շրջանավարտներից շատերը աշխատել և աշխատում են հանրապետության տարբեր հիմնարկ ձեռարկություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Յուրաքանչյուր տարի շրջանավարտների 70% բարձր ցուցանիշներով ընդունվում են տարբեր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Դպրոցը ակտիվ մասնակցություն է ունենում սպորտային, մշակութային միջոցառումերին, մարզային և հանրապետական օլիմպիադաներին:
<<ՀՀ Լոռւ մարզի Ալավերդու Հովհ. Թումանյանի անվան N 2 միջն. դպրոց>> ՊՈԱԿ –ը ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 2-ի N 774 որոշման հիման վրա ՀՀ մարզպետի 02.08.2013 թվականի թիվ 127-Ա որոշմամբ անվանափոխվել է <<ՀՀ Լոռու մարզի Ալավերդու Հովհ. Թումանյանի անվան N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ:
Դպրոցը համագործակցում է <<Dasaran.am>> ծրագրի հետ: 2013թ. հաղթող է ճանաչվել <<Նոր սերնդի դպրոց -2013>> մրցույթում:
Արաբկիր – Լոռի համագործակցության շրջանակներում մեր դպրոցը համագործակցում է Երևանի Հ. Պողոսյանի անվան N 82 հիմնական դպրոցի հետ:
Դպրոցը համագործակցում է նաև <<Այբ>> հիմնադրամի հետ: Աշակերտները մասնակցում են համամիութենական մաթեմատիկական <<Կենգուրու>> և <<Русский Медвежонок>> խաղ-մրցույթներին: Մասնակիցներից շատերը շահել են <<հատուկ >> մրցանակներ:

 

 

 

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1967

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  4

Դասարանների թիվը 10

Լաբորատորիաներ  3

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  746

Աշխատողների թիվ 45

Աշակերտների թիվ  232

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու Մ. Թանդիլյանի անվան N10 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 2-34-87

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Շահումյան 2ա,1703

Էլ. փոստ`

Աշխատողներ` 21

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Նալբանդյան Սեդա

Դպրոցի պատմությունը՝

Մ.Թանդիլյանի անվան ութամյա դպրոցը հիմնադրվել     է      1961 թվականին ,Շահումյան  ,   այժմ Բաղրամյան թաղամասում:Դպրոցը երկհարկանի տիպային շենք   է :        

                                                                                                  Հիմնադրման օրվանից դպրոցը եղել  է   ութամյա ,   այնուհետև հիմնական:ÑհÑհԴպրոցը միշտ ապահովված  է   եղել բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժներով  ,    դպրոցի շատ շրջանավարտներ բուհն ավարտելուց հետո վերադարձել են հարազատ դպրոց,աշխատելու աշխատում են այստեղ:Դպրոցում գործել  է   տարբեր խմբակներ:           ՈՒնենք գրականությամբ հագեցած գրադարան,  որտեղ անցեն կացվում գրքի քնարկումներ:Ժամանակ առ ժամանակ անցեն կացվել նան դիպումներ ճանաչված մարդկանց պատերազմի վետերանների հետ:Դպրոցիշրջանավարտներիցշատերըստացելենբարձրագույնկրթություն ,  աշխատում են քաղաքի   և   հանրապետության տարբեր հիմնարկ  -   ձեռնարկություններում:                                                                     2001  թվականին դպրոցը գումար    է    շահել<<Բարի լոտոյով>>,   կատարվել   է   ընդհանուր կոսմետիկ վերանորոգւոմ:Մեր դպրոցը միշտ

մասնակցել  է   համադպրոցական տարբեր միջոցառումների:                      Վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում ենք<<Վոլտվիժեն>>կազմակերպությանկողմիցանցկացվողմիջոցառումներին,դպրոցումկազմակերպվումենհանդիպումներկազմակերպությաններկայացուցիչների  և   աշակերտներիհետ:

Այժմ մեր աշակերտները ակտիվորեն մասնակցում են քաղաքում և մարզում անցկացվող շախմատային մրցումներին,      զբաղեցնում են պատվավոր տեղեր կամ արժանանում են խրախուսական մրցանակներին  :Միշտ մասնակցում ենք մարզի շրջանակում անցկացվող ասմունքի մրցումներին,  շարադրությունների մրցումներին:

Դպրոցիաշակերտներիցշատերը<<KEMPO>>հաճախելենմարզաձևիմարզադպրոց:  Համապատասխան տարիքային խմբերում ունեցել ենքհաղթողներ և չեմպիոններ:

Այսօր էլ դպրոցում աշխատում են  15   ուսուցիչներ,  որոնց      80% -ը մասնակցել են ատեստավորման համար իրականացված վերապատրաստման դասընթացին :                                                             

Դպրոցում ստեղծված են բավարար պայմաններ՝արդյունավետ ուսումնական գործընթացը կազմակերպելու  համար:      

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 2-32-72

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ալավերդի, Էնգելսի 2ա,1712

Էլ. փոստ`

Աշխատողներ` 28

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մարանջյան Մելսիդա

 Դպրոցի պատմությունը ՝

Ալավերդու թիվ 1 դպրոցը հիմնադրվել է 1921թ.: Այն ուներ մեկ դասարան` 32 աշակերտով, որը տեղավորված էր տներից մեկի ներքնահարկում:
Նորաբացդ պրոցի առաջին ուսուցիչներն էին Հովսեփ եւ Անգին Գալստյանները:
1924-1925 ուս տարի - Դպրոցն ունեցավ դասամատյաններ, ստեղծվեց պիոներական կազմակերպություն` 22 պիոներով, դասավանդող ուսուցիչները դարձան 5 հոգի:
1925-1926 ուստարի - Դպրոցում մտցվեց ռուսերեն լեզուն, դպրոցն ունեցավ ռուսական սեկտոր:
Հիմնադրվեց դպրոցի գրադարանը, որին դպրոցի ուսուցիչ Մաժինյանը նվիրեց 600, իսկ Սարգսյանը`125 կտոր գիրք;
1930-1931 ուստարի – Դպրոց ընդգրկվեցին 8-10 տարեկան բոլոր երեխաները, եւ դպրոցիաշակերտությունն աճեց 6 անգամ-12 դասարան ` 365 աշակերտով:
1930թ-Դպրոցը տվեց առաջին շրջանավարտները:
1934-1935 ուստարի - Շենքը տրվեց դպրոցին, որն այնտեղ մնաց մինչեւ1962 թիվը. աշակերտների թիվը աճում էր ոչ միայն քաղաքից, այլեւ մոտակա գյուղերից եկող երեխաներով:
1938-1939 ուստարի - Դպրոցն ուներ 982 աշակերտ, 33 ուսուցիչ, 39 դասարան: Հաշվի առնելով երեխաների աճը`«Հայպետշին» թաղամասում բացվեց 1-4-րդ դասարաններ, որը հետագայում դարձավ 7-ամյա դպրոց: Այսպես ծնվեց քաղաքի 2-րդ դպրոցը:
1939թ.- Դպրոցը կոչվեց անվանի հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անունով:
1941-1945 թվերի պատերազմում զոհվեցին դպրոցի 96 ուսուցիչ ու աշակերտ:
1949-1950 ուստարի – Դպրոցից առանձնացավ ռուսական բաժինը եւ ստեղծվեց Ս. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:
1952-1953 ուստարի – Կրկին ծանրաբեռնվածության պատճառով դպրոցը բաժանվեց 2 մասի, եւ ծնվեց Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը:
1963-1964 ուստարի – Դպրոցը տեղափոխվեց Էնգելս թաղամասի նորակառույց քառահարկ շենքը, իսկ հին տեղում մնաց դպրոցից առանձնացած նոր` Սայաթ-Նովայի անվան դպրոցը:
1967-1968 ուստարում դպրոցն ուներ քիմիայի խորացված ուսուցմամբ դասարաններ, որոնք ղեկավարել է վաստակաշատ մանկավարժ Հայկազ Փերիխանյանը:
1974-1981 ուստարիներին հմուտ մանկավարժ Լեւոն Ջավախյանի գլխավորությամբ գործում էին մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դասարաններ:
2007 թվական - Դպրոցը դարձավ Թումանյանի տարածաշրջանի ուսուցիչների վերապատրաստման դպրոց-կենտրոն, որը հաջողությամբ ղեկավարեց վաստակաշատ մանկավարժ Մելսիդա Մարանջյանը:
Այսօր էլ դպրոցը «Դպրոց-կենտրոնների միության» անդամ է եւ շարունակում է իր գործունեությունը:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1922

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  4

Դասարանների թիվը 21

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 2

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  1390

Աշխատողների թիվ 102

Աշակերտների թիվ  47

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 5-25-02

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ախթալա, Շահումյան 10,1709

Էլ. փոստ`

Աշխատողներ` 26

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ճիճիլյան Լեռնիկ

Դպրոցի պատմությունը՝ Ախթալայի  թիվ 1 միջնակարգ  դպրոցը  շահագործման  է  հանձնվել  1967 թվականին  և  կրել  է  Ալեքսանդր  Միասնիկյանի  անունը:  Տիպային  շինություն  է՝ բաղկացած  երեք  մասնաշենքից:  Հիմնական  մասնաշենքը  եռահարկ է:  Մինչև  1992 թվականը  դպրոցը  ունեցել  է  հայկական  և  ռուսական  բաժիններ՝  շուրջ  850  աշակերտով:

            2000 թվականից դպրոցում  գործում  է  ինտերնետ- համակարգչային  կենտրոնը: Դպրոցը  մասնակցել  է  տեղական  և  միջազգային  բազմաթիվ  ծրագրերի:

            2007-2009 թթ. դպրոցը  հիմնանորոգվել  է: 2009 թվականին  անվանակոչվել  է երջանկահիշատակ  վարչապետ  Անդրանիկ  Մարգարյանի  անվամբ:

            2009 թվականին  ամբողջությամբ  նորացվել  է  համակարգչային  տեխնիկան: Ստեղծվել է ներքին  ցանց  և  թարմացվել  է  դպրոցի պաշտոնական կայքը  /http://akhtala1.schools.am/:

            2012 թվականին  դպրոցում գործել է  ռոբոտոտեխնիկայի  խմբակ, որի սաները  մասնակցել են  «Գծին հետևող ռոբոտների» մրցույթին  և  գրավել  երրորդ տեղը: Մասնակցել են նաև  Հայաստանի  տեղեկատվական  տեխնոլոգիների ոլորտի «ԴիջիԹեք»  ամենամյա  ցուցահանդեսին:

            Ներկայումս  դպրոցում  սովորում են  148 աշակերտ:

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1967

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  3

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  5140

Աշխատողների թիվ 26

Աշակերտների թիվ  148

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-20-12

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ախթալա,1709

Էլ. փոստ`

Աշխատողներ` 24

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Հոբոսյան Շուշան

Դպրոցի պատմությունը՝

Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 1967 թվականին և կրել է Ալեքսանդր Միասնիկյանի անունը: Տիպային շինություն է՝ բաղկացած երեք մասնաշենքից: Հիմնական մասնաշենքը եռահարկ է: Մինչև 1992 թվականը դպրոցը ունեցել է հայկական և ռուսական բաժիններ՝ շուրջ 850 աշակերտով:
2000 թվականից դպրոցում գործում է ինտերնետ- համակարգչային կենտրոնը: Դպրոցը մասնակցել է տեղական և միջազգային բազմաթիվ ծրագրերի:
2007-2009 թթ. դպրոցը հիմնանորոգվել է: 2009 թվականին անվանակոչվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվամբ:
2009 թվականին ամբողջությամբ նորացվել է համակարգչային տեխնիկան: Ստեղծվել է ներքին ցանց և թարմացվել է դպրոցի պաշտոնական կայքը /http://akhtala1.schools.am/:
2012 թվականին դպրոցում գործել է ռոբոտոտեխնիկայի խմբակ, որի սաները մասնակցել են «Գծին հետևող ռոբոտների» մրցույթին և գրավել երրորդ տեղը: Մասնակցել են նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսին:
Ներկայումս դպրոցում սովորում են 148 աշակերտ:

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ահնիձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)6-03-64

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ահնիձոր,1709

Էլ. փոստ`

Աշխատողներ` 18

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մաթևոսյան Համլետ

Դպրոցի պատմությունը՝

Ահնիձոր գյուղում՝ սեփական տներում առաջին մասնավոր եռամյա դպրոցը բացել է Տիգրան վարժապետը Դեբեդ գյուղացի Աշուղանյց Տիգրանը,հավանաբար 192 թվականին:Այնուհետև երկար տարիներ գյուղում գործել է յոթնամյա դպրոց մինչև 50-ական թթ.,որից հետո այն դարձել է ութամյա:
        30-40-ական թվականներին դպրոցին հատկացվել է հարմարեցված շենք և մասավոր տուն,դպրոցն այդ ընթացքում ունեցել է մոտ 105-120 աշակերտ:
         1978թ-ին դպրոցը փակվել է սակավ աշակերտ ունենալու պատճառով,վերաբացվել է որպես ութամյա դպրոց 1992թ-ին,այժմ իննամյա՝ հիմնական:
        Դպրոցի ամենահին վարիչը Փառանձեմ Աբովյանն էր,այնուհետև դիրեկտորը՝ Գերասիմ Մաթևոսյանը եւն:
         Դպրոցի անվանի շրջանավարտներն են Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանը,Հրաչիկ Մաթևոսյանը,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սամսոն Քառյանը և այլոք:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1998

Շենքի տիպը ՝ հարմարեցված

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 4

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  450

Աշխատողների թիվ 18

Աշակերտների թիվ  23

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակիցի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-44-68

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ամրակից,1907

Էլ. փոստ`

Աշխատողներ` 21

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սարգսյան Գոհար

 Դպրոցի պատմությունը՝

Ամրակիցի (նախկինում  Կիրովոյի) դպրոցը հիմնադրվել է 1939թ.  որպես ռուսական տարրական դպրոց: 1946-1961 թթ. գործել է իբրև յոթնամյա, 1961-1991թթ` ութնամյա ռուսական, այնուհետև , մինչև օրս, միջնակարգ հայկական դպրոց: Իր գոյության շուրջ երեք քառորդ դարի ընթացքում դպրոցը տվել է ավելի քան հինգ հարյուր շրջանավարտ, որոնցից շատերը աչքի են ընկել  հայրենանվեր աշխատանքով: Դպրոցում առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել աշխատանքային դաստիարակությանը: Պատահական չէ, որ դպրոցի մի շարք աշակերտներ դպրոցամերձ հողամասում աճեցրած մշակաբույսերով մեծ հաջողությամբ մասնակցել են ժողովրդական տնտեսության նվաճումների համամյութենական ցուցահանդեսին և արժանացել մեդալների, կրծքանշանների, պատվոգրերի ու գովասանագրերի:
Դպրոցի պատմության մեջ հիշարժան է հատկապես 2000 թվականի մայիսի 31-ը, երբ  Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հիմնադրվեց և երեք ամիս անց , դարձյալ նախագահի մասնակցությամբ, բացվեց դպրոցի նորակառույց շենքը:
Դպրոցում դասավանդում են բացառապես բարձրագույն մանկավարժական կրթությամբ ուսուցիչներ, որոնցից շատերը միաժամանակ ունեն աշխատանքային հարուստ փորձ: Դպրոցը հագեցած է համակարգիչներով, ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Այգեհատի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-07-49

Մանրամասն ↓

Հասցե` գ. Այգեհատ, 7-րդ փողոց, շենք 1,1717

Էլ. փոստ`

Աշխատողներ` 17

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Շահվերդյան Պարույր

 Դպրոցի պատմությունը՝

 

 Այգեհատ գյուղը ունի 200-300 տարվա պատմություն, իսկ դպրոցը հիմնվել է 1897թ. մի լքված տնակում, որը 1935-36 թթ   շարունակել է գործել Դանուշ Շահվերդյանի աջակցությամբ կառուցված նոր շենքում: Աշակերտները սովորել են գրաճանաչ դառնալ , այնուհետ , լինելով ազնվական և իրավունք ունենալով արտոնյալ պայմաններով սովորելու պետական բոլոր հաստատություններում, ուսումը շարունակել են Թիֆլիսի Ներսիյան դպրոցում, գիմնազիաներում , ինչպես նաև Պետերբուրգի, Մոսկվայի, Խարկովի և Ռուսասստանի այլ քաղաքների համալսարաններում: ԵՎ այն այգեհատցիները, ովքեր կրթություն էին ստանում, հայտնվում էին քաղաքական ասպարեզում: Առաջին աչքի ընկած այգեհատցին Վասիլ Հեղափոխական Դաշնակցոււթյուն» կուսակցության հիմնադիրներից մեկը, երրորդ խոշոր Շահվերդյանն էր (նարոդնիկ Վասիլ), հաջորդը` Սիմոն Զավարյանը ( Անտոն ). « Հայ դեմքը ` հեղափոխական Դանուշ Շահվերդյանն է, ով Կոմիտասի աճյունը գաղտնի տեղափոխեց հայրենիք, ում աջակցությամբ գյուղում կառուցվեց դպրոցի շենք, գյուղ մուտք գործեց էլեկտրականություն:
   Հեղփոխական գաղափարներով տոգորված հասարակական գործիչներ էին նաև Ալեքսանդր Շահվերդյանը, Սուսաննա Շահվերդովան, գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ Արամ և Արմենակ Շահվերդյանները`հայտն բժիշկ և մեքենաշինարար, Ալեքսանդր (Սանդրո) Շահվերդյանը, Նիկալ Շահվերդյանը(Նիկոլայ Արկադիչ): 
   Քիչ չեն նաև Հայրենական պատերազմին մասնակցաց այգեհատցիները, որոնցից 32 - ն ընկան հանուն հաղթանակի, Ղարաբաղի ազատագրական պայքարին մասնակից ու աջակից այգեհատցիները:
 1920թ. դպրոցը կոչվել է Սիմոն Զավարյանի անվամբ և այնտեղ սովորել է 50 աշակերտ:
1953թ. Այգեհատի 7- ամյա դպրոցում սովորոււմ էր 72 աշակերտ:
 1963թ. գյուղը վերանվանվել է Դանուշավան, դպրոցն ունեցել է 74 աշակերտ և կոչվել է Դանուշավանի 8- ամյա դպրոց: 1980 թ. գյուղում կառուցվեց նոր երկհարկանի ժամանակակից դպրոց ուր և տեղափոխվեց հին դպրոցը իր 48 աշակերտով: Անկախության հռչակումից հետո գյուղը նորից ստացավ իր հին ` Այգեհատ անունը, և դպրոցը կոչվեց Այգեհատի 8-ամյա դպրոց, ակայն դպրոցի աշակերտների քանակը սկսեց նվազել: 2003թ. դպրոցը վերանվանվեց Ագեհատի հիմնական դպրոց և ուներ 60 աշակերտ: Այսօր Այգեհատի հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 12 աշակերտ:
 2002թ. դպրոցը վերանորոգվել է ՀՅԴ Զավարյան ուսանողական միության (Բեյրութ) և Հայ Կրթական Հիմնարկության կողմից:

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 11

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  3380

Աշխատողների թիվ 17

Աշակերտների թիվ  12

 

   

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 6-91-70

Մանրամասն ↓

Հասցե` գ․Անտառամուտ, փողոց 6, շենք 10,2025

Էլ. փոստ`

Աշխատողներ` 14

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Գևորգյան Աշոտ

Դպրոցի պատմությունը՝

1931 թ Անտառամուտ գյուղում հիմնադրվել է չորսամյա կրթությամբ դպրոց, որը մինչև 1947թ.գործել է Հովհաննես Մարտիրոսյանի տանը: 1947թ. գյուղի բնակիչ Մարուշ Քոչարյանի տանըկից շինություն է կառուցվել, որն էլ դարձել էդպրոցի առանձին շենք:
1966թ. կառուցվել է դպրոցի նոր շենքը, որը գործում է մինչ օրս:
1981թ. մեծ շուքով նշվել է դպրոցի հիմնադրման 50-ամյակը:
 

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1966

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 4

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  3250

Աշխատողների թիվ 14

Աշակերտների թիվ  23

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արդվիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 2-59-18

Մանրամասն ↓

Հասցե` գ. Արդվի, 1-ին փողոց, շենք 3 ,1717

Էլ. փոստ`

Աշխատողներ` 23

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Կիրակոսյան Արմինե

Եթե ավանդազրույցից առանձնացնում ենք իրականությունը,կան բավականաչափ հիմքեր   այն

մասին, որ Արդվու հնագույն դպրոցը  հիմնադրել է Հովհան Օձնեցին 728 թվականին :Եկեղեցուն

կից վարժարանը երկար է գոյատևել: Նշանավոր վարժապետ է եղելՀովսեփ քահանա Տեր-

Հովվյանը :Նրա որդին՝ Աղասի Հովսեփի Տեր – Հովվյանը եղել է ՀԽՍՀ վաստակավոր

ուսուցիչ,որը դպրոցը վերաբացել է 1930-ական թվականներին և գյուղում վերացրել է

անգրագիտությունը :Եթե փոքր-ինչ կարողանանք կոնկրետացնել ,այդ եղել է 1936 կամ 1937

թվականին :Արդվու դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1968 թվականին :Կարճ

ժամանակով մեր դպրոցը եղել է Այգեհատի դպրոցի մասնաճյուղ ,որից հետո , 1988 թվականին

առանձնացել է որպես առանձին ուսումնական հաստատություն :Այն 2007 թվականին հավուր

պատշաճի վերանորոգվել է և ստացե լներկայիս տեսքը :Դպրոցը ունի ջեռուցման

ժամանակակից համակարգ,ապահովված է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներով :

Այսպիսով ,2028թվականին լրանում է Արդվու դպրոցի 1300 ամյակը :Այդ հիմք է տալիս մեզ ասելու, որ Արդվու դպրոցը եղել է Հայաստանի հնագույն ուսումնական կենտրոններից մեկը :

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 676945

Մանրամասն ↓

Հասցե` գ.Արծնի

Էլ. փոստ`

Աշխատողներ` 18

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ռոստոմյան Մարիետա

Դպրոցի պատմությունը՝

 Սահմանամերձ և լեռնային Արծնի համայնքը  գտնվում է ՀՀ Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում: ՀՀ Լոռու մարզի Արծնիի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1989թ-ին: Արծնի գյուղը  այդ թվականից  վերաբնակեցվել է  Ադրբեջանից  գաղթած և  Վրաստանից   եկած  հայերով:  
Դպրոցը  ապահովված է եղել  տեղաբնակ մանկավարժներով,  ունեցել է 140 աշակերտ և առաջինից տասներորդ դասարանները: 1989թ-ից մինչև  1996թ դպրոցի տնօրեն է եղել Սեդրակ Ավետիսյանը: Այդ տարիների ընթացքում մեր սաները ուսանել են ՀՀ տարբեր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հասատատություններում: 1997թ-ից  դպրոցի  տնօրեն    նշանակվեց Մարիետա Ռոստոմյանը: Հարևան Ապավեն համայնքում  դպրոցի ենթակայությամբ բացվեցին տարրական դասարաններ: 2003թ-ից Ապավեն գյուղի երեխաները հաճախում են Արծնի համայնքի  դպրոց: Մինչ այժմ դպրոցը իրականացնում է միջին և ավագ դպրոցի կրթական ծրագրեր Ապավեն և Արծնի համայնքների համար:

2009թ-ին ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի շրջանակներում և Հնդկաստանի կառավարության միջոցներով հիմնահորոգվեց դպրոցի երկու մասնաշենքերից մեկը: 2010թ-ի սեպտեմբերին այդ առիթով դպրոց այցելեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչար Կումար Մալհխոտրան:

Շենքը հարմարեցված  է  և կահավորած ժամանակակից սարքավորումներով  ու նոր գույքով : Այնուհետև  ‹‹Հայաստան››  համահայկական հիմնադրամի օժանդակությամբ  Արծնիի դպրոցը  ապահովվեց գազով և շուրջօրյա ջրամատակարարումով: Դպրոցը ապահովվարծ է դասագրքերով, օժանդակ նյութերով, համակարգչային սենյակով և այլն: Դպրոցում իրականացվում է ‹‹Սնունդ երեխաներին›› ծրագիրը: Դպրոցի սաները կրթությունը շարունակում են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երում: Բարձր հիմքերի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

 

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1978թ.

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 13

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  1040

Աշխատողների թիվ 18

Աշակերտների թիվ  27

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արմանիսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 6-07-81

Մանրամասն ↓

Հասցե` ք.Ստեփանավան, Արմանիս թաղամաս.

Էլ. փոստ`

Աշխատողներ` 17

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մխոյան Արամ

Դպրոցի պատմությունը՝

Արմանիսի հիմնական դպրոցը ստեղծվել է 1950թ.-ն, կոչվել է Արմանիսի յոթամյա դպրոց: Այնուհետև 1961թ-ից դարձել է ութամյա և անվանակոչվել պատերազմի մասնակից Արամ Միրզոյանի անվամբ: 1977թ-ն կառուցվեց երկհարկանի տիպային նոր շենք: Երկրաշարժից հետո դպրոցը տեղափոխվեց ժամանակավոր կառույց: 2000թ դպրոցի ուսւմնական մասնաշենքը հիմնանորոգվեց, որտեղ էլ մինչ այսօր անցկացվում են դասընթացները: 2003թ- ից դպրոցը անվանվել է <Արմանիսի հիմնական դպրոց> ՊՈԱԿ: Դպրոցի շրջանավարտները ուսումը շարունակում են մարզային այլ հաստատություններում, ինչպես նաև շարունակում ուսումը բարձրագույն հաստատություններում: Քանի որ դպրոցը հիմնական է մեր դպրոցի լավագույն շրջանավարտները դառնում են այլ հաստատությունների շրջանավարտներ:
 

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 6-86-40

Մանրամասն ↓

Հասցե` գ. Արջուտ 1-ին փողոց, 29 շենք

Էլ. փոստ`

Աշխատողներ` 28

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն ՝ժամանակավոր պաշտոնատար Ա.Դալլաքյան

 

Դպրոցի պատմությունը

Արջուտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1989 թ-ին: 1989թ-ից առ այսօր դպրոցը տվել է մոտ 380 շրջանավարտ, որոնցից մոտ 70-ը ստացել են բարձրագույն կրթություն և զբաղեցնում են տարբեր ոլորտներ: Բանակ զորակոչվածներից միայն շնորհակալագրեր են ստացվել: Դպրոցի շրջանավարտներից մի քանիսը այժմ դպրոցի մանկավարժներ են: Դպրոցը հաջողություններ է ունեցել և ունի սպորտի բնագավառում: Ունենք մրցանակիրներ ըմբշամարտի, բռնցքամարտի գծով և հանրապետության չեմպիոններ: Դպրոցի նախկին շրջանավարտներից ունենք մեկ գիտությունների թեկնածու:

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 4

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 

Գրադարանային ֆոնդ  500

Աշխատողների թիվ 28

Աշակերտների թիվ  88

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևածագի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-25-81

Մանրամասն ↓

Հասցե` գ. Արևածագ, 1-ին փողոց, շենք 12,1715

Էլ. փոստ`

Աշխատողներ` 35

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Երիցյան Արմինե

 Դպրոցի պատմությունը՝

Լոռու մարզի Արևածագի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1923թ-ին: Մինչև 1930թ.-ը կոչվել է տարրական, իսկ 1930-1937-ըª կոլերիտ դպրոց (7-ամյա): Դպրոցի առաջին ուսուցիչները եղել են Գևորգ Օհանյանը և Սուրեն Տիտանյանը: 1938թ-ից դպրոցը վերափոխվել և դարձել է միջնակարգ մինչև 1941թ.: Այդ թվականից մինչև 1954թ.-ը եղել 7-ամյա, այն դարձել է միջնակարգ 1966թ.ից:

1968թ.-ի սեպտեմբերից տեղափոխվել է նորակառույց շենք:

Դպրոցական շենքը եռահարկ է, բաղկացած է 2 մասնաշենքից: Այսօր օգտագործվում է միայն առաջին մասնաշենքը: Երկրորդ մասնաշենքում գտնվում են հանդիսությունների դահլիճը, արհեստանոցը, մարզադահլիճը:   

 Ունենք կահավորված ռազմագիտության դասասենյակ, որն անվանակոչել ենք դպրոցի սան, զոհված զինծառայող, հետմահու ՙԱրիության համար՚ մեդալով պարգևատրված Վահե Հովհաննիսյանի անունով:

       Դպրոցի կայացման, սերնդի կրթության ու դաստիարակության պատասխանատու և դժվարին գործը ղեկավարել են շատ նվիրյալներ. Հովսեփ Մելիքսեթյանը (1940-1941ուս. տարի, 1944-1960թթ.), Կիպրոն Խաչատրյանը (1960-1966թթ.), Ջիվան Հովհաննիսյանը (1966-1972թ., 1979-1985թթ.), Խաչատուր Կիրակոսյանը (1975-1979թթ.), Արարատ  Հովհաննիսյանը (1986-1998թթ.):

  Դպրոցն ավարտած 100 –ից ավել շրջանավարտ ստացել է բարձրագույն կրթություն, նրանցից շատերը ճանաչված են հանրապետությունում, դարձել են լավագույն մասնագետներ և մեր հիմքը ամրացնող մարդիկ.  ինժեներ - գյուտարար Սարիբեկ Վարդանյան, բանաստեղծ Կարո Մելիքսեթյան, իրավաբան Լևոն Հակոբյան

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 2-00-62

Մանրամասն ↓

Հասցե` գ.Արեւաշող,10-րդ փողոց, 19 շենք,1807

Էլ. փոստ`

Աշխատողներ` 52

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Գրիգորյան Թերեզա

Դպրոցի պատմությունը՝

Առաջին  տեղեկությունները  Չիգդամալի  դպրոցի  մասին  սկսվում  է  1911  թվականից:  Այդ  ուսումնական  տարում  դպրոցն  ունեցել  է  102  աշակերտ`  80  տղա  և 22 աղջիկ:

Դպրոցը  դարձել  է  միջնակարգ  1968-1969  ուստարում:  Դպրոցական  նորակառույց  շենք  են  տեղափոխվել  1970թ.  նոյեմբերին:  1985թ.  մատաղ  սերնդի  կրթությամբ  ու  դաստիարակությամբ  ցբաղվում  էին  39 ուսուցիչ, որոնցից  26-ը  ունեին  բարձրագույն  կրթություն,  11-ը՝   միջնակարգ  մանկավարժական:  Դպրոցն  ուներ  բազմաթիվ  լաբորատորիաներ, կաբինետներ՝  կահավորված  անհրաժեշտ  ուսումնադիդակտիկ  պարագաներով:  Աշակերտներն  ընդգրկված  էին  առակայական-արտադասարանական, սպորտային  խմբակներում:  Սիստեմաբար  մասնակցում  էին  այդ  խմբակների  պարպունքներին, հարստացնում  իրենց  գիտելիքները:

Երկրաշարժից  հետո դպրոցը գործել է փայտյա  ժամանակավոր  տնակներում  մինչև  1997թ., երբ  շահագործման  հանձնվեց  դպրոցի  նորակառույց շենքը:

Գոյության տարիների ընթացքում կրթօջախում աշխատել են բազմաթիվ վաստակաշատ մանկավարժներ՝  Անիկ  Աղաջանյանը, Ցողիկ Գալստյանը, Մարիամ Առաքելյանը, Լիլիթ Ասլիկյանը,  Հեղնար  Աղեկյանը, Ալլա  Պողոսովան, Ժորա Համբարյանը, Լաուրիկ Քերոբյանը, Թերեզա Պապիկյանը, Զարզանդ Մանուկյանը, Անահիտ Աջամյանը, Հրայր  Համբարյանը, Շամամ Ղուլինյանը, Նելլի  Ղուբաթյանը, Նարինե Գյուլամիրյանը, ուսուցիչներ, ովքեր ունեն անկոտրում կամք, ծով համբերություն, գիտելիքներ և անմնացորդ նվիրում: 

Այսօր  դպրոցն  ունի   39 մանկավարժ և 287  աշակերտ, ովքեր  միշտ  պատվով  են  ներկայանում  մարզային ու  հանրապետական օլիմպիադաներում, տարատեսակ մրցույթներում: Մեր  սաներից  շատերն  իրենց  ուսումը  շարունակում  են  բարձրագույն  ուսումնական  հաստատություններում:  Նրանցից  շատերն  են  դարձել  հանրապետության ու  շրջանի  ժողտնտեսության  տարբեր  բնագավառի  ղեկավարներ  և  գիտության մարդիկ:

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1996

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 16

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ 

Աշխատողների թիվ 52

Աշակերտների թիվ  267

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-04-82

Մանրամասն ↓

Հասցե` գ. Աքորի, 1-ին փողոց, շենք 46,1716

Էլ. փոստ`

Աշխատողներ` 52

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Պետրոսյան Կիմիկ

Դպրոցի պատմությունը՝

Աքորի  գյուղում դպրոց գործել է 1950-ական թթ.-ից,  սկզբում` ութամյա, այնուհետև միջնակարգ: Դպրոցը 1960-70-ական թթ.-ին ունեցել  է ցերեկային երկհերթ և երեկոյան ուսուցում: Նոր  դպրոցի շենքը կառուցվել է 1977թ-ին: Այն բաղկացած է  7 մասնաշենքից: Այժմ դպրոցում սովորում է 314  աշակերտ: Դպրոցը տվել  է լավագույն շրջանավարտներ, որոնցից շատերը աշխատում են հանրապետության տարբեր համակարգերում: Դպրոցի սաներից  3-ը ստացել  են ոսկե, իսկ 2-ը արծաթե մեդալ: Դպրոցում այսօր աշխատող ուսուցիչների մեծ մասը հենց դպրոցի շրջանավարտներն են: Ուսուցիչներից տարբեր տարիների <<Տարվա լավագույն ուսուցիչ >>կոչմանն  են  արժանացել Ա.  Թոմոյանը, Ա. Խլոպուզյանը: Հանրակրթության  նվիրյալ  ուսուցչուհի Ա. Թոմոյանին շնորհվել  է <<մեթոդիստ ուսուցիչ  և հետազոտող  ուսուցիչ>>  տարակարգեր: Դպրոցի սաներից  շատերը  ճանաչման  են արժանացել նաև հանրապետությունից դուրս/վոլեյբոլի թիմ, անհատական մրցումներ/: Գիտության բնագավառում ձեռքբերումներ և կոչումներ  ունեն Վարդան  Ավետիքյանը  և Սարգիս  Ավետյանը: Արվեստի  բնագավառում հպարտության  արժանի  անուն է դպրոցի նախկին շրջանավարտ Սամվել   Խաչատրյանը, ում  առաջին անհատական ցուցահանդեսը կայացավ դպրոցում: Դպրոցը եղել  է  նախկինում  Թումանյանի շրջանի լավագույն  փորձի  փոխանակման  օջախ: Այստեղ հաճախ  են   կազմակերպվել առաջավոր  փորձի  բաց  դասեր հայոց լեզվից և գրականությունից: Շրջանում արտադասարանական, արտադպրոցական  առաջավոր  փորձի դպրոցի  աշխատանքները տարիներ շարունակ ղեկավարել է կազմակերպիչ Ա. Խլոպուզյանը: Շրջանավարտներից ոմանք  աշխատում  են ոստիկանության  բնագավառում, իսկ նախկին շրջանավարտ  Հակոբ  Թամազյանը ունի փոխգնդապետի կոչում:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բլագոդարնոյեի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 254) 2-24-92

Մանրամասն ↓

Հասցե` գ. Բլագոդարնոյե,2105

Էլ. փոստ`

Աշխատողներ` 19

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ներսեսյան Սերգեյ

Դպրոցի պատմությունը՝

ՀՀ  Լոռու  մարզի  Բլագոդարնոյե  գյուղում  1900թ-ից  բնակվել  են  հիմնականում  ռուսներ  և  երեք  հայ  ընտանիք: Գյուղի  դպրոցը  եղել  է  ռուսական, յոթնամյա: Դպրոցը  հարմարեցված,  միհարկանի, հին շենք  է8, որի  մի  մասը  ծառայել  է, որպես  մանկապարտեզ: 1960 թ-ին  կառուցվել  է  նոր  շենք, հարմարեցված, ունի  1  ուսուցչանոց, 5 դասասենյակ: 2000թ-ին  << Փրկեք  երեխաներին >>  և  << Սնունդ  աշխատանքի  դիմաց >>  կազմակերպությունների  կողմից   հիմնանորոգվել  է, ավելացվել  է  3  դասասենյակ, որն  էլ  հնարավորություն  է  տվել  միահերթ  աշխատելու: 01.02.1965թ-ից  դպրոցը  դարձել  է  8-ամյա:  1992-1993  ուս.տարում  դպրոցը  դարձել  է  հայկական:

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1960թ.

Շենքի տիպը ՝  հարմարեցված

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 8

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  1040

Աշխատողների թիվ 19

Աշակերտների թիվ  48

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բովաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-00-75

Մանրամասն ↓

Հասցե` Բովաձոր,3 փողոց, շենք 4 ,1901 

Էլ. փոստ`

Աշխատողներ` 18

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Խարազյան Սամվել

 Դպրոցի պատմությունը՝

Բովաձորի /նախկին Նովոալեքսանդրովկա, այնուհետև Մաքսիմ Գորկի/ դպրոցիհիմնադրումը, ըստ հնաբնակ ռուսների կատարվել է 1800-ական թվականների առաջին կեսերին:Այն հիմնել են Չեռնիգովից և Պոլտավայից ռուս աքսորականները:
Ըստ ռուս հնաբնակներ, սկզբում այն եղել է քառամյա ռուսական դպրոց, դասարաններում 5-10 աշակերտ միջին խտությամբ:Իսկ արդեն 20-րդ դարի սկզբին դպրոցը եղել է յոթամյա 10-15 աշակերտ միջին խտությամբ:Հիմնադրված դպրոցի շինությունից այժմ ոչինչ չի մնացել, միայն հայտնի է շինության գտնվելու վայրը:
Հայրենական պատերազմից անմիջապես հետո դպրոցը տեղափոխվում է գյուղի, արդենիսկ չգործող եկեղեցու շինությունը:Եկեղեցին հարմարեցվում է դպրոցի, իսկ 1953 թվականին կառուցվում է կից մասնաշենք:
       1980 թվականին կառուցվում է այժմյան երկհարկ, 120 աշակերտ տեղով, միջին հզորության տիպային դպրոց, որիբակում 1985 թվականին կառուցվում է գյուղի դպրոցում ուսում ստացած, Սովետական Միության հերոս Իվան Իվանովիչ Բոնդարևի կիսանդրին, որի անունը  դպրոցը կրում էր մինչև 1992 թվականը:
       1988 թվականի ավերիչ երկրաշարժիցհետո՝ 1991 թվականին դպրոցը ամրացվում է և նույն թվականին սկսում են գործել առաջին հայկական դասարանները:Չնայած իր հնարավորություններին, դպրոցը գործում է իր հզորության ¼ մասով:
Իր գոյության ընթացքում դպրոցում կողք-կողքի սովորել և աշխատել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ռուսներ, հայեր, թալիշներ, եզդիներ, լեհեր, ուդիներ, ադրբեջանցիներ,հույներ:
Գյուղի ազգաբնակչության հաճախակի փոփոխության պատճառով չկան որոշակի տեղեկություններ գյուղի նախկին շրջանավարտների և մանկավարժների մասին:
Այժմ դպրոցը, 1337,5մ2ընդհանուրմակերեսով, ունի 130մ2մակերեսով մարզադահլիճ, 75մ2մակերեսով նիստերի դահլիճ, աշխատանքի ուսուցման 2 կաբինետներ՝ փայտամետաղամշակման և կարի, ֆիզիկայի և քիմիայի կաբինետ, գրադարան, 16 դասասենյակներ, բուֆետճաշարան:
Դպրոցի ընդհանուր հողատարածքը կազմում է 0, 465հա, իսկ գազաֆիկացումը կատարվել է 2004 թվականաին:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1980թ.

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը1 6

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  3962

Աշխատողների թիվ 18

Աշակերտների թիվ  31

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 6-03-74

Մանրամասն ↓

Հասցե` գ.Գարգառ,13 փողոց, շենք 3  ,1909

Էլ. փոստ`

Աշխատողներ` 38

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Չիլինգարյան Գագիկ

Դպրոցի պատմություը՝ 

Գարգառ գյուղի պատմության մեջ մեծ ավանդ ունի քահանա Հովակիմը, որը տոհմիկ հոգևորական էր: Նրա հայրը՝ տեր Մովսեսը Լեռնային Ղարաբաղի Գանձակի կաթողիկոս Մելիք - Եսայի - Հասան - Ջալալյանի որդին էր:
Նա 1832 թ. ավարտելով Էջմիածնի հոգևոր սեմինարիան քահանա է օծվում և նշանակվում է Լոռվա նշանավոր գյուղերից մեկի՝ Գարգառի քահանա: Լինելով կրթված ու կուլտուրական անձնավորություն, շահելով գյուղացիների համակրանքը 1847թ. համառ ջանքերի շնորհիվ նրան հաջողվում է եկեղեցուն առընթեր հիմնադրել ծխական դպրոց: Եռանդուն հովիվը ձգտում է հարմարավետ դպրոց կառուցել, հրավիրել ուսուցիչներ: Գյուղացիների աջակցությամբ 1873թ. ամռանը սկսվում է առաջին դպրոցի շինարարությունը և 1875 թ. այն հյուրընկալորեն իր դռներն է բացում գյուղի երեխաների առաջ:
Նորակառույց դպրոցի առաջին ուսուցիչը դառնում է Նուխեցի Սարգիս Ավագյանը:
Այսպիսով դպրոցը ըստ էության բաժանվում է եկեղեցուց:
20-րդ դարի սկզբից դպրոցը դարձել է յոթնամյա, ապա ութնամյա:
1970թ-ից դպրոցը դարձել է միջնակարգ:
1996թ. դպրոցը անվանակոչվել է անվանի արձակագիր, լրագրող Վիկտոր Ռուբենի Բալայանի անունով:

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 8

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  824

Աշխատողների թիվ 212

Աշակերտների թիվ  47

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գեղասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 91) 908041

Մանրամասն ↓

Հասցե` գ. Գեղասար I-ին փողոց, III փակ. թիվ 7,1808

Էլ. փոստ`

Աշխատողներ` 28

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ղուկասյան Վազգեն

Դպրոցի պատմությունը՝

Գեղասարի  / նախկին  Թափանլիի/ ծխական  դպրոցը  բացվել  է  1905 թ-ին Պալոյի  Թաթոսի  օթախում, որտեղ  սովորել են  13  աշակերտներ: Մինչև  Խորհրդային Հայաստանի  ստեղծումը  դպրոցը  հաճախ բացվել  և  փակվել  է`  լինելով  սոցիալական վատ  պայմանների  մեջ: Սոցիալական անապահով  վիճակը  միշտ  վատ  է անրադարձել  դպրոցի  գոյատևմանը:
1924-1925 ուստարում առաջին անգամ բացվել է առաջին դասարան 24 աշակերտով, հաջորդ տարին` 47 աշակերտով: Դասերն անցկացվել են մասնավոր բնակարաններում` Յասոյի սեփական սենյակում, հետագայում՝ Թաթոյի օթախում: Դպրոցի առաջին տնօրենը եղել է Շուշանիկ Մանուկյանը` Լենինի առաջին աստիճանի շքանշանակիր:
1928 թ-ին դպրոցը եղել է երկամյա, 1928-1929 ուստարում՝ տարրական, իսկ 1935-1936 ուստարուց մինչև 1961-1962 ուստարին` յոթնամյա: 1962-1963 ուստարում դարձել է 8-ամյա դպրոց:
Դպրոցական առաջին շենքը կառուցվել է 1928 թ-ին երեք դասասենյակներով: Հետագայում՝ 1964 թ-ին ավելացվել են ևս 4 սենյակներ:
Դպրոցական երկրորդ շենքը կառուցվեց 1988 թ-ին, որտեղ ընդամենը երկու ամիս հազիվ անցկացվեցին դպրոցական պարապմունքներ: Դպրոցը հիմնովին ավերվեց աղետալի երկրաշարժի հետևանքով: Դասերը շարունակվեցին փայտաշեն դպրոցում:
2001 թ-ից դպրոցը գործում է նորակառույց շենքում:
Դպրոցում աշխատում են 18 ուսուցիչներ որից 16-ը ունեն բարձրագույն կրթություն:
Դպրոցն ունի համակարգչային կաբինետ, ապահովված է բուֆետ-ճաշարանով

 Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 11

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  380

Աշխատողների թիվ 28

Աշակերտների թիվ  92

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 6-14-88

Մանրամասն ↓

Հասցե` գ. Գյուլագարակ փողոց 1 շենք 5,1910

Էլ. փոստ`

Աշխատողներ` 42

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մատինյան Գառնիկ

Դպրոցի պատմությունը՝

  Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1908թ-ին: Դպրոցն ունեցել  է  մեծ հեղինակություն, այդ իսկ պատճառով շրջակա գյուղերի բարձր դասարանի աշակերտները հաճախել են Գյուլագարակի միջնակարգ դպրոց և ավարտել այն:  Նրա շրջանավարտները տարիներ շարունակ աշխատել են  թե՛ ԽՍՀՄ-ի , թե՛ ՀՀ արդյունաբերության տարբեր բնագավառներում, զբաղեցրել բարձր պաշտոններ կրթության և գիտության ոլորտներում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, Արցախյան գոյամարտին: 

  Գյուլագարակի միջնակարգ դպրոցը տվել է գիտնականներ, գիտությունների թեկնածուներ, բժիշկներ…    օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը ևս եղել է Գյուլագարակի միջնակարգ դպրոցի սան:

     1988թ-ի ավերիչ երկրաշարժի պատճառով հիմնահատակ ավերվեց Գյուլագարակի միջնակարգ դպրոցը: Անսպասելի արհավիրքին դպրոցում զոհ գնացին 6 աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ: 1992-1993թթ-ին կառուցվեց դպրոցի նոր շենքը, 2001թ-ին այն համալրվեց 2-րդ մասնաշենքով, իսկ 2010թ-ին` մարզադահլիճով:

   Դպրոցը համագործակցում է World Vision կազմակերպության, Ստեփանավան մշակույթի և ժամանցի կենտրոնի, Համաշխարհային պարենային ծրագրի հետ:

  Դպրոցում հաճախակի են կազմակերպվում բազմաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումներ, շախմատի մրցումներ,  սպորտլանդիաներ, ցերեկույթներ: Յուրաքանչյուր տարի դպրոցը կազմակերպում և անց է կացնում առարկայական օլիմպիադաներ, մասնակցում տարածքային,  մարզային և հանրապետական փուլերին: Անցած ուսումնական տարում մասնակցել է  <<Հայ ասպետ>> հեռուստախաղին: Արդեն 4 տարի է, ինչ մասնակցում է <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթին , երգի փառատոնների , ցուցահանդեսների, ասմունքի, ընթերցանության մրցույթների, ինչպես նաև կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները:

     2012թ-ին Գյուլագարակի միջնակարգ դպրոցում բացվել է նախակրթարան` համայնքի հովանավորությամբ, իսկ 2013թ-ին այն գտնվում է պետության հովանավորության տակ:

Իր գործունեության ընթացքում դպրոցը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1905թ.

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 2

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  3335

Աշխատողների թիվ 42

Աշակերտների թիվ  271

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (374 255) 6-08-21

Մանրամասն ↓

Հասցե` գ. Գոգարան, 6-րդ փողոց, շենք 4,1809

Էլ. փոստ`

Աշխատողներ` 30

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Նիկողոսյան Հրանտ

 Դպրոցի պատմությունը

Մինչև խորհրդային կարգերի հաստատումը գյուղի տղաներին տառաճանաչ է դարձրել գյուղի միակ գրագետ խալֆա Արշակ Աթոյանը:
Խորհրդային կարգերի հաստատումից հետա գյուղի հին գրասենյակի շենքում բացվել է տարրական դպրոց: 1931 թ.կառուցվել է դպրոցի նոր շենք և դպրոցը դարձել է յոթնամյա մինչև 1956-57 ուստարի, որից հետո դարձել է ութնամյա: 1974 թվականին շահագործման է հանձնվում նոր դպրոցի տիպային շենքը և դպրոցը դառնում է միջնակարգ դպրոց:
1988թ.ավերիչ երկրաշարժը ամբողջովին հողին է հավասարեցնում դպրոցի շենքը՝ իր հետ խլելով 62 աշակերտի ու 12 մանկավարժների և աշխատակիցների կյանք: Ավերիչ երկրաշարժի զոհ դարձան դպրոցի տնօրեն Ժաննա Հովհաննիսյանը, բազմավաստակ ուսուցիչներ Օնիկ Առաքելյանը, Սաշիկ Սուքիասյանը, Սաթիկ Պողոսյանը, Էլզա Սարիբեկյանը, Հովսեփ Խառատյանը, երիտասարդ ուսուցիչներ Նունե Սանթրոսյանը և Նատալյա Երանոսյանը, գրադարանավարը, ջոկատավարը և երկու տեխնիկական աշխատողները:
Մինչև 2002թ.գյուղում դպրոցը գործում էր տնակային պայմաններում:
2002թ. <<ԿԱԶԱ>> հայ-շվեյցարական բարեգործական հիմնադրամի կողմից շահագործման հանձնվեց ներկայիս դպրոցի շենքը:
Դպրոցի գործունեության ընթացքում որպես տնօրեն աշխատել են Ալեքսան Կիրակոսյանը, Բաբկեն Հակոբյանը, Գարեգին Մանվելյանը, Խաչիկ Պետրոսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Ժարա Հերիքնազյանը, Օնիկ Առաքելյանը/երկու անգամ/, Մնացական Վարդանյանը, Գրիշա Գասպարյանը, Արծրուն Գալոյանը, Ժաննա Հովհաննիսյանը:
1989թ-ից մինչև օրս դպրոցի տնօրենն է Հրանտ Նիկողոսյանը:

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2002

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  1267

Աշխատողների թիվ 30

Աշակերտների թիվ  162

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի N2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 5-80-89

Մանրամասն ↓

Հասցե` գ. Գոգարան, 6-րդ փողոց, շենք 4,2028

Էլ. փոստ`

Աշխատողներ` 39

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մացակյան Սամվել

Դպրոցի պատմությունը՝ 

  1988թ.  ահավոր  երկրաշարժից  հետո  աղետի գոտում  առաջին  հերթին  դպրոցներ  կառուցվեցին: Հայաստանի  պետական  մարմինների  և  Չոխոսլովակիայի  հումանիտար  օգնության  խորհրդի  համատեղ  ուժերով   1991թ.  փետրվարի  կեսից  սկսվեց  դպրոցի  շինարարությունը, 1991թ նոյեմբերի  1-ին  շահագործման  հանձնվեց  475  աշակերտական  տեղով  տիպային  կառույցը:  

     1992թ. սեպտեմբերի 1-ին առաջին անգամ հնչեց առաջին զանգը: Դպրոցն իր առաջին ուստարին սկսեց 468 աշակերտ ունեցող 20 դասարանով, 41 ուսուցչով: Դպրոցի տնօրենն  էր  Իվան  Գոգչյանը:

   Գործունեության տարիների ընթացքում դպրոցը տվել է 4 ոսկե և  1 արծաթե մեդալակիր: Դպրոցի շրջանավարտ Լիանա Ֆիդանյանը 2010թ.-ին պաշտպանել է  թեկնածուական ատենախոսություն, ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

   Դպրոցն ունեցել է շքանշանների, մրցանակների կոչումների արժանացած շատ ուսուցիչներ:  Ավագներին փոխարինելու են եկել արժանիքներով նրանց չզիջող երտասարդ կադրեր, որոնցից  են դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շողակաթ Թադևոսյանը, ով 2007թ.-ին  արժանացել է ԿԳ նախարարության ոսկե մեդալի:                 

          Այսօր մեր դպրոցում աշխատում են լավագույն ուսուցչի կոչմանն արժանացած դասվարներ 3 ուսուցիչներ և այլ բազմաշնորհ ուսուցիչներ:

     Դպրոցն ունեցել է առարկայական օլիմպիադաներում, սպորտային մրցույթներում, այլ  միջոցառումներում առաջնություն շահած  բազմաթիվ աշակերտներ: Դպրոցի շրջանավարտներից շատերը ընդունվել են Հայաստանի Հանրապետության տարբեր բուհեր: Շատ են հատկապես Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի պետական  համալսարան, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան և այլ բուհեր ընդունված շրջանավարտները:

    Այս  տարիների ընթացքում դպրոցն ունեցել  է 3 տնօրեն (1992թ -1998թ.  Իվան  Մկրտիչի Գոգչյան,1198թ.- 2004թ. Վոլոդյա  Օսմանի  Շեկոյան,իսկ  2004թ.-ից   առ  այսօր  Սամվել  Սանասարի  Մացակյան):

2012թ.-ից դպրոցը վերանվանվել է «Գուգարքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ:

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1992թ.

Շենքի տիպը  ՝հավաքովի մետաղյա կոնստրուկցիա

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 10

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  1426

Աշխատողների թիվ 39

Աշակերտների թիվ  175

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դաշտադեմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 420211

Մանրամասն ↓

Հասցե` գ. Դաշտադեմ,2106

Էլ. փոստ`

Աշխատողներ` 13

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝Աղաջանյան Սերգեյ

Դպրոցի պատմությունը

Դաշտադեմի միջն. դպրոցը հիմնադրվել է 1930-ական թթ.: Մինչև 1989թ-ը գործել է որպես ադրբեջանական դպրոց: Սկսած 1989-ից մինչև օրս գործում է որպես հայկական դպրոց: Դպրոցի մասնաշենքը 1989թ-ից մինչև օրս չի վերանորոգվել և 3-րդ կարգի վթարային շենք է:
Այն գտնվում է Տաշիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա և հայ-վրացական սահմանից 6,5 կմ հեռավորության վրա:
Դպրոցը տարածքում միակն է: Այժմ ունի 11 աշակերտ և չունի ավագ դպրոց:
1989-2008թ-ի շրջանավարտների շուրջ 80%-ը սովորել և ավարտել է Հ.Հ. և Ռ.Դ. բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 3

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  530

Աշխատողների թիվ 13

Աշակերտների թիվ  11

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 6-16-72

Մանրամասն ↓

Հասցե` գ. Դարպաս, 2- րդ փողոց, շենք 10 ,2029

Էլ. փոստ`

Աշխատողներ` 35

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Գուրջանյան Սերգեյ

Դպրոցի պատմությունը՝ 

Դարպասի միջնակարգ դպրոցի պատմության առաջին էջն սկսվում է 1912թ-ի փետրվարի 8-ին 36 ծուխ ունեցող համայնքի թիվ 6 որոշումով: Նույն թվականին Կովկասի փոխարքա Վորոնցովի թույլտվությամբ կազմվում է նախագիծ – նախահաշիվ դպրոցի շինարարությունն սկսելու նպատակով:
1912թ-ի սեպտեմբերի 1-ին հնչում է դպրոցի առաջին ուսումնական տարվա առաջին զանգը՝ ազդարարելով դպրոցի պատմության սկիզբը:
1920-21 ուս. տարում դպրոցն ունեցել է 75 աշակերտ: 1924թ-ին դպրոցը պետականացվել է դարձել՝ սովետական: 1931թ.-ին Հայաստանի Լուսժողկոմի կողմից բացվում է 3-րդ դասարան, իսկ 1932թ.-ին նույն որոշմամբ բացվում է 4-րդ դասարան և դպրոցը համարվում է տարրական դպրոց:
1936-37 ուսումնական տարում լուսբաժնի որոշմամբ դպրոցը դառնում է 7-ամյա: Ղշլաղ գյուղում սովորող 31 դարպասցիներ 2-րդ կիսամյակում տեղափոխվում են գյուղի դպրոց:
1962-63 ուս. տարում դպրոցը դառնում է 8-ամյա:
1975-76 ուսումնական տարում դպրոցը տվել է միջնակարգ կրթության առաջին շրջանավարտները:
1983-84 ուս. տարում կառուցվում է նոր դպրոցական շենք և 1912թ.-ին կառուցված շենքից դպրոցը տեղափոխվում է նոր շենք, որն օգտագործվում է մինչև օրս:
1975-76 ուսումնական տարվանից սկսած մինչև այժմ դպրոցը տվել է 706 շրջանավարտ, որոնցից 141 ստացել են բարձրագույն կրթություն:
Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում է 206 աշակերտ: Դպրոցն ապահովված է բարձրագույն կրթությամբ համապատասխան մասնագետներով:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1912թ.

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 20

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  1624

Աշխատողների թիվ 35

Աշակերտների թիվ  206

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 4-30-19

Մանրամասն ↓

Հասցե` գ.Դեբեդ, 2-րդ փողոց ,1-ին նրբ., թիվ10,2030

Էլ. փոստ`

Աշխատողներ` 30

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Շոլինյան Անահիտ

Դպրոցի պատմությունը՝

1897 թվականին գյուղում բացվել է եկեղեցական-ծխական մեկդասյա, երկսեռ դպրոց: Մինչև 1924 թվականը այն սեփական շենք չի ունեցել, տեղավորվել է տարրական հարմարություններից զուրկ մասնավոր տներում՝ Դարբնանց, Նիգոյանց, Նովնանց (գյուղամիջում գտնվող շենքում) և Գալուստանց: Դպրոցը զուրկ է եղել նյութական բազայից: Վառելիքի և մյուս ծախսերը գյուղի հաշվին է եղել մինչև 1924 թիվը: Նստարանները պատրաստված են եղել երկար տախտակներից, որոնց վրա նստում էին 5-6 սովորողներ: Գոյություն ուներ մարմնական պատիժ: Մինչև հեղափոխությունը դասավանդում էին կրոնագիտություն, մայրենի և ռուսաց լեզուներ, թվաբանություն, վայելչագրություն:

Եկեղեցական-ծխական դպրոցում աշխատել են այլ բնակավայրերից եկած վարժապետներ, ինչպես նաև տեղացիներ:

Կովկասի փոխարքա Գոլիցինի հրամանով 1903 թվականին փակվեցին հայկական դպրոցները՝ հեղափոխական շարժմանը հարելու պատճառով: Փակվել էր նաև Խաչի-գյուղի դպրոցը: Ցարական չինովնիկները հետևում էին, որ փոխարքայի հրամանը կատարվի անխախտորեն: Սակայն ուսումնածարավ Խաչի-գյուղացիները 1904 թվականին գաղտնի ձևով որոշում են դպրոցը բացել, վերսկսել պարապմունքները: Ցերեկվա ժամերին Ղամշկուտի ճանապարհին՝ Ղաշում, հատուկ պահակներ հսկում էին ճանապարհորդներին, երբ ցարական չինովնիկ կամ այլ կասկածելի մարդ էր երևում, անմիջապես հայտնում էին գյուղ, սովորողները ցրվում էին, շենքը փակվում: Այսպիսով հետապնդման ու արգելման պայմաններում սովորում էին երեխաները:

Իհարկե, դպրոցահասակ բոլոր երեխաները չէին սովորում: Գյուղի չքավորների երեխաները զրկված էին այդ հնարավորություններից: Այնուհանդերձ գյուղի դպրոցի գոյությունը հնարավորություն է տվել դպրոցահասակ երեխաների զգալի մասին ստանալ տարրական կրթություն: Դրա ապացույցներից մեկը հանդիսանում էր այն, որ 1925-30 թվականներին, երբ պայքար էր տարվում չափահաս բնակչության անգրագիտության վերացման ուղղությամբ, գյուղում անգրագետ մարդիկ քիչ էին:

Հայկական ՍՍՀ Պետական պատմության արխիվի ֆոնդերում պահվող նյութերից երևում է, որ 1905 թվականի հոկտեմբերի 24-ի տվյալներով վերաբացվող մեկդասյան եկեղեցական-ծխական դպրոցի հոգաբարձուներ են ընտրվել երեսփոխան Արշակ Տեր-Սիմոնյան-Խարազյանցը, Տիգրան Նազլուխանյանը և Սարիբեկ Մարգարյանը: 1906 թվականի փետրվարի 19-ին հոգաբարձուները հաստատվել են թեմի առաջնորդի կողմից՝ Հայոց Վրաստանի և Իմերեթի ամենապատիվ տեառն Գարեգին արքեպիսկոպոսի:

1908-1909 ուսումնական տարում Խաչի-գյուղի երկսեռ դպրոցում սովորելիս են եղել 50 երեխաներ, որոնցից տղա՝ 44, աղջիկ՝ 6: Դասատուն եղել է Արամ Բաբայանը (ոչ տեղացի):

Դաշնակցական կառավարության դպրոցական տեսուչի 1920 թվականի հունվարի 1-ի հաշվետվության մեջ ասված է, որ Խաչի-գյուղում գործում է երկդասյա դպրոց, 90 սովորողներով: Դպրոցում աշխատում են երկու դասատուներ՝ Աշոտ Տեր-Սիմոնյանը և Զոհրաբյանը (ոչ տեղացի): Սակայն վերջինս մեծամասնությանը հարելու համար ձեռբակալվել է:

Սովետական կարգեր հաստատվելուց հետո, ինչպես ամենուր, այնպես էլ մեր գյուղում եկեղեցական-ծխական դպրոցի փոխարեն ստեղծվում է նոր առաջին աստիճանի աշխատանքային դպրոց: Առաջին տարիներին դպրոցը դարձյալ սեփական շենք չի ունեցել: Պարապմունքները տեղի են ունեցել Նովնանց և Գալուստանց տներում: Եթե ուսուցիչներին աշխատավարձը տրվում էր պետության կողմից, ապա վառելիքի հարցը հոգում էին սովորողները՝ ըստ գրաֆիկի նրանք ջարդած փայտ էին տանում:

1922 թվականից դպրոցում ձեռք բերեց աշխարհի կիսագնդերի ֆիզիկական քարտեզը, ապա գլոբուսը: Այնուհետև աստիճանաբար հրատարակվեցին դասագրքեր:

Մայրենի լեզվի առաջին դասագիրքը «Լուսաբերն» էր: Դժվար էր տետրի գործը: Այն ձեռք էին բերում Քոլագիրան կայարանի խանութից, մասնավոր ձևով, մեկ հավին տալիս էին 3-4 տետր (10-12 էջանոց): Հաճախ էլ ուսուցիչներն էին բաժանում՝ վերցնելով արժեքը:

Մինչև 1924 թիվը ուսուցիչները տեղացիներ էին՝ Երվանդ Աշոտ և Ցոլակ Տեր-Սիմոնյաննները: 1924-25 ուսումնական տարում միանգամից փոխվեցին ուսուցիչները, բոլորը այլ վայրերիցէին: Դպրոցի վարիչ-ուսուցիչն էր Հովհաննես Պետրոսյանը, ուսուցչուհի՝ Մանյա Ղամբարյան-Պետրոսյանը: Ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Արեգ Ղարագյոզյանը (Թիֆլիսից):

Սեփական դպրոցի շենքի կառուցումն ավարտվեց 1924 թվականին: Այն կառուցվեց տեղական միջոցներով, 4 սենյակից, որից 2-ը՝ փոքր: Այդ շենքը պահպանվեց մինչև 1973 թվականը, նույնիսկ այն ժամանակ, երբ դպրոցը յոթնամյա, ապա միջնակարգ էր և ուներ 17 դասարան, լրացուցիչ օգտագործվում էին թաղամասի մասնավոր տները:

Սովորողների թիվը աստիճանաբար աճեց մինչև 1970-ական թվականները, երբ այն հասավ 476-ի, 17 դասարաններով: Դրան համապատասխան աճել է նաև մանկավարժական կոլեկտիվը: 1921-22 ուս. տարվա 2 ուսուցչի փոխարեն 1968-69 ուս. տարում դպրոցում աշխատում էին 27 ուսուցիչ-ուսուցչուհի, որոնցից բարձրագույն կրթությամբ 14 հոգի: 1925 թվականից հետո ուսուցչական կոլեկտիվում նորից երևում են տեղացիներ՝ Արիստակես Սիմոնյանը, իսկ 1930-ական թվականներից հետո նաև ուրիշները: Սակայն ոչ տեղացի ուսուցիչները միշտ գերակշռող են եղել, չնայած 1930-ական թվականներից հետո մեծ թվով դեբեդցի ուսուցիչներ կային, բայց աշխատում էին գյուղից դուրս՝ հանրապետության այլ շրջաններում ու քաղաքներում, ինչպես նաև Վրաստանի հայաշատ շրջաններում:

1934-35 ուսումնական տարում գյուղի դպրոցը դառնում է յոթնամյա, իսկ 1960-61 ուսումնական տարում՝ միջնակարգ: Մինչև միջնակարգ դառնալը դեբեդցիները միջնակարգ կրթություն էին ստանում Դսեղում, Շահալի գյուղում և այլ վայրերում:

Այժմ դպրոցը միջնակարգ է (12 դասարան): Դպրոցում սովորում են 112 աշակերտ: Դպրոցն ունի 33 աշխատող, որոնցից 25-ը ուսուցիչներ են՝ բարձրագույն կրթությամբ: Դպրոցն այժմ ունի ուսումնա-նյութական հարուստ բազա, աշխատում է մեկ հերթով:

 

 

 

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1971

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 11

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  2577

Աշխատողների թիվ 30

Աշակերտների թիվ  112

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 045514

Մանրամասն ↓

Հասցե` գ. Դսեղ, 3-րդ փողոց, շենք 16,1718

Էլ. փոստ`

Աշխատողներ` 47

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Շեկոյան Էդուարդ

Դպրոցի պատմությունը՝

 1853թ. Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ Դսեղում բացվել է երկսեռ դպրոց: 1859-64 թթ. գյուղի դպրոցն ունեցել է միայն տարրական դասարան: Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի գործել: 1877թ. տիրացու Գրիգոր/Գրիշկա/ Թումանյանը` բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում էր երեխաների և գրագիտություն սովորեցնում: Հովհ. Թումանյանը գրել, կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում: <<Կակաչից թանաք էինք շինում, իսկ տետրերը բերում էինք Թիֆլիսից>>, - հիշում է բանաստեղծը:
1878թ. բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվել է Սահակ Վարժապետի դպրոցը, որը գործել է 2-3 տարուց ոչ ավելի:
Սկսած 1891թ.գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու: XX դարի սկզբին դպրոց հաճախողների քանակն այնքան մեծ էր, որ եկեղեցու տրամադրած մեկ սենյակն այլևս չէր բավարարում:
1904թ. Հովհ. Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է հինգ սենյակներից բաղկացած դպրոցական շենք:
1910 թվականին դպրոցի հինգ դասարաններում արդեն սովորում էր 50 աշակերտ`40 տղա, 10աղջիկ:
Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գայանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը: 1912-13 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա` գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու:
Կրոն դասավանդել է գյուղի քահանաներից մեկը: Մյուս դասատուներից հայտնի է դրսից հրավիրված Հայկանուշ Տեր-Մանվելյանի անունը: Դպրոցի հոգաբարձուների խորհուրդը բազկացած է եղել 3 հոգուց`Տեր Արիստակես քահանա Եգանյան, Գրիգոր Ղազարյան և Ղևոնդ Շեկոյան: Եթե մի տնից դպրոց են հաճախել երկու երեխա, ապա նրանց ուսման վարձը ինչ-որ չափով զեղչվել է:
1932-37թվականների ընթացքում բարձր դասարանների աշակերտների պարապմունքներն անց են կացվում մասնավոր տներում, որովհետև նույնիսկ երկհերթ աշխատանքի դեպքում դասասենյակները չեն բավականացրել:
1932թ. մասնավոր տներում պարապել է 11խումբ:
1937թ.Դսեղի դպրոցը տվել է միջնակարգ կրթությամբ իր առաջին շրջանավարտները:
1938թ. հին դպրոցի հարևանությամբ կառուցվել է միջնակարգ դպրոցի գեղեցիկ ու բարեկարգ երկհարկանի նոր շենքը: Շենքը նախատեսված էր 300 աշակերտի համար և ուներ սպորտդահլիճ , գրադարան, ֆիզիկայի քիմիայի կաբինետներ, արհեստանոց:
1963թ դպրոցն ունեցել է 40 ուսուցիչ և 950 աշակերտ: Դսեղի միջն. դպրոցը 1950-70-ական թվականներին շրջանի հեղինակավոր կրթօջախներից մեկն էր:
Մինչև 1970-ական թվականները վաստակավոր ուսուցչի կոչմանն է արժանացել 3 հոգի`Հայկանուշ Պողոսյան/դասվար/, Ռոգինա Նավասարդյանը/գծագրության ուսուցիչ/և Մանիկ Հարությունյանը/գերմաներենի ուսուցիչ/:
Դպրոցի նոր մասնաշենքը կառուցվել է 1972 թվականին և նախատեսված էր 660 աշակերտի համար և հիմնանորոգվել է 2011 թվականին:
Դպրոցն իր գործունեության ողջ ընթացքում տվել է 32 մեդալակիր շրջանավարտ, որից 13-ը ոսկի, 19 `արծաթ:
2011թվականին դպրոցը մասնակցել է <<Հայ ասպետ>> հեռուստախաղին, հասել է մինչև եզրափակիչ և արժանացել է արծաթե մեդալի:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1972

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  3

Դասարանների թիվը 11

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  10636

Աշխատողների թիվ 47

Աշակերտների թիվ  248

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322)6-82-08

Մանրամասն ↓

Հասցե` գ. Եղեգնուտ, 1-ին փողոց, շենք 7 ,2039

Էլ. փոստ`

Աշխատողներ` 30

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Համբարձումյան Հովիկ

Դպրոցի պատմությունը՝

Դպրոցը ստեղծվել է 1921թ-ին, սկզբում այն եղել է քառամյա, հետագայում դարձել է յոթնամյա, որից հետո՝ ութամյա։
1968-69 ուստարվանից մինչև օրս այն միջնակարգ է։
Սկզբնական շրջանում դպրոցը գործել է սեփական տներում, որից հետո կառուցվել է մեկ հարկանի դպրոցական շենք։
1975 թ-ին կառուցվել է երկհարկանի տիպային դպրոցական շենք առարկայական կաբինետներով։
1988 թ-ի դեկտեբմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով դպրոցական շենքը դարձավ վթարային և ապամոնտաժվեց ։
Ֆրանսիայի ՙ ԱՐՄԵՆԻ ՎԻԼԱԺ ՚ հայ բարեգործական կազմակերպության կողմից կարուցվեց նոր տիպային շենք նախատեսված 193 աշակերտի համար ։
1996 թ-ին դպրոցական շենքը շահագործման հանձնվեց։

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 10

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  2577

Աշխատողների թիվ 30

Աշակերտների թիվ  112

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 94) 029595

Մանրամասն ↓

Հասցե` գ. Թեղուտ,1728

Էլ. փոստ`

Աշխատողներ` 25

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Բաբայան Վառլեն

 Դպրոցի պատմությունը՝

1921թվականին հիմնադրվել է Թեղուտի քառամյա դպրոցը:
1937թվականին դպրոցը դարձել է յոթնամյա:
1963թվականին կրթական բարեփոխումների   արդյունքում դարձել է ութամյա և տեղափոխվել նոր բարեկարգ միհարկանի շենք:
1970 թվականի փետրվարին շահագործվել է երկհարկանի տուֆակերտ նորակառույց շենքը և դպրոցը տեղափոխվել է   նոր շենք:
1991-1992 ուստարում դպրոցը դարձել է միջնակարգ և տվել առաջին միջնակարգ կրթությամբ շրջանավարտները:
Դպրոցը իր պատմության ընթացքում, առ այսօր,ունեցել է  ավելի քան 1200 աշակերտներ:
 1971-72 ուստարում Թեղուտի ութամյա դպրոցն ունեցել է 210 աշակերտ:
1999-2000 ուստարում Թեղուտի միջնակարգ դպրոցում սովորում էին 164 աշակերտ:
Դպրոցի շրջանավարտներից դարձել են մանկավարժներ, բժիշկներ , գիտության գործիչներ, ինժիներներ, ռազմական գործիչներ, պետական և հասարակական գործիչներ, պետությանը և հասարակությանը արժանի մարդիկ:                                                           
Սերգո Մելիքսեթյան- ՀԽՍՀ վաստակավար ուսուցիչ , ԽՍՀՄ ,,Պատվո նշանի.. շքանշանակիր, Թումանյանի   ժողկրթ բաժնի   երկարամյա վարիչ :
Սուրեն Նորեկյան –տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Վերա Ամիրխանյան -բանասիր. Գիտութ. Թեկնածու:
Զինաիդա Մելիքսեթյան-բանաստեղծուհի
Միշա Փարսադանյան-ատոմագետ, գիտութ. թեկնածու
 2011թվականին հիմնանորոգվել է դպրոցի ուսումնական   մասնաշենքը:Ընթանում են դահլիճային մասնաշենքի   հիմնանորոգման աշխատանքները:

 

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  930

Աշխատողների թիվ 25

Աշակերտների թիվ  65

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 5-73-61

Մանրամասն ↓

Հասցե` ք. Թումանյան, 2-րդ մաս, Կենտրոնական փողոց, 7 շենք,1712

Էլ. փոստ`

Աշխատողներ` 32

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ռամազյան Անահիտ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1972

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  3

Դասարանների թիվը 13

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  10630

Աշխատողների թիվ 32

Աշակերտների թիվ  115

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 94) 73 60 84

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լեջան, 1-ին փողոց, շենք 1,1911

Էլ. փոստ`

Աշխատողներ` 28

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սահակյան Էդուարդ

 Դպրոցի պատմությունն է՝

Լեջան համայնքում դպրոցը հիմնադրվել է 1914թ: Առաջին ուսուցիչը եղել է Հարությունյան Ռուբենը: 1923-1927թթ կառուցվել է առաջին դպրոցական շենքը: Դպրոցը 1927-1930թթ եղել է եռամյա, 1930-1937թթ` քառամյա, 1937-1952թթ` յոթամյա: 1952թ դարձել է ութամյա, 1956թ-ից դարձել է միջնակարգ:
1960թ կառուցվեց դպրոցական շենքի I կեսը, 1962թ ավելացվեց II կեսը, որը երկրաշարժից հետո դարձավ վթարային: 1992թ կառուցվեց նոր դպրոցական շենք, որը կազմված է չորս մասնաշենքերից, որից երկուսը կիսակառույց են: Դպրոցական շենքը չի բավարարում աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքները լիարժեք կազմակերպելուն: Սենյակներ չլինելու պատճառով դպրոցում չկան լաբորատորիաներ, համադպրոցական միջոցառումների դահլիճ, սպորտ դահլիճ: Արհեստանոցը, գրադարանը, ճաշարանը գործում են վագոն տնակներում: Ցանկապատված չէ, գազիֆիկացված չէ, ունի հիմնանորոգման կարիք:
Դպրոցը համալրված է բարձրագույն կրթությամբ ուսուցիչներով:

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնահովտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 94) 017089

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լեռնահովիտ 9-րդ փողոց,,շենք 10,

Էլ. փոստ`

Աշխատողներ` 33

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Բուլղադարյան Արաքսյա

 Դպրոցի պատմությունն ՝է

       Լեռենահովիտ գյուղի դպրոցը հիմնադրվել է 1928թ-ին` որպես տարրական դպրոց և գործել է մասնավոր տներում:
       Ավելի ուշ` 1935թ-ին կառուցվել է դպրոցի նոր շենք` արդեն յոթամյա ուսուցմամբ:
       1937թ-ից դպրոցը դարձել է միջնակարգ:
        Պատերազմի տարիներին հայտնի պատճառներով դպրոցը կրկին դարձել է յոթամյա:
        Պատերազմի ավարտից հետո` 1949-50-ական թ-ին Լեռնահովիտի դպրոցը դարձել է միջնակարգ և որպես այդպիսին գործում է մինչև օրս:
        50-ական թվականներից սկսած հարևան գյուղերի բարձր դասարանցիները հաճախել են Լեռնահովիտի դպրոց, քանի որ տեղի դպրոցները մնում էին ութամյա : Այդ առումով Լեռնահովիտի դպրոցի դերը և ուսման մակարդակը միշտ բարձր են եղել շրջանում:
         1974թ-ին կառուցվել է դպրոցի նոր շենք` երկու մասնաշենքով, որը, սակայն, 1988թ-ի երկրաշարժից հետո դարձել է վթարային և մինչև 1993-թ. գործել է տնակներում : Նույն թվականին շահագործման է հանձնվել դպրոցի ներկայիս շենքը: 2011թ-ին շենքը հիմնանորոգվել է Կարապետյան ընտանիքի միջոցներով:
           ՀՀ Կառավարության 14.04. 2005թվականի Ν452-Ն որոշման համաձայն դպրոցը անվանափոխվել է << ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի: Դպրոցի տարեգրության մեջ իրենց առանձնահատուկ ավանդն ունեն տնօրեններ
Սողոմոն Գագիկյանը,Բաբկեն Վարդանյանը,Երվանդ Հարությունյանը, Հայկազ Հակոբյանը,
Սարգիս Կարապետյանը, Ռուբեն Մուրադյանը:
           Լեռնահովիտի միջն.դպրոցը տվել է բազմաթիվ շրջանավարտներ որոնցից շատերը խորհրդային տարիներին զբաղեցրել են շրջանային ղեկավար պաշտոններ. Նրանցից են Կարո Ղազարյանը,Վանո Ղազարյանը, Թովմաս Դալալոյանը,Ռուբեն Պողոսյանը,Աբրահամ Սահակյանը…..:
           Լեռնահովիտի դպրոցի շրջանավարտներից են ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Կարեն Սարգսի Կարապետյանը և նրա եղբայրը` ՌԴ-ում բնակվող հայտնի գործարար Սամվել Սարգսի Կարապետյանը:
           Այս պահին ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում են դպրոցը ավարտած 30-ից ավելի ուսանողներ:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1928

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  9678

Աշխատողների թիվ 33

Աշակերտների թիվ  169

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 6-29-20; (+374 253) 6-29-25

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լեռնանցք, 8-րդ փողոց, շենք 2 ,1810

Էլ. փոստ`

Աշխատողներ` 37

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ավագյան Արամ

Դպրոցի պատմությունն է՝

 Ըստ տեղեկութոյւնների Լեռնանցք գյուղը հիմնադրվել է  19րդ.դարի 50-60 -ականթվականներին:Սկզբնական շրջանումգյուղի գրագիտության հարցը հոգացել ենծխականդպրոցները: Երկրի խորհրդայնացումից հետո՝ 20-30-ականթվականներին, գյուղում բացվել է տարրական դպրոց    (քառամյա):                                                                                                           1930-ականովականներին գյուղի դպրոցը դարձել է յոթամյա, որտեղսովորելը պարտադիր էր բոլորի համար: 1960 թվականից դպրոցըդարձել է ութամյա: Միջնակարգ կրթությունը շարունակելու ցանկությունունեցողները կրթությունը շարունակում էին Սպիտակի ( նախկին Համամլիի) միջնակարգ դպրոցներում:                                                                                                                               1960-ականթվականներին գյուղումկառուցվեց նոր դպրոցի շենքորոշակի տարրական հարմարություններով, որտեղպարապմունքները երկհերթ էին, աշակերտների թիվըգերազանցումէր 300-ը:                                                                                                                                                1982 թվականին գյուղում կառուցվեց տիպային շենք իր բոլոր հարմարություններով: Այդ ժամանակ դպրոցում գործում էր երկարօրյախումբ, որտեղ հոգում է ինը երախաների հանգստի սննդի կազմակերպման հարցերը: Հենց 1982 թվականից դպրոցըդարձավ միջնակարգ ( տասնամյա ):Այդ ժամանակ դպրոցի տնօրենըՍերյոժա Ավագյաններ, որըպաշտոնավարեց մինջև 2004 թվականը: . Նոր միջնակարգ դպրոցումդասավանդումը իրականացվում էր մեկ հերթով, կաբինետային համակարգով: Շրջժողկրթբաժնի նախաձեռնությամբ դպրոցում գործում էրշրջանիառաջավոր փորձի դպրոց հայոց լեզվիցևգրականությունից, որի ղեկավարն էր դպրոցի հմուտ մանկավարժ, կոչումով ավագ ուսուցիչ Ռոզա Պետրոսյանը:                                                                        1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժը ավերեց դպրոցական շենքը և գույքը: Բարեբախտաբար դպրոցում զոհեր չեղան ինչի համար շնորհակալ ենքշինարարներին:                    1989 թվականի գարնանը արդենգործում էր գյուղի ժամանակավոր դպրոցը վրաններում: 1989 թվականիսեպտեմբերից ուսումնական գործընթացը շարունակվեց վագոն տնակներով ժամանակավո րդպրոցում,որը գործեց մինչև 1993թվականը:                                                                         1993 թվականիաշնանը գյուղումշահագործմանհանձնվեցքարաշենդպրոցիշենքը, որըխիստանհարմարէրուսումնականգործընթացիհամար:                                                                                     2007 թվականինդպրոցումկատարվեցհիմնանորոգում (պետբյուջեիհաշվին), որիարդյունքումունեցանքուսումնականնորերկհարկանիմասնաշենքորոշակիհարմարություններով, որտեղպարապմունքներըանցենկացվումմեկհերթով: 2004 թվականիցդպրոցիտնօրեննէԱրամԱվագյանը, որըպաշտոնավարումէմինչօրս: 2004 թվականինդպրոցումսովորումէր 269 աշակերտ, իսկայսօր I-XII դասարաններումսովորումեն 190 աշակերտ:                                                Դպրոցում 2004 թվականից մինչ օրսանցեկացվելեռաֆազ էլեկտրականհոսանք, անց է կացվել լոկալ ջեռուցմանհամակարգ, կահավորվել է համակարգչային դասասենյակը, ՆԶՊ-իդասասենյակը, շախմատի դասասենյակը ևմերուժերով կառուցել ենք նիստերի դահլիճ:                                2008 թվականից դպրոցում գործում էնախակրթարան բոլոր հարմարություններով 20-25 երեխաներիհամար: Ներկա պահին դպրոցում սովորում է 190 աշակերտ, իսկ նախակրթարանում 20 աշակերտ: Այսպահինդպրոցը ունի մարզադաահլիճի խիստ կարիք: Դպրոցիշուրջ 80 երեխա օգտվում են համաշխարհային պարենիծրագրից: Ինչի համար դպրոցում կահավորվել է խոհանոց և ճաշասենյակ:                                                                                                                          Դպրոցումուսումնադաստիարակչական ևռազմահայրենասիրական աշխատանքները գտնվում են պատշաճ մակարդակի վրա,որնապահովում են դպրոցի մանկավարժական ևուսումնաօժանդակ անձնակազմը: Դպրոցում աշխատում է 25 մանկավարժ և ուսումնաօժանդակ 12 աշխատող, 2 դաստիարակաշխատում է նախակրթարանում:                                                       Լեռնանցք գյուղի դպրոցը իրհիմնադրման օրվանից տվել է բազում շրջանավարտներ, որոնքաշխատում են ժողտնտեսության տարբեր ոլորտներում: Յուրաքանչյուր տարի դպրոցի մեծթվովշրջանավարտները նդհունվում են հանրապետության տարբեր բուհեր:                Դպրոցի ստեղծման տարեթիվը 1918

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  525

Աշխատողների թիվ 37

Աշակերտների թիվ  188

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 6-96-17

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լեռնապատ, 30-րդ փողոց,2032

Էլ. փոստ`

Աշխատողներ` 41

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սարուխանյան Աիդա

Դպրոցի պատմությունը՝

 Ըստ տվյալների Գուգարքի շրջանի Լեռնապատ (նախկին Հաջիղարա, Մակարաշեն) գյուղում ծխական դպրոց գործել է դեռևս 19-րդ դարի 2-րդ կեսից:
Ներկայումս դպրոցը կրում է Երվանդ Դալլաքյանի անունը, գործում է տիպային շենքային պայմաններում, ջեռուցվում է: Ունի համակարգչային կաբինետ, որտեղ առկա են թվով երեք աշխատող համակարգիչներ, գործում է ինտերներ կապ:
Դպրոցը ղեկավարում է տիկին Աիդա Գերասիմի Սարուխանյանը:

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  4351

Աշխատողների թիվ 41

Աշակերտների թիվ  226

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 399 506

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լեռնավան, 11-րդ փողոց, շենք 18,1811

Էլ. փոստ`

Աշխատողներ` 37

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ավետիսյան Սամվել

Դպրոցի պատմությունը՝

1923-24 ուս տարում գյուղում բացվեց տարրական դպրոց՝ մեկ ուսուցչով: 1923-27 ուս. տարիներում դպրոցում կար երեք դասարան՝ 88 աշակերտով:
Լեռնավանը ի սկզբանե դպրոցական  շենք չի ունեցել,ուսուցումը տարվել է մասնավոր տներում: Տարրական դպրոցը, հետագայում նաև յոթնամյա ուսուցումը   ավարտելուց հետո, ղաչաղանցիները ուսումը շարունակել են հարևան Ջրաշենի, Սպիտակի և Մեծ Պարնիի դպրոցներում: 1935 թվին կառուցվում է դպրոցի առաջին շենքը՝ 4 դասասենյակով:
1938-39 ուս.տարում դպրոցի առաջին պաշտոնական տնօրեն է նշանակվել Շավարշ Ասլանյանը(Մարալիկի շրջան, գյուղ Գոշավանք): Նա աշխատել է 2 ուսումնական տարի և 1941 թ. մեկնել ռազմաճակատ: Հայրենական պատերազմի տարիներին՝ 1942-43 ուս.տարում դպրոցը դառնում է յոթնամյա, իսկ 1963-64 ուս տարում՝ ութնամյա: Տնօրեն է նշանակվում Հովհաննես Ավետիսյանը:
1962 թ. կոլտնտեսության միջոցներով (կոլվարչության նախագահ՝Պ.Սիրունյան) կառուցվում է դպրոցի նոր մասնաշենք՝ 6 դասասենյակով: 1967թ. սկսվում է երրորդ մասնաշենքի կառուցումը(Սպիտակի ՋՄՇ):
1968-69 ուստարում գյուղի միջնակարգ դպրոցը տվել է առաջին շրջանավարտները:
1977թվականին սկսվեց և 1979 թվականին ավարտվեց դպրոցի նոր տիպային շենքի շինարարությունը:
1993թ.-ի օգոստոսի 28-ին Սպիտակի շրջգործկոմի անվանակոչության հանձնաժողովի որոշմամբ գյուղի դպրոցն անվանվեց նրա նախկին տնօրեն Հովհաննես Սարգսի Ավետիսյանի անունով:
2001 թ.-ին շահագործման հանձնվեց նոր տիպային շենքը 192 աշակերտ տեղով, որն արդեն ֆինանսավորվել էր պետբյուջեի կողմից:
2012-13 ուստարում դպրոցում սովորում է 167 աշակերտ: Ներկայիս դպրոցը՝<<Լեռնավանի Հով.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ն ունի կանոնադրություն, գործում է դպրոցի ութ անդամներից ձևավորված խորհուրդը, իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր հանրակրթական ծրագրերը: Դպրոցում ուսումնադասիարակչական աշխատանքները կազմակերպվում են դպրոցի կանոնադրության, ուսումնական պլանների, դասացուցակի և ժամանակացույցի հիման վրա:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2001

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  930

Աշխատողների թիվ 29

Աշակերտների թիվ  167

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374322)6-86-58

Մանրամասն ↓

Հասցե` գ.Լերմոնտովո, 1-ին խճուղի, 2-րդ շենք,2033

Էլ. փոստ`

Աշխատողներ` 30

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Հովսեփյան Վահան

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1905

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  4110

Աշխատողների թիվ 30

Աշակերտների թիվ  134

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-43-45

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լոռի Բերդ,1901

Էլ. փոստ`

Աշխատողներ` 23

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ավագյան Էդիկ

Դպրոցը ստեղծվել է 1926 թվականին,կոչվել է Լոռի Բերդի տարրական դպրոց: Այնուհետև յոթնամյա դպրոց, 1960 թվականից՝ութնամյա: 1960 թվականինկառուցվել է դպրոցի շենքը՝ երկհարկանի: 1988 թվականի երկրաշարժից հետո դպրոցի շենքը վթարային էր և 1989թվականի սեպտեմբերի 1-ին այն տեղափոխվեց ժամանակավոր փայտաշեն կառույց, Ավստրիայի << Հարտել Հաուզ >> կազմակերպությա ննախաձեռնությամբ: 2001 թվականին պետբյուջեի միջոցներով կառուցվեց նոր դպրոց, երկհարկանի տիպային՝ 195 աշակերտական տեղով: 2003թվականից դպրոցը անվանվեց <<Լոռի Բերդի հիմնական դպրոց >>ՊՈԱԿ: Հիմնական դպրոցը ավարտելուց հետո մեր շրջանավարտները ուսումը շարունակում են տարածաշրջանի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում:

Շենքի տիպը՝ տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 8

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  640

Աշխատողների թիվ 23

Աշակերտների թիվ  28

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռու մարզի Բազումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 6-21-60

Մանրամասն ↓

Հասցե` գ. Բազում, 3-րդ փողոց, շենք 2,2027

Էլ. փոստ`

Աշխատողներ` 37

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն  Ալավերդյան Մեխակ

Դպրոցի պատմությունը՝

Տարեցների տեղեկացմամբ՝ Լոռու մարզի Բազում համայնքի դպրոցը հիմնադրվել է 1925թ-ին՝ որպես տարրական դպրոց: Այն սկզբում տեղակայված է եղել մասնավոր տներում, այնուհետ տեղափոխվել Սարիբեկ Մարգարյանի (Խալֆա Սարիբեկ) իջևանատուն: Որպես դպրոցի առաջին տնօրեն նշվում է Արշալույս Լոռեցյանի անունը: Եղած տեղեկությունների համաձայն՝ այդ ժամանակահատվածում դպրոցը դարձել է յոթնամյա: Արշալույս Լոռեցյանին փոխարինել է Ալեքսան Աբրհամյանը, ով հետագայում դասավանդել է Կիրովականի Մանկավարժական ինստիտուտում: Մինչ Հայրենական Մեծ պատերազմը դպրոցը ղեկավարել է նաև բազումցի բանաստեղծ Նապոլեոն Ծատուրյանը: 1953թ. հուլիսին տնօրեն է նշանակվել վաստակաշատ ուսուցիչ, բազմամյա մանկավարժ, Կիրովականի մի շարք դպրոցներ ղեկավարած, հետագայում Ժողկրթության բաժնի վարիչ Կառլեն Ղարաքեշիշյանը: 1953թ. դպրոցն առաջին անգամ ունեցել է սեփական շենք, որի շինարարությունը մեկնարկել էր դեռևս պատերազմի տարիներին, սակայն անավարտ էր մնացել: 1959թ. դպրոցը դարձել է Բզովդալի 8-ամյա դպրոց: 1960-1970-ական թվականներին դպրոցում գործել է նաև սեզոնային դպրոց:1968թ., երբ ընթանում էին Պուշկինյան լեռնանցքի թունելի շինարարական աշխատանքները, դպրոցում բացվել են մի քանի ռուսական դասարաններ: 1977թ. դպրոցի տնօրեն է նշանակվել Գագիկ Չիլինգարյանը: Հենց այս թվականին էլ դպրոցը դարձել է միջնակարգ: 70-80-ական թվականների դպրոցի շրջանավարտներից շատերը՝ Կ. Ծատուրյանը, Ս. Հարությունյանը, Է. Ծատուրյանը, Գ. Ծատուրյանը հետագայում այստեղ դասավանդել են երկար տարիներ, իսկ Ս. Հարությունյանն աշխատում է մինչ օրս և դպրոցի վաստակաշատ մանկավարժներից է: 1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքով դպրոցի շենքը փլվել է և 1989թ. մինչև 2002թ. դպրոցը տեղակայված է եղել փայտե ժամանակավոր տնակներում: 2002թ. հունվարից այն սկսել է գործել նորակառույց շենքում: 1992թ. սեպտեմբերից տնօրեն է նշանակվել և մինչ օրս էլ դպրոցը ղեկավարում է Մ. Ալավերդյանը: 1992թ. ի վեր մոտ 100 լավագույն աշակերտներ ստացել և շարունակում են ստանալ բարձրագույն կրթություն ամենատարբեր մասնագիտությունների գծով՝ բարձրաստիճան զինվորականներ, բժիշկներ, ինժեներներ, մանկավարժներ և այլն: Այս ժամանակահատվածում դպրոցի մի շարք աշակերտներ մասնակցել են մարզային և հանրապետական առարկայական օլիմպիադաների՝ ցուցաբերելով բարձր ցուցանիշներ: 1978-1995թթ. դպրոցում գործել է նաև հեռակա միջնակարգ դպրոցի կոնսուլտկետ:
Ղարաբաղյան մարտերում դպրոցի նախկին շրջանավարտներ Ասատուր Գևորգի Սիմոնյանը և Լավրենտ Վաչիկի Գրիգորյանը, իսկ 1989թ. Խորհրդային բանակում զոհվել են Արամ Արամայիսի Ծատուրյանը: Հայկական բանակում մարտական գործողությունների հետևանքով վիրավորվել է Մերուժան Ալբերտի Հովհաննիսյանը:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1925

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 7

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  6727

Աշխատողների թիվ 37

Աշակերտների թիվ  176

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լորուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-12-52

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լորուտ,1719

Էլ. փոստ`

Աշխատողներ` 31

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սարգսյան Դավիթ

 Դպրոցի պատմությունը

1924 թվականից սկսած Լորուտում հիմք է դրվում ուսման քառամյա կրթությամբ տարրական դպրոցի (1-2-րդ դասարան ,մեկ ուսուցչով): Ուսուցիչ էր աշխատում Պարույր Խոյեցյանը (նա Թիֆլիսում այդ տարին էր ավարտել միջնակարգ դպրոցը):
Տարրական դպրոցը (1-4 դասարաններով )շարունակվում է  մինչև 1930-1931 ուս. տարիները: Ուսուցիչներ էին Գերասիմ Գրիգորյանը, Արամ և ԱննիկՄիրզոյանները:
1931-1932 ուս. տարում հիմք է դրվում յոթամյա դպրոցի և բացվում է 5-րդ դասարան (Ս. Խաչատրյան ,Կամսար Գևորգյան):
1933-1934  ուս. տարում Լորուտի յոթամյա դպրոցը տալիս է իր առաջին շրջանավարտը:
1938-1939  ուս. տարում հիմք է դրվում միջնակարգ դպրոցի և 1941 թվականին տալիս իր շրջանավարտները :
1941 թվականի աշնանը շահագործման է հանձնվում նորակառույց դպրոցական շենքը:
1974 թվականին շահագործման է հանձնվում ներկայիս տիպային շենքը` նախատեսված 400 աշակերտի համար:
Իր գոյության տարիների ընթացքում ունեցել է 16 մեդալակիր:
 Ներկայումս Լորուտի միջնակարգ դպրոցը ունի 12 դասարան ,132 աշակերտով:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1941

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  3

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  1842

Աշխատողների թիվ 31

Աշակերտների թիվ  132

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 337298

Մանրամասն ↓

Հասցե` գ. Լուսաղբյուր,1812

Էլ. փոստ`

Աշխատողներ` 358

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Քոչարյան Սուսաննա

Դպրոցի պատմությունը՝

Մինչև 1890թ. Լուսաղբյուրցիները գրագիտություն սովորել են օդաներում և միայն 1890թ-ին Լուսաղբյուր գյուղի եկեղեցու հարևանությամբ կառուցվել է փոքրիկ դպրոցական շենք: Կառուցման ծախսերը հոգացել են համայնքը և եկեղեցին: 1903թ Ռուսական ցարի հրամանով փակվում են բոլոր հայկական դպրոցները, փակվում է նաև Լուսաղբյուրի դպրոցը:
Դպրոցը եղել է երկսեռ և ունեցել է երկու դասարան: Երկամյա կրթությունից հետո Լուսաղբյուրցիները իրենց կրթությունը շարունակել են հարևան գյուղի՝ Նալբանդի քառամյա դպրոցում:
1920թվականից հետո գյուղում վերաբնակվեցին գաղթականներ և անհրաժեշտություն առաջացավ վերաբացել դպրոցը:
1929թ-ին բացվել է միանգամից երկու առաջին դասարան և դպրոցը դարձել է յոթնամյա:
Այդ ժամանակներից մինչև օրս Լուսաղբյուրում գործում է միջնակարգ դպրոց:

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  6000

Աշխատողների թիվ 30

Աշակերտների թիվ  89

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Խնկոյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 6-06-01

Մանրամասն ↓

Հասցե` գ. Խնկոյան, 1-ին փողոց, 21 շենք,1813

Էլ. փոստ`

Աշխատողներ` 18

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Կարապետյան Խանում

 Դպրոցի պատմությունը՝

Նահապետները պատմում էին, որ գյուղը կառուցել են 1829-ական թվականներին Բասեն և Մուշ գավառներից գաղթածները: Ստեղծել են իրենց օջախը, ունեցել են հոգևոր տուն, ուր տիրացու Կարապետի ծխական դպրոցում գիտելիքներ են ստացել գյուղի մանուկները:
Գյուղում ծնվել ու մեծացել է մեծն մանկագիր, առակագիր Աթաբեկ Խնկոյանը (Խնկո-Ապերը), ով դարձել է ժամանակի մեծերի գրչակիցը:
1946 թվականին գյուղը վերանվանվել է Աթաբեկ Խնկոյանի անունով:
 Խորհրդային տարիները փոխեցին դպրոցի դեմքը: Նշանավոր մարդիկ (ինժիներներ, ուսուցիչներ, գիտնականներ) եղել են դպրոցի շրջանավարտներ:
1988թ. երկրաշարժի պատճառով զոհվեցին ուսուցիչներ, աշակերտներ: Այսօր նորովի է ներկայանում գյուղի դպրոցը իր վեհաշուք տեսքով և որ կարևորն է, նրա բակում է վեր խոյանում Աթաբեկ Խնկոյանի հուշարձանը:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1989

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 8

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  1100

Աշխատողների թիվ 18

Աշակերտների թիվ  14

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաթերի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)6-24-69

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ծաթեր, 7-րդ փողոց, շենք 10,1720

Էլ. փոստ`

Աշխատողներ` 22

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Դավթյան Աննա

Դպրոցի պատմությունը՝

Ծաթեր գյուղում դպրոց գործել է 1929 թվականից՝եղել է 7-ամյա, հետոդարձել է 8-ամյա, իսկ այժմ հանդիսանում է հիմնական դպրոց: Ներկայիս շենք տեղափոխվելէ 1974 թվականից: Սկզբից գործել է գյուղի բնակիչներից մեկի տանը, միասին նստել են տարբեր տարիքի երեխաներ:
Դպրոցի տնօրեն երկար տարիներ եղել է Արմենակ Աղվանյանը, 1983թ-ից մինչև 2011թ-ը դպրոցի տնօրեն է եղել Գոհարիկ Այվազյանը,ովքեր մեծ ավանդուն են դպրոցի պահպանման գործում:2011թ-ից դպրոցի տնօրեն է նշանակվել Աննա Դավթ յանը:
Դպրոցը գազաֆիկացվել է 2005թ-ից:
Դպրոցի շատ շրջանավարտներ ուսուցիչներ են, ունենք բժիշկներ, գործարար մարդիկ:Մոսկվայաբնակ Արարատ Վիրաբյանը 2006թ-ին դպրոցին նվիրել է գազի վառարաններ,2006-2011թվականներին վճարել է աշակերտների դասագրքերի վարձավճարները:
Մեր օրերում դպրոցի խնդիրները շատ են, հատկապես քիչ թվով աշակերտների առկայության պայմաններում: Երեխաների ֆիզիկական, հոգևոր զարգացմանը նպաստող պայմանների ստեղծումը, դրանց խանգարող պատճառների վերացումն ու այդ ճանապարհին ծագած դժվարությունների հաղթահարումը յուրաքանչյուր դպրոցի, առհասարակ մանկավարժի հոգսերի հոգսը պետք է լինի: 1995 թ-ից այս կրթօջախում աշխատող, իսկ 2011 թ-ից ղեկն ստանձնած տնօրեն Աննա Դավթյանն այսպիս իմոտեցումով էառաջնորդվում` կրթական-առարկայական գործընթացը կազմակերպելիս:
Չնայած բազմաթիվ խոչընդոտներին և դժվարություններին, որ ծառացած են դպրոցի առջև, այստեղ հնարավորինս աշխատում են ստեղծել նորմալ պայմաններ` աշակերտի պատշաճ կրթությանև դաստիարակության համար: Իդեպ, դպրոցին երկայիս շենքը թեև մասնակինորոգվել է, իսկ «Ջինիշյան» հիմնադրամիկողմից 2010թ-ին վերանորոգվել է դպրոցի սպորտդահլիճը, բայց ներկապահին այստեղ հիմնանորոգման կարիք կա, հատկապես առաջնային է տանիքի վերանորոգումը: Հարկ էնշել, որ դպրոցի միջոցներով և նվիրատվությամբ ձեռք են բերվել նաև համակարգիչներ, ինչի արդյունքում կարողանում են ինֆորմատիկայի դասաժամերն  առավել նպատակային կազմակերպել:
Անշուշտ,  դպրոցում բավարար է ուսման որակը, ինչի խոսուն վկան է շրջանավարտների` հարևան գյուղի միջնակարգ դպրոցում, ապա` բուհերում իրենց ուսումը շարունակելու փաստը: Հատկանշական է, որ ուսումնական գործընթացին զուգահեռ, դպրոցում պատշաճ հիմքի վրա էն աևգեղագիտական դաստիարակությունը, ինչին նպաստում են հաճախակի կազմակերպվող բազմապիսի միջոցառումները, արտադասարանական աշխատանքները, բացդասերը: Այսպիսով, յուրաքանչյուր միջոցառում նպաստում է ուսման և դաստիարակության վերաիմաստավորման գործին: Դպրոցում իրականացվում է տարրական հանրակրթական և հիմնական հանրակրթական ծրագրեր, որոնցհամար 2011թ. սեպտեմբերի 27-ին ՀՀԿԳՆ-ի կողմից ստացել ենք անժամկետ գործածության լիցենզիա:
2012թ-ին դպրոցամերձ հողամասում կառուցվել է ջերմոց,որից ստացված  մթերքները օգտագործում ենք դպրոցական սնունդ ծրագրի համար:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1944

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 5

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  2018

Աշխատողների թիվ 22

Աշակերտների թիվ  40

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաբերի Դ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 11 20 50

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ծաղկաբեր, 2-րդ փողոց, 10,1814

Էլ. փոստ`

Աշխատողներ` 40

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սարգսյան Սարգիս

Դպրոցի պատմությունը՝

Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր գյուղի դպրոցը մինչև 1930-ական թթ.եղել Սպիտակի է տարրական/1-4 դաս./:
Մինչև 1928թ. Գյուղում առանձին դպրոցական շենք գոյություն չի ունեցել: Դասերը, դպրոցական պարապմունքները կազմակերպվել են գյուղացիների բնակարաններին կից սենյակներում:
Առաջին դպրոցական շենքը՝ դպրոցը,կառուցվել է 1927-28թթ.,որն ուներ 4 դասասենյակ,մեկ միջանցք և մեկ փոքրիկ ուսուցչանոց: Դպրոցը շենքի կառուցումից հետո դարձել է յոթնամյա:Յոթնամյա դպրոցը գոյություն է ունեցել մինչև 1959թ.:1959-60ական թթ.դպրոցը դարձել է ութամյա:
1968-69ուստարվանից դպրոցը դառնում է միջնակարգ:
1970-ական թթ աշակերտների թիվը աճում է: 1970-71ուստարում դպրոցի աշակերտների թիվը 500 է:
1975-76 ուստարվանից դպրոցական պարապմունքները անցկացվում են նոր կառուցված եռահարկ տիպային դպրոցում,որն ուներ առանձին տարրական մասնաշենք:
1988թ երկրաշարժը փլատակների վերածեց դպրոցը և խլեց 4 ուսուցիչների ու 17 աշակերտների կյանքը:
Դպրոցը միշտ էլ շրջանի առաջավոր դպրոցների շարքում է եղել: Մշտապես մասնակցել է դպրոցականների շրջանային և հանրապետական օլիմպիադաներին՝ հաճախ առժանանալով հաղթողի կոչման՝ խրախուսանքների, պատվոգրերի:
Տարբեր ուստարիների տվել է շնորհալի սաներ,որոնք դարձել են արտադրության,կրթության ու գիտության,մշակույթի,պետական,քաղաքական գործիչներ:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2001

 

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 12

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  420

Աշխատողների թիվ 40

Աշակերտների թիվ  169

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաշատի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-07-15

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ծաղկաշատ, 3-րդ փողոց, շենք 12:,1722

Էլ. փոստ`

Աշխատողներ` 15

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մուսայելյան Անահիտ

Դպրոցի պատմությունը

“ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատի հիմնական դպրոց” ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1993թ.: Մինչև այժմ դպրոցն ավարտել են 54 աշակերտներ, որոնցից 14-ը ուսումը շարունակել են տարբեր Բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ներկա դրությամբ դպրոցում սովորում են 8 աշակերտներ:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1993

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 5

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  330

Աշխատողների թիվ 15

Աշակերտների թիվ  8

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93)024978

Մանրամասն ↓

Հասցե` գ. Կաթնաղբյուր, 8-րդ փողոց, I նրբ., I շենք,1912

Էլ. փոստ`

Աշխատողներ` 31

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սավթալյան Ալմաստ

 

«Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը գտնվում է Ստեփանավանի տարածաշրջանի Կաթնաղբյուր համայնքում, որը գտնվում է ծովի մակերեևույթից 1640մետր բարձրության վրա:
1925թ-ին գյուղում երևացել է առաջին ուսուցիչը, որը մասնավոր բնակարաններում սովորեցրել է գրել-կարդալ: 1927թ-ին բացվել է երկրորդ խումբը: Այնուհետև, 1929թ-ին բացվել է երրորդ խումբը՝ յուրաքանչյուր խմբին մեկ ուսուցիչ:
1933թ-ին քանդել են եկեղեցին և վերակառուցել տարրական դպրոց՝ 4 դասարանով, որը գործել է երկու հերթով (մինչև այսօր գյուղը եկեղեցի չունի):
1937թ-ին կառուցվել է երկհարկանի դպրոց նույն տեղում, որտեղ իրականացվել է ութամյա կրթություն:
1945-46թթ-ին դպրոցը դարձել է միջնակարգ:
1968թ-ին շենքը հրդեհվել է, որը վերակառուցվելէ անմիջապես:
1984թ-ին կառուցվել է դպրոցի տիպային շենքը 392 աշակերտի համար:
1988թ-ի երկրաշարժի ժամանակ շենքը դարձել է վթարային:
2000թ-ին ամրացվել է, հանձնվել շահագործման:
Դպրոցն իր  գրեթե 80ամյա պատմության ընթացքում ունեցել է 7 տնօրեն մինչև 1970թ-ը, իսկ 1970-2005թ-ը դպրոցը տնօրինել է   Ցոլակ  Սերոբի  Կիրակոսյանը:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1984

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 14

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  8200

Աշխատողների թիվ 31

Աշակերտների թիվ  103

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաջրի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374255)6-02-20

Մանրամասն ↓

Հասցե` գ. Կաթնաջուրб1815

Էլ. փոստ`

Աշխատողներ` 25

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ասատրյան Էդիկ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2001

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 10

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 

Գրադարանային ֆոնդ  519

Աշխատողների թիվ 25

Աշակերտների թիվ  116

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 88 18 24

Մանրամասն ↓

Հասցե` գ. Կաթնառատ,2104

Էլ. փոստ`

Աշխատողներ` 33

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ռևազյան Հայկանուշ

 Դպրոցի պատմությունը

     Կաթնառատ գյուղի տարածքը եղել է Նիկոլայ ցարի մոր կալվածքը, որտեղ հետագայում՝ 1925-1928թթ. ամերիկացիների հովանավորությամբ հաստատվել են բնակության թուրքական ջարդերից փրկված Ստեփանավանի և Լենինականի որբանոցների որբերը: Մինչև 1930թ. այստեղ հիմնադրվել են լիկկայան, մանկապարտեզ և տարրական դպրոց: 1930թ. այստեղ հիմնադրվել են 7-ամյա հայկական դպրոց և ռուսական տարրական դասարաններ, քանի որ գյուղում ապրել են այլազգի շատ ընտանիքներ՝ ռուսներ, գերմանացիներ, եզդիներ և այլն:
1962-1963 ուստարվանից դպրոցը դարձել է 8-ամյա, իսկ 1974թ-ից՝ միջնակարգ:
 Մինչև 1971թվականը դպրոցը գործել է հարմարեցված շինություններում: 1971թ-ից
մինչև 1988թ. երկրաշարժը դպրոցը գործել է նորակառույց տիպային շենքում: 1989թ-ից
մինչ այսօր դպրոցը գործում է հարմարեցված շինությունում, որը չունի մինիմալ
պայմաններ:
 Կաթնառատի դպրոցը իր գործունեության ընթացքում տվել է հայրենասեր, ընտրած մասնագիտությանը նվիրված շրջանավարտներ: Այսօր էլ տարեց-տարի ավելանում են 
բուհեր ընդունվողների թիվը:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1930

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  2

Դասարանների թիվը 8

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  0

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  4626

Աշխատողների թիվ 33

Աշակերտների թիվ  145

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաճաճկուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-03-04

Մանրամասն ↓

Հասցե` գ. Կաճաճկուտ,1716

Էլ. փոստ`

Աշխատողներ` 20

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Պողոսյան Ղարիբ

Դպրոցի պատմությունը՝
Կաճաճկուտ գյուղը հիմնադրվել է 1925 թ.: Հիմնականում տեղափոխվել են Սեդվի կոչվող տեղամասից` կոլեկտիվացման ժամանակաշրջանում: Գյուղում առաջին դպրոցը ստեղծվել է 1925.թ-ին` սկզբում տարրական, իսկ 1948 թ-ից յոթամյա: 1950-ական թվականներից հետո դպրոցի աշակերտների քանակը կտրուկ աճեց: Գյուղում, ճանապարհ չունենալու պատճառով , դպրոց չէր կառոցում: Ընդամենը 4 դասասենյակում պարապմունքները տարվում էին երկհերթ: Միայն 1974 թ-ին կառուցվեց այսօրվա գործող դպրոցի շենքը, որը նորից ճանապարհի պատճառով հարմարեցված շենք է և չունի ոչ մի հարմարություններ բացի դասասենյակներից: Դպրոցը տարիներիը նթացքում տվել է տաղանդավոր մարդիկ, որոնք բարձր պաշտոններ են գրավել հանրապետությունում:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1974

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 5

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  1810

Աշխատողների թիվ 20

Աշակերտների թիվ  42

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կարմիր Աղեգու հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-25-11

Մանրամասն ↓

Հասցե` գ.Կարմիր Աղեգի, 1-ին փողոց, նրբ. 1, շենք 1,1715

Էլ. փոստ`

Աշխատողներ` 20

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Միկոյան Սիրանուշ

Դպրոցի պատմությունը՝

Կարմիր Աղեգու քառամյա դպրոցը հիմնադրվել է 1966 թ-ին, հետո փակվել է և որպես 8-ամյա դպրոց վերաբացվել է 1992թվականին: ՀՀ Կառավարության 25.07.2002 թվականի թիվ 1392-Ն որոշման համաձայն՝ 07.02.2003 թվականից դպրոցը վերանվանվել է ՙՀՀ Լոռու մարզի Կարմիր Աղեգու հիմնական դպրոց՚ ՊՈԱԿ և գործում է առ այսօր:
Առաջին տնօրենը եղել է Գ.Ավետյանը, հիմնադիր մանկավարժներից են՝ Սիրանուշ Միկոյանը, Ժաննա Աբրահամյանը: 1998թվականից դպրոցի տնօրինությունը ստանձնել է մանկավարժական համակարգում երկարամյա փորձ ունեցող Սիրանուշ Միկոյանը:
Դպրոցը քայլում է ժամանակին համընթաց, կիրառվում են նոր կրթական ծրագրեր, մանկավարժներն աշխատում են ինտերակտիվ մեթոդներով: Միջոցառումները, էքսկուրսիաները, օլիմպիադաները նպաստում են ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպմանը: Խոսուն է այն, որ դպրոցի 27 շրջանավարտներ ընդունվել են տարբեր բուհեր և քոլեջներ, որոնցից 1-ը սովորում է ճեմարանում:
Այժմ ՙՀՀ Լոռու մարզի Կարմիր Աղեգու հիմնական դպրոց՚ ՊՈԱԿ-ում աշխատում են 11 մանկավարժներ, սովորում՝ 16 աշակերտներ՝ 1-9-րդ դասարաններում:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1966

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը  1

Դասարանների թիվը 4

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  930

Աշխատողների թիվ 20

Աշակերտների թիվ  16

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կողեսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 33 0019

Մանրամասն ↓

Հասցե` գ. Կողես, 4-րդ փողոց, շենք 3,1913

Էլ. փոստ`

Աշխատողներ` 23

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Տրանդաֆիլով Իլյա

 Դպրոցի պատմությունը
ՀՀ Լոռու մարզի Կողեսի հիմնական դպրոցը հիմնադրվել է 1920թ. : Որպես դպրոցական շենք օգտագործվել է հույների կառուցած ժողովատեղին՝ 4 սենյականոց մեկ հարկանի շենքը: Գյուղը հիմնադրել են հույները:
Դպրոցը սկզբում եղել է քառամյա՝ 90 աշակերտով: 1932թ. դարձել է յոթնամյա: Դասասենյակների սակավության պատճառով ուսումնական պարապմունքները անց են կացվել գյուղացիրների բնակարաննրից հատկացված սենյակներում և ուսուցիչների համար նախատեսված ուսուցչական տանը:
1953-1954 ուստարում դպրոցում սովորում էր շուրջ 198 աշակերտ: Տարբեր տարիներիներին որպես վարիչ, ապա տնօրեն պաշտոնավարել են 12 տնօրեններ: Ներկայիս տնօրենը Իլյա Տրանդաֆիլովն է:
1964թ. կառուցվել է դպրոցի երկհարկանի տիպային շենքը: Ուսուցումը այդ թվականից դարձել է ութամյա: Երկրաշարժից հետո՝ 1988թ. դպրոցը հիմնովին նորոգվել է: 2002թ. դպրոցը վերակառուցվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի կողմից: Համայնքի անունից ներդրումը կատարել է «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպությունը:

 

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 6-06-23

Մանրամասն ↓

Հասցե` գ. Կուրթան, 5-րդ փողոց , 12<<գ>> շենք,1914

Էլ. փոստ`

Աշխատողներ` 38

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Նալբանդյան Վանիկ

Դպրոցի պատմությունը

Մինչև 19-րդ դարը դպրոցի կամ ուսումնառության այլ կենտրոնի վերաբերյալ գրավոր տեղեկություններ չեն պահպանվել: Գյուղում գործող դպրոցի մասին առաջին տեղեկությունը հիշատակվում է 19-րդ դարի վերջին , իսկ առաջին ուսուցիչը եղել է Կարապետ Տեր-Ասատուրիչը:

1930թ. գյուղում հիմնվել է 7-ամյա դպրոց , իսկ 1937թ.` միջնակարգ դպրոց, որը 1941թ. տվել է իր առաջին  շրջանավարտները:

Կուրթանի միջնակարգ դպրոցում 1949 թվականին սովորելիս են եղել 640 աշակերտներ, որոնց դասավանդել են 34 ուսուցիչներ: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ, աշխատում ` 28 մանկավարժ:

Դպրոցի ողջ պատմության ընթացքում նրա շրջանավարտներից բարձրագույն կրթություն են ստացել մոտ 750-ը, ունեցել է 13 մեդալակիր: Դպրոցի շրջանավարտներից 5-ը ունեցել է գիտությունների դոկտորի աստիճան, 9-ը` դոցենտի կոչում: Կուրթանի միջնակարգ դպրոցն են ավարտել նաև բանաստեղծ Սարգիս Խարազյանը և արձակագիր Մամիկոն Խարազյանը:

Դպրոցի շրջանավարտները մեծ հաջողուղություններ են ունեցել սպորտի բնագավառում. Նրանցից 5-ը լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմա, 15-ը` վարպետի թեկնածուի:

Դպրոցի վոլեյբոլի, ֆուտբոլի և ըմբշամարտի թիմերը մասնակցել են հանրապետական առաջնություններին (60-80-ական թթ.): Հանրապետությունում դպրոցը հայտնի է եղել ազատ ոճի ըմբշամարտիկներով և ծանրամարտիկներով:

Դպրոցի թատերական ինքնագործ խմբերը 60-90-ական թվականներին պարբերաբար մասնակցել են հանրապետական ստուգատեսներին:

2013թ. դրությամբ ՀՀ տարբեր  բուհերում սովորում են մեր դպրոցի 45 շրջանավարտներ:

Կուրթանի դպրոցի աշակերտները ամեն տարի ակտիվ մասնակցություն են ունենում տարածքային, մարզային, ինչպես նաև հանրապետական օլիմպիադաներում:

Մեր դպրոցի աշակերտները պատվով ու հաղթանակով են վերադառնում շախմատային մրցույթներից ու օլիմպիադաներից: Կուրթանի միջնակարգ դպրոցի շախմատի թիմը 2013թ. շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի 2-րդ փուլում ճանաչվել է հաղթող և ստացել  գավաթ:  

  1985թ. կառուցվել է դպրոցի նոր շենքը` 784 աշակերտական տեղով: Այն զբաղեցնում է 4200 մ2 տարածք : Դպրոցն իր պատմության ընթացքում ունեցել է 13 տնօրեն: 1989թ. մինչև օրս դպրոցի տնօրենն է Վ. Լ. Նալբանդյանը: Դպրոցն ունի քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, ՆԶՊ-ի, կենսաբանության, հայ գրականության կահավորված կաբինետներ, մարզադահլիճ, գրադարան, արհեստանոցներ: Դպրոցում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ: Դրանցից շատերը դարձել են ավանդական` <<Ուսուցչի տոն>>, <<Ոսկի աշուն>>, <<Հրաժեշտ այբբենարանին>>, <<Գիտակների մրցույթ>>,  <<Կուրթանյան ձմեռ>>, <<Դիմակահանդես>>, <<Զատիկ>>:

2004թ. գործում է ինտերնետ-համակարգչային կենտրոնը, որտեղ աշակերտները և ուսուցիչները հնարավորություն են ստանում զարգացնել թվային աշխարհում գործելու հմտությունները:

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 91) 70 11 29

Մանրամասն ↓

Հասցե` գ. Հագվի, 5-րդ փողոց, շենք 19,1721

Էլ. փոստ`

Աշխատողներ` 17

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մայիլյան Սուրեն

Դպրոցի պատմությունն է՝

 Մինչև պատերազմը Հագվի գյուղում դպրոցը գործել է մասնավոր տներում: Պատերազմից հետո կառուցվել է երկու սենյակից բաղկացած տարրական դպրոց: 1950-ական թվականներին դպրոցը դարձել է 7-ամյա և ունեցել է 200-ից ավելի աշակերտ: 1967թ. Կառուցվել է դպրոցի նոր հարմարեցված շենքը, որը երկհարկանի է բաղկացած՝ 14 սենյակից, մարզադահլիճից և արհեստանոցից: Նոր շենքը գործում է մինչ օրս:
1997թ. Դպրոցը դարձավ Հագվու հիմնական դպրոց ՊՈԱԿ: Այժմ ունի 37 աշակերտ և 12 ուսուցիչ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1967

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը 9

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  3538

Աշխատողների թիվ 20

Աշակերտների թիվ  37

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-02-85

Մանրամասն ↓

Հասցե` գ. Հաղպատ, 17-րդ փողոց,շենք 2,1722

Էլ. փոստ`

Աշխատողներ` 27

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ադամյան Հասմիկ

 Դպրոցի պատմությունը՝

Հաղպատում կրթությունն ունի հազարամյապատմություն, սակայն այն միշտ եղել էվանքապատկան: Որպես եկեղեցուցանջատ կրթօջախ այն ձևավորվել է 20 -րդ դարի20-ական թվականներին: Նախապես դպրոցը 8- ամյա է եղել, իսկ աշակերտները կրթությունը շարունակել են, հիմնականում, Ալավերդու Սպանդարյանի անվան թիվ 1 դպրոցում: 1983 թ.-ից դպրոցին տրամադրվել է նոր, տիպային շենք՝ 195 աշակերտի համար: Դպրոցի շենքը կառուցված էր 8-ամյա կրթության համար: 1992թ.-ից դպրոցում կրթությունը դարձավ 10-ամյա, իսկ առաջին շրջանավարտները դպրոցն ունեցավ 1994թ.-ին: 2002թ-ին դպրոցում կատարվել են հարդարման աշխատանքներ ամերիկահայ Հակոբյանների ընտանիքի կողմից տրամադրված գումարով:
2007թ-ից շենքը գազաֆիկացվել է: 2013թ.-ի մայիսից դպրոցը հիմնանորոգվում է Սոցներդրումների հիմնադրամի կողմից, ինչի նախաձեռնողը եղավ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այժմ նորոգումն ընթացքի մեջ է:
Այժմ դպրոցում սովորում են 88 աշակերտներ: Դպրոցի բոլոր ուսուցիչներն ունեն համապատասխան բարձրագույն կրթություն: Տարեց տարի ավելանում են բուհ ընդունվող շրջանավարտները, այդ թվում՝ անվճար ուսուցմամբ:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1983

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը 11

Լաբորատորիաներ 2

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացճթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  4870

Աշխատողների թիվ 27

Աշակերտների թիվ  89

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-07-83

Մանրամասն ↓

Հասցե` գ. Հարթագյուղ,1618

Էլ. փոստ`

Աշխատողներ` 26

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Հունանյան Սամվել

 Դպրոցի պատմությունը

Առաջին հասարակական դպրոցը Հարթագյուղում հիմնադրվել Է 1902թ. գյուղի Ս.Նարեկ եկեղեցում Գաբրիել քահանայի ուսուցչությամբ: Մինչ այդ գործել են մասնավոր դպրոցներ: 1921-22 ուստարում Հարթագյուղում բացվել է առաջին տարրական դպրոցը, որտեղ դասավանդել է մանկագիր Վազգեն Տալյանը (գուսան Շերամի փոքր որդին): 1930-31 ուստարում բացվեց յոթնամյա դպրոց: 1937 թվականին Հարթագյուղի միջնակարգ դպրոցում է սկսել իր աշխատանքային գործունեությունը հասարակական-քաղաքական ականավոր գործիչ Ալեքսան Կիրակոսյանը: Առանձնապես ջերմ էին կապերը Ալեքսան Կիրակոսյանի և Հարթագյուղի մանկավարժական կոլեկտիվի միջև նրա կյանքի վերջին տարիներին: Ալեքսան Կիրակոսյանի ջերմեռանդ աջակցությունը բացառիկ դեր ու նշանակություն ունեցավ դպրոցի կյանքում:
1956 թվականին գյուղում յոթնամյա դպրոցի բազայի վրա հիմնվել է միջնակարգ դպրոց, որը գործում է առ այսօր: 1988թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ավերվեց դպրոցի շենքը: Երկրաշարժից հետո մինչև 1999 թվականը դպրոցը գործել է տնակային պայմաններում: 1999 թվականից Հարթագյուղի միջնակարգ դպրոցը գործում է ներկայիս հարմարեցված դպրոցական շենքում:
Հարթագյուղի միջնակարգ դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է ՀՍՆՀ-ի և ''ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ'' ներդրումների միջոցով, իր ներդրումն ունի նաև ՚ՕՐԻՈՐԴ ԱԶԱՏՈՒՀԻ ԿՈՒԼԱԽՍԶՅԱՆԸ՝ իր մոր` լուսահոգի Մանիկ Կուլախսզյանի հիշատակին: Դպրոցը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ունի համակարգչային, պատմության, ռազմագիտության կաբինետներ, որոնք կահավորված են ժամանակակից դպրոցին անհրաժեշտ ուսումնական պարագաներով, ինչն էլ նպաստում է արդյունավետ անցկացնել դասապրոցեսը: 2004թ-ին` նվիրված Շուշիի ազատագրման 12 ամյակին, Սուրբ Նարեկ եկեղեցում կազմակերպվեց մկրտության արարողություն: Արկադի Տեր Թադևոսյանի` լեգենդար Կամանդոսի հովանու ներքո մկրտվեցին 75 երեխաներ: 12 տղա երեխայի կնքահոր իր օրհնությունը տվեց անվանի գեներալը: 2005 թ-ին Հարթագյուղի միջնակարգ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ թողարկվեց հոբելյանական մեդալ` ՎՌԱՄ ՇԱՊՈՒՀ` նվիրված հայոց գրերի գյուտի 1600 ամյակին: 2007թ-ին մկրտության արարողություն կազմակերպվեց Սուրբ Հովհաննես մատուռում` նվիրված Շուշիի ազատագրման 15 ամյակին: Մկրտվեցին 35 երեխաներ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ և նրա տիկնոջ` տիկին ՀԱՍՄԻԿԻ հովանավորությամբ:
Հարթագյուղի միջնակարգ դպրոցում 1999 թվականի ցընդունված է եռագույն թիկնոցների շնորհման կարգ (Կարմիր, Կապույտ Ծիրանագույն):
Կարմիր թիկնոցակրի պատիվ է շնորհվում դպրոցի կենսագործունեությանը նպաստող ծառայություններ մատուցած անձանց:
Կապույտ թիկնոցակրի պատիվ է շնորհվում Հարթագյուղի միջնդպրոցում ակնառու մանկավարժական գործունեություն ծավալած անձանց:
Ծիրանագույն թիկնոցակրի պատիվ է շնորհվում Հարթագյուղի միջնակարգ դպրոցում ակնառու մանկավարժական գործունեություն ծավալած և դպրոցի կենսագործունեությանը նպաստող ծառայություններ մատուցած անձանց:
2000թ-ին Ալեքսան Կիրակոսյանին շնորհվել է Հարթագյուղի միջնակարգ դպրոցի Ծիրանագույն թիկնոցակրի պատիվ:
Կարմիր թիկնոցակրի պատիվ է շնորհվել մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրին, Օրիորդ ԱԶԱՏՈՒՀԻ ԿՈՒԼԱԽՍԶՅԱՆին:
Ակնառու մանկավարժական գործունեություն ծավալելու համար Կապույտ թիկնոցակրի պատիվ է շնորհվել Հարթագյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ` Գուրգեն Թորոսյանին, Բենիկ Մանուկյանին, Հռիփսիմե Հարությունյանին, Հայկազ Աֆրիկյանին, Գրետա Աֆրիկյանին:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1902

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  11

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  0

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացoթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  519

Աշխատողների թիվ 26

Աշակերտների թիվ  116

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հոբարձու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 6-03-36

Մանրամասն ↓

Հասցե` գ. Հոբարձի, 1-ին փողոց, շենք 5,1915

Էլ. փոստ`

Աշխատողներ` 25

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Գալստյան Կարինե

Դպրոցի պատմությունը

Հոբարձու Ա.Ղուկասյանի անվան միջնակարգդպրոցը գտնվում է գյուղի կենտրոնում, ունի 1469.5 ք/մ տարածք, երկհարկանի է, հարմարեցված տիպայի: Դպրոցի բակը բարեկարգված է հարուստ դեկորատիվ ծառերով:
Դպրոցը կառուցվել է 2002թ, Սոց. հիմնադրամիմիջոցներով: Դպրոցն ունի 20
սենյակ, որից 11 դասասենյակներ են, 2 լաբորատորիա, 1 արհեստանոց, 1 մարզադահլիճ, 1 բացօթյա սպորտ հրապարակ, 1 գրադարան 4500 կտոր գրքով: Դպրոցի համակազմը 24 հոգի, որից ուսուցիչ 16, աշակերտների քանակը 92: Դպրոցը ամենտարի ունեցել է և ունի լավագույն շրջանավարտներ, որոնցից շատերը ավարտելով հանրապետության բարձրագույն ԲՈՒՀ–երը աշխատում են տարբեր բնագավառներում Դպրոցի շենքը 1988թ երկրաշարժի հետևանքով հիմնովին քանդվել էր մինչև 2002թ ժամանակավորապես գոյատևում էր գյուղի մանկապարտեզում: Այժմ ի շնորհիվ մեր երկրի կառավարության դպրոցը հարմարեցված է հանրակրթության բոլոր պահանջներին:
 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձյունաշողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93)860984

Մանրամասն ↓

Հասցե` գ.Ձյունաշող,2109

Էլ. փոստ`

Աշխատողներ` 16

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Հայրապետյան Փիրուզա

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 5-64-57

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ձորագետ, 1-ին փողոց, 121,2034

Էլ. փոստ`

Աշխատողներ` 14

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Եգանյան Էլմիրա

Դպրոցի պատմությունը
Ձորագէսի հիդրոէլեկտրոկայանի շահագործումից հետո 1932թ.-ին հիմնադրվել է Ձորագետի հիմնական դպրոցը: Սկզբում անվանվել է Ձորագէսի ութամյա դպրոց:
Մի քանի տարի գործելուց հետո դպրոցը դարձել է միջնակարգ: Այնուհետև, աշակերտների թվաքանակի նվազեցման հետ կապված, դպրոցը նորից դարձել է ութամյա: Իր գործունեության ողջ ընթացքում դպրոցը աչքի է ընկել բարի ու գեղեցիկ ավանդույթներով: Դպրոցը երկար տարիներ ղեկավարել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Անդրանիկ Մատինյանը: Դպրոց են հաճախել ոչ միայն տեղի, այլ նաև մոտակա գյուղերի երեխաները: Դպրոցի շրջանավարտներից շատերը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, դարձել հանրապետությունում ճանաչված մասնագետներ: 1982թ.-ից մինչև 2003թ.-ը դպրոցը ղեկավարել է դպրոցի նախկին աշակերտ, հետագայում ուսուցիչ Ա. Մելիքսեթյանը:
2001թ.-ից դպրոցը տեղափոխվել է վերանորոգված, հարմարեցված շենք: Դպրոցը համալրված է երիտասարդ ուսուցչական կազմով: Դպրոցը ունի համակարգչային կաբենետ՝ հագեցած համապատասխան սարքավորումներով:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1932

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  6

Լաբորատորիաներ 1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  1570

Աշխատողների թիվ 14

Աշակերտների թիվ  16

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագյուղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322)6-80-38

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ձորագյուղ,2035

Էլ. փոստ`

Աշխատողներ` 20

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Գրիգորյան Ալվարդ

 

Ձորագյուղի հիմնական դպրոցը հիմնադրվել է գյուղի բնակիչների ուժերով 1923թ.-ին: Ըստ բանավոր տեղեկությունների` մինչ այդ երեխաները գրաճանաչություն են սովորել գյուղի մասնավոր տներում: Իսկ արդեն 20-րդ դարի սկզբին բնակչությանը գրաճանաչություն և թվաբանություն է սովորեցրել Դեբետից եկած Սողոմոն վարժապետը, որը այդ գործով զբաղվել է շատ կարճ ժամանակ:   Երբ 1923թ.-ին հիմնադրվեց և բացվեց դպրոցը, այն բաղկացած էր 2-3 սենյակից: Աշակերտների թվի ավելանալու հետ մեկտեղ ավելացել է նաև սենյակների թիվը և դպրոցը դարձել է 7-ամյա: 1930-40-ական թվականներին բարձր դասարանների աշակերտները գնում էին Վահագնի` կրթություն ստանալու: 1940թ.-ին յուրաքանչյուր դասարանում 20-30 աշակերտ էր սովորում: Պատերազմից հետո աշակերտների թիվը նվազում է, սակայն 80-ական թվականներին յուրաքանչյուր դասարանում սովորում էր 18-20 աշակերտ, որից հետո աշակերտների թիվը աստիճանաբար նվազում է:

       Նոր դպրոցը կառուցվել է 1987 թ.-ին,իսկ 1989 թ.-ին հիմնանորոգվել է: Աշակերտների թիվը 90-ական թթ.-ին նվազել է 54-ից 31:

       Այժմ Ձորագյուղի հիմնական դպրոցում սովորում է 33 աշակերտ:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1978

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  10

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  620

Աշխատողների թիվ 20

Աշակերտների թիվ  33

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 55)816412

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ձորամուտ, 1-ին փողոց, 1-ին նրբանցք,2110

Էլ. փոստ`

Աշխատողներ` 24

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Պողոյան Սուսաննա

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1980

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  14

Լաբորատորիաներ1 

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  2010

Աշխատողների թիվ 24

Աշակերտների թիվ  74

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ղուրսալի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 77)360079

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ղուրսալի,1817

Էլ. փոստ`

Աշխատողներ` 25

Տնօրեն՝ Միքայելյան Խաչատուր

Ղուրսալի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1989թ-ից՝ Ֆյոդր Վարդանյանի նախաձեռնությամբ, ով էլ դարձավ առաջին տնօրենը: Կառուցվել է ժամանակավոր փայտաշեն դպրոց, տեղադրվել են վագոն տնակներ՝ դպրոցի աշխատանքները կազմակերպելու համար: Սկզբում այն ուներ 63 աշակերտ և տասներեք դասարան: Քանի որ գյուղը 1988 թվականին վերաբնակեցվել էր  Ադրբեջանից  բռնագաղթածներով,  առաջացել էր խնդիր. աշակերտները չէին տիրապետում հայերեն լեզվին: Սյդ պատճառով միաժամանակ բացվել են հայկական և ռուսական դասարաններ: Առաջինից երրորդ դասարանները եղել են միայն հայկական դասարաններ , չորորդ  դասարանից՝ և՛ հայկական, և՛ ռուսական դասարաններ: Վերջին ռուսական դասարանը  ավարտել է 1995-96 ուստարում: Դպրոցն իր պատմության մեջ տվել է 187 շրջանավարտ, որից 60 %-ից ավելին շարունակել են ուսումը միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններում , 22%-ը ՝ բարձրագույն ուսումնական հաստատատություններում: Երկու աշակերտ ավարտել է բարձրագույն  ռազմական  ուսումնարան: Ուսուցչական կոլեկտիվը կազմվել է հիմնականում  բարձրագույն կրթությամբ մասնագետներով: 2003 թ.-ին <<Սոց. ներդրումներ >> հիմնադրամի միջոցներով գյուղում կառուցվեց դպրոցի նոր մասնաշենք:

Ներկայումս դպրոցը ապահովված է ժամանակակից պահանջներին բավարարող պարագաներով: Դպրոցն ունի համակարգչային կաբինետ, մարզադահլիճ, դպրոցի տարածքում կառուցվել է սպորտհրապարակ վոլոյբոլի, ֆուտբոլի համար, ունի շախմատի առանձին դասասենյակ:

 

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2003

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  1

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  1500

Աշխատողների թիվ 25

Աշակերտների թիվ  37

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)6-16-00

Մանրամասն ↓

Հասցե` գ.Ճոճկան,1723

Էլ. փոստ`

Աշխատողներ` 31

Իրավաբանական տեսակը` ՊՈԱկ

Տնօրեն՝ Խաչատրյան Էդիկ

Դպրոցի պատմությունը՝

Ճոճկանի միջնակարգդպրոցը  հիմնադրվել  է 1923 թ-ին: Սկզբում դպրոցը եղել է 8- ամյա, այնուհետև դարձել է միջնակարգ: Խորհրդային տարիներին գործել է նաև գիշերային դպրոց:

Դպրոցը տիպային է, եռահարկ: Համարվում է առաջավոր դպրոցներիցմեկը:

Տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն: Մի քանի շրջանավարտներ ուսանել են արտասահմանյան ԲՈՒՀ- ում: Դպրոցը տվել է գիտնականներ՝ Սենեքերիմ Վարդանյան, Աղասի Թամազյան, Գուրգեն Խաչատրյան, Սերգո Երիցյան, Սլավիկ Խուդինյան:

ՈՒնենք գրողներ՝ ՀովիկՎարդումյան, Նորիկ Հախվերդյան և ՎեներաՎարդումյան:

Դպրոցն ունի լավագույն ավանդույթներ: Գործել է ինտերնացիոնալ – բարեկամության ակումբ, եղել են բազմաթիվ հանդիպումներ արվեստագետների հետ (ՍոսՍարգսյան, ՎլադիմիրԱբաջյան, ՌուբենՄաթևոսյան, ԺենյաԱվետիսյան և այլոք):

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1971

Շենքի տիպը  ՝տիպային3

Հարկայնությունը 22

Դասարանների թիվը  1

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  6598

Աշխատողների թիվ 31

Աշակերտների թիվ  172

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարգահովիտի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 6-98-05

Մանրամասն ↓

Հասցե` գ. Մարգահովիտ, 3- րդ փողոց, շենք 20б2036

Էլ. փոստ`

Աշխատողներ` 56

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Անտինյան Աշոտ

Դպրոցի պատմությունը

Դպրոցը 150 տարեկան է
Ով չունի պատմություն, նա չունի անցյալ, ով չունի հիշողություն, չի կարող ունենալ ոչ անցյալ և ոչ էլ պատմություն: Մարդուն, ժողովրդին որպես անկախ, ազատ միավոր վերացնելու ամենակարճ ճանապարհը նրան հիշողությունից զրկելն է, այթմատովյան մանկուրտ դարձնելը:
Մաշտոցն էր, որ եկավ դառնալու մեր հիշողությունը, հիշողությունը մեր իսկ գոյության, մեր իսկ մասին: Մաշտոցն էր, որ մեզ վերադարձրեց մեր անցյալը, անցյալի մեր պատմությունը: Եվ ազգիս պատմության ամենամեծ սխրանքն իրագործելուց հետո նա շրջեց ողջ Հայասատանով, բացեց դպրոցներ բազում: Մի դպրոց էլ Մաշտոցը հիմնել է Գուգարքի Աշուշա բդեշխի պատվերով ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում գտնվող գյուղի հին բնակավայրերից մեկում` Այբասանում: Այբասան, այսինքն, այբ ասողներ: Այբասանի դպրանոցի հին և բարի ավանդույթները, այն է` սերը դեպի գիտելիքի լույսը, խոնարհումը տառաճանաչության և գրի հանդեպ, անցնելով դարերի միջով, հասել է ցայսօր:
Ինչպես Հայաստանի շատ ու շատ բնակավայրեր, Այբասան- Համզաշեն – Համզաչիման- Մարգահովիտն էլ /ի դեպ` այս անունը արհեստական է և ժամանկան է, որ մտածենք գյուղի պատմական անունը, այն է` Այբասան կամ Համզաշեն, վերականգնելու մասին/ ունեցել է դառը պատմություն, հիմնվել, ավերվել, նորից հիմնվել:
Այբասանը 10-րդ դարում վերականգնվել է արդեն նշանավոր պետական և ռազմական գործիչ, մեծ հայրենասեր Գրիգոր Համզե Պահլավունու կողմից Համզաշեն անվամբ, գյուղում կառուցում է նաև եկեղեցի, որը նման է եղել Անիի Ապաղումրենց եկեղեցուն: Պահլավունի իշխանը դրանով իր երախտագիտությունն է հայտնել հայոց զորքի համար արագավազ ձիեր բուծող այբասանցիներին: Համզե կամ Համզա արաբերեն բառ է, որ նշանակում է ախորժակ ունեցող, չնայած հնարավոր է այն կապվի հին սանսկրիտերեն համսա բառի հետ, որը նշանակում է կարող, մեծ բաների ընդունակ, հզոր: Հետագայում, արդեն պատմիչ Առաքել Դավրիժեցու մոտ մենք հանդիպում ենք գյուղի Համզաչիման անվանը. ՙ... և սկսեցին Նախիջևանի սահմաններից, անցան Եղեգնաձոր, Գեղամա ծովի եզերքով, Լոռիով Համզաչիման գավառը, Ապարանը, Շարաբխանան, Շիրակավանը...՚ :* Ինչպես երևում է գյուղը եղել է նաև գավառի կենտրոն: Իսկ Խաչատուր Աբովյանը իր ՙ Վերք Հայաստանի՚ վեպում գրում է , որ Աղասին Համզաչիմանի անտառում եղնիկ էր որսում:
Մեր նշանավոր գրողների և գիտնականների / Սերո Խանզադյան, Հայկ Խաչատրյան և այլն / ուսումնասիրությունները, ինչպես նաև գյուղում և հարակից տարածքներում եղած ավանդապատումները փաստում են , որ Մարգահովիտը եղել է պատմական Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը: Պատմության ընթացքում Դսեղից Շնողից, Անիից, Արցախից և այլ հեռավոր տեղերից հետագայում Համզաչիման վերադարձողները եղել են նախկին տեղաբնակներ, որոնք տարբեր պատճառներով բռնի տեղահանվել են կամ գաղթել:
Եվ արդեն ՀՀ Ազգային արխիվից վերցրած փաստերը հաղորդում են.ՙ Ալեքսանդրապոլի վիճակի /գավառի/ Փամբակի Մեծ Ղարաքիլիսայի գործակալության Համզաչիման գյուղի Հայոց եկեղեցական - ծխական միադասական արական դպրոցը հիմնվել է 1860 թ. երեք բաժանմունքով՚:
1*. Առաքել Դավրիժեցի ՙՀայոց պատմություն՚, Երևան ՙՍովետական գրող՚ -1988թ, էջ 52
1.ՀՀ ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 15, գործ 279
Այս փաստի օգտին է խոսում նաև մեկ այլ արխիվային փաստաթուղթ .ՙ Համզաչիմանի դպրոցը հիմնադրվել է 1860 թ.՚ 1
Նախնական շրջանում դասերն անց էին կացվում գետնափոր տներում, օդաներում ` Նիկողոսանց , Րիցանց ...
Առաջին ուսուցիչներից հիշատակվում է Էջմիածնից հրավիրված քահանա Եսայի Տեր- Եսայանցի անունը:
 

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարցի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253)2-34-00

Մանրամասն ↓

Հասցե` Մարց,1724

Էլ. փոստ`

Աշխատողներ` 27

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ափիցարյան Ռուդիկ

 

20-րդ դ. սկզբին Խրիմյան Հայրիկ Հայոց կաթողիկոսը շրջագայում էր Լոռիում:  Նա եղել է նաև Մարց գյուղում և այստեղ հիմնել ծխական դպրոց: Մարցի ծխական դպրոցը 1908-10 թթ. ունեցել է 25 աշակերտ, որոնցից 2-ը աղջիկներ:  Դպրոցը գոյատևել է մասնավոր միջոցներով և շուտով փակվել: Հետագայում վերաբացվել է և 1916-21թթ. գյուղի երեց Տեր Բարսեղը  գրաճանաչություն է սովորեցրել ունևորների երեխաներին: Նրա գործը շարունակել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում ուսանած որդին՝ Արամայիս Ստեփանյանը:
  Խորհրդային տարիներին Մարցի դպրոցը պաշտոնապես բացվել է 1924 թվականին: Այն տարրական էր, չուներ սեփական շենք և տեղավորված էր մասնավոր տան մեջ: Դպրոցն ուներ 4-5 ուսուցիչ և 45 աշակերտ: Առաջին վարիչն է եղել Անուշ անունով մի ուսուցչուհի:
 1931 թ. դպրոցը դարձել է յոթնամյա: Առաջին դիրեկտորն էր տաճկահայ Հարություն Գաբրիելյանը: Այդ ժամանակ էլ կոլխոզի միջոցներով կառուցվել է դպրոցի միահարկ շենքը, որն ուներ չորս դասարան: 1959-60 թթ. դպրոցը դարձել է ութամյա: 1967 թվականից դպրոցը գործել է նորակառույց շենքում: Այդ ժամանակ ունեցել է  249 աշակերտ:
 1992-93 ուստարվանից Մարցի դպրոցը միջնակարգ է:
   2004 թ. <<Մարցի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ստեղծվել է կոլեգիալ կառավարման մարմին՝ դպրոցի խորհուրդ:Ակտիվորեն գործում են Ծնողական և Աշակերտական խորհուրդները: 2006 թ. դպրոցում ստեղծվել է Աշակերտական պետություն, որն ունի իր Սահմանադրությունը, օրենսդիր, գործադիր և դատական մարմինները: 2007-2008 թթ. հրատարակվել է դպրոցի աշակերտական խորհրդի <<Փարոս >> պարբերաթերթը, որն անվճար բաշխվում էր գյուղի բնակչությանը և մարզի մի շարք դպրոցների: 2006 թ. սկսած դպրոցը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է Մոտկորի միջդպրոցական ֆուտբոլի առաջնությունը:

 2011 թ. ամռանը Մարց այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով տեսնելով դպրոցի շենքի անմխիթար վիճակը խոստացավ հիմնանորոգել այն: Շինարական աշխատանքները սկսվեցին 2013թ. ամռանը: Այն իրականացնում է Վանաձորի <<ՈՒկրստրոյ>> շինարարական կազմակերպությունը:Ըստ նախագծի ամրացվում է դպրոցի հին մասնաշենքը, նրան կից կառուցվում է նոր մասնաշենք և մարզադահլիճ:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1967

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  5420

Աշխատողների թիվ 27

Աշակերտների թիվ 60

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 94)103623

Մանրամասն ↓

Հասցե` գ. Մեդովկա, 3-րդ փողոց, շենք 3/2-1,2111

Էլ. փոստ`

Աշխատողներ` 21

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ավդալյան Սուսաննա

 

ՀՀ Լոռու մարզի Մեդովկա և Կրուգլայա շիշկա համայնքների դպրոցը հիմնադրվել է 1938թ.: Սկզբում այն եղել է հիմնական դպրոց, իսկ 1996թ. սեպտեմբերից ՀՀ Լոռու մարզպետի 03.09.1996թ. թիվ 297 կարգադրությամբ դարձել է միջնակարգ: Քանի որ Մեդովկա և Կրուգլայա շիշկա համայնքները բնակեցված են եղել հիմնականում ռուսներով, եզդիներով և այլ ազգային փորամասնությունների ներկայացուցիչներով, դպրոցը եղել է ռուսական: 1988թ.-ից, երբ գյուղերը վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով, դպրոցում բացվել են հայկական դասարաններ, իսկ ռուսական դասրաններն աստիճանաբար փակվել են աշակերտներ չլինելու պատճառով:
    1988թ. երկրաշարժից դպրոցի շենքը փլվել է, և դպրոցն սկսել է գործել վագոն-տնակներում: Ներկայումս դպրոցը գործում է մանկապարտեզի նախկին շենքում, որը 1998թ. <<Փրկեք երեխաներին>> ամերիկյան կազմակերպության, <<Սնունդ աշխատանքի դիմաց>> համաշխարհային պարենային ծրագրի և համայնքի միջոցներով վերակառուցվել է և  հարմարեցվել դպրոցի: Ճիշտ է, դպրոցի շենքը տիպային չէ, չունի մարզադահլիճ, բայց այստեղ հնարավորինս անում են, որպեսզի բարձր հիմքերի վրա դրվի ռազմամարզական, հայրենասիրական, հոգևոր և գեղագիտական դաստիարակությունը: Մշտական կապ է պահպանվում Տաշիրի տարածքի հոգևոր հովվի հետ: Դպրոցում տիրում է առողջ բարոյահոգբանական մթնոլորտ, մանկավարժական կոլեկտիվը համալրված է իրենց գործին նվիրված կադրերով, փորձառու ուսուցիչներով, իսկ համապատասխան որակավորում չունեցող ուսուցիչներն էլ շարունակում են իրենց ուսումը բուհերում:
Դպրոցն իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերով ուսուցում, գործում է միահերթ, 5-օրյա աշխատանքային ռեժիմով: 2006 թվականից դպրոցի բյուջեի միջոցներով գազիֆիկացվել է: Դպրոցում սովորում են 53 աշակերտներ,  գործում են նաև երկկոմպլեկտ դասարաններ:
     Կրթօջախը համագործակցում է մի շարք կրթական և միջազգային կազմակերպությունների հետ: ²ÛÅÙ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ դպրոցում իրականացվում է <<Դպրոցական սնունդ>> ծրագիրը: 2008 թվականին ԱՄՆ-ի << Հայ կրթական հիմնարկության>>  կողմից վերանորոգվել է դպրոցի շենքը, ինչպես նաև վերջիններիս նվիրատվությամբ և ԾԻԳ-ի հետ համատեղ ձեռք են բերվել համակարգիչներ և համակարգչային տեխնիկա: 2009 թվականից դպրոցը միացված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին, որը հնարավորություն է տալիս ավելի բովանդակալից դարձնել դասաժամերն ու աշակերտների առօրյան:
 Դպրոցում գործում են համակարգչային, շախմատի և ՆԶՊ առարկայի կաբինետներ:  2013թ. ամռանը կառուցվել է զենքի պահպանման սենյակը և այս ուսումնական տարվանից դպրոցին տրամադրվել է ուսումնական զենք, որն էլ ավելի է բարձրացրել հետաքրքրությունը ՆԶՊ առարկայի նկատմամաբ: Կրթօջախում հաճախակի կազմակերպվող տարաբնույթ միջոցառումները, որոնց մասնակցում են անգամ նախադպրոցական տարիքի երեխաները, ուղղված են մատաղ սերնդի լիարժեք կրթությանը և ազգային ու համամարդկային գաղափարներով զինվելուն, մեր պետության կայացմանն ու բարգավաճմանը ներգրավվելու պատրաստ սերնդի դաստիարակությանը:
   Դպրոցի ամենակարևոր ձեռքբերումներից է այն, որ շրջանավարտներից շատերն ուսումը շարունակում են հանրապետության տարբեր բուհերում, տղաներն էլ հաջողությամբ ծառայում են
                                                                                       
ազգային բանակում: Իսկ ամենամեծ ձեռքբերումն ու գնահատակնն այն է, որ երբեք չի ընդհատ-վում շրջանավարտների հետ կապը:
 Դպրոցի շրջնավարտներից կա ՀՀ ԱԺ պատգամավոր, կան անվանի դասախոսներ, պետական և այլ ծառայողներ,:

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1938

Շենքի տիպը  ՝ հարմարեցված

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  6

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  1405

Աշխատողների թիվ 21

Աշակերտների թիվ  53

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Այրումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)6-05-38

Մանրամասն ↓

Հասցե` գ. Մեծ Այրում, 6-րդ փողոց, 115/1,1714

Էլ. փոստ`

Աշխատողներ` 26

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Այվազյան Սոֆյա

Դպրոցի պատմությունն է ՝

Մեծ Այրումի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1972թ.-ին երբ գյուղը ադրբեջանաբնակ էր: Դպրոցը տիպային է, բաղկացած է 3 երկհարկանի մասնաշենքերից:

 1989թ.-ից դպրոցը դարձավ հայեցի առաջին տնօրենի՝ Է.Խաչատրյանի և փոխտնօրեն Է.Միրզոյանի ջանքերով: Այդ ժամանակ գործում էին երկու բաժիններ՝ հայկական և ռուսական (գյուղը վերաբնակեցվեց Ադրբեջանից գաղթած ռուսախոս հայերով): Դպրոցում սովորում էին ծուրջ 250 աշակերտներ: 1996թ.-ից ռուսական բաժինը փակվեց և դրա հետ կապված բազմաթիվ մասնագետներ և ընտանիքներ տեղափոխվեցին ՌԴ:
            24 տարիների ընթացքում դպրոցը ունեցել է 149 շրջանավարտ, որից 31-ը շարունակեցին իրենց ուսումը տարբեր ուսումնական հաստատություններում՝ մանկավարժական և բժշկական քոլեջներում, պետական համալսարանում, Խ.Աբովյանի անվան ՊՀՄՀ-ում, Վ.Բրյուսովի անվան ՊԼՀ-ում, Հով.Թումանյանի անվ.ՎՊՄԻ-ում,  Մոսկվայի ռազմական ինստիտուտում և այլն:
            Դպրոցը հպարտանում է բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներով: Հատկապես նշելի է Ծղունյան եղբայրների՝ Վաղարշակի և Արթուրի Երևանի ՊՃՀ-ի մագիստրատուրայի աստիճանը կարմիր դիպլոմներով ավարտելը: Նույն հաջողությունն է ունեցել Ավետ Մուրադյանը Մոսկվայի ռազմական ինստիտուտում: Այժմ նա ծառայում է Հայկական բանակում:  
Դպրոցի շրջանավարտներից մի քանիսը համապատասխան կրթություն ստանալուց հետո աշխատում են հարազատ դպրոցում որպես մանկավարժներ՝ Ռ.Մելքոմյանը, Ս.Դիվանյանը, Կ.Ղարագոզյանը, Ս.Ծղունյանը, Գ.Մկրտչյանը:
            Հասմիկ Բաբայանը, ավարտելով ԵՊՀ-ը, աշխատում է հանրային ռադիօյում որպես լրագրող, Գայանե Դանիելյանը (Խ.Աբովյանի անվ.ՊՀՄՀ) քարտուղար է գյուղապետարանում, Իվետա Միրզոյանը (Ալավերդու ԻՏՏ) հաշվապահ է, Սահակ Նազարյանը (ՎՊՄԻ) գյուղապետ, Անահիտ Պետրոսյանը (ՎՊՄԻ) մանկապարտեզի տնօրեն:
            Որոշ շրջանավարտներ այժմ ուսանողներ են՝ Անի Հակոբյան ( Խ.Աբովյանի անվան ՊՀՄՀ), Վիտալի Դանիելյան (ԵՊՖԻ), Անահիտ Այվազյան (Վ.Բրյուսովի անվան ՊԼՀ), Կարո Առուստամյան (ԵՊՖԻ), Գագիկ Հակոբյան (Մոսկվայի ռազմական ինստիտուտ):
            Այժմ դպրոցում սովորում է 125 աշակերտ: Մանկավարժական կոլեկտիվում աշխատում է 20 ուսուցիչ, որոնք ունեն համապատասխան մասնագիտական որակավորում: Ամեն տարի դպրոցի ուսուցիչների 1/5 մասը անցնում է ատեստավորում: Կոլեկտիվը երիտասարդ է և համերաշխ:  

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1972

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  3

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  5483

Աշխատողների թիվ 26

Աշակերտների թիվ  125

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնու Ակադեմիկոս Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-07-55

Մանրամասն ↓

Հասցե` գ. Մեծ Պարնի, 1-ին փողոց, 76շենք,1818

Էլ. փոստ`

Աշխատողներ` 42

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Փիլոյան Հրաչ

Դպրոցի պատմությունը
Մեծ Պարնիի և Համամլուիի (այժմ Սպիտակ) դպրոցները առաջինն էին շրջանում, որ ստացան միջնակարգ ուսումնական հաստատության կարգավիճակ: Կրթօջախն իր առաջին շրջանավարտները տվեց 1937թվականին: Դպրոցական նոր շենքի կառուցումը հնարավորություն տվեց տարեցտարի մեծացնելու սովորողնեիր թվաքանակը: Նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի միայն առաջին դասարաններում սովորում էին 150-160աշակերտ, իսկ դպրոցի աշակերտության ընդհանուր թիվն անցնում էր 1400-ից: Շրջանավարտներից շուրջ 30-ը հետագայում դարձել են գիտությունների թեկնածուներ, իսկ քչերն արժանացել են դոկտոր-պրոֆեսորների գիտական աստիճաների: Շավարշ և Վաղինակ Քոսյանները, Մհեր Մելքոնյանը, Մարտիրոս Կոծինյանը, Սերգեյ Գասոյանը, Սամվել Բադալյանը, Միքայել Ջոթյանը, իրավաբան Եղբայրներ Ալբերտ և Հելբերտ Մագարյանները, բժշկական գիտ.թեկնածու Մհեր Մարգարյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Գյուղում 1996թ. կառուցվել է դպրոցի նոր շենքը, որը անվանակոչվել է Մհեր Մելքոնյանի անունով:
 

Շենքի տիպը  ՝քարե

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 2

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  877

Աշխատողների թիվ 42

Աշակերտների թիվ  229

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավանի N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 053730

Մանրամասն ↓

Հասցե` գ. Մեծավան,2112

Էլ. փոստ`

Աշխատողներ` 45

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մխոյան Ալվարդ

Դպրոցի պատմությունը՝  Գործող սբ. Գևորգ եկեղեցուն կից 1877թ. սկսել է գործել ծխական դպրոց: Այն բացվել է մեծ երախտավոր Սարգիս վարդապետ Յազիչյանի նախաձեռնությամբ: Վերջինս փայլուն կրթություն է ստացել Վենետիկի Մխիթարյան միաբանութնյունում, աշակերտել հայ նշանավոր գրող Հովսեփ Շիշմանյանին (Ծերենցին) և այնտեղ էլ կաթոլիկություն ընդունելով՝ վերադառնում է Շահնազար: 1930-ական թվականներին դպրոցը դառնում է միջնակարգ, իսկ 1935թ. տալիս է իր առաջին շրջանավարտները: Շահնազարի դպրոցում դասավանդել են նշանավոր ուսուցիչներ, որոնցից է Եղիշե Չարենցի աշակերտը և <<Հատընտիր>> ժաղաովածուի խմբագիր Գրիգոր Հակոբյանը:
1946-47 ուստարում Շահնազարի միջնակարգ դպրոցն ավարտած առաջին գերազանցիկ աշակերտը Պողոս Սիմիկյանն էր, որը մասնակցել էր Հայրենական պատերազմին, վիրավորվել և պատերազմից հետո նորից շարունակել ուսումը: Նրանից հետո դպրոցը տասնյակ հարյուրավոր շարջանավարտներ է տվել, որոնց մեջ գերազանց առաջադիմության համար ոսկե և արծաթե թվով 27 մեդալակիրները:
Այստեղ է իր առաջին քայլերն արել մեր մեծ հայրենակիցը՝ լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը: Շահնազարի դպրոցն է ավարտել քիմիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր Արտավազդ Կիրակոսյանը: Շահնազարի դպրոցն են ավարտել նաև.
1.Ջավուկցյան Սեյրան –տեխնիկական գիտությունների դոկտոր
2.Խաչատրյան Վալերի- ուրարտագետ գիտությունների թեկնածու
3.Խաչատրյան Մայիս –գիտությունների թեկնածու
4.Նահապետյան Խաչիկ-գիտությունների թեկնածու
5.Բեզոյան Էդուարդ-գիտությունների թեկնածու
6.Ռաֆայելյան Մայիս-ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ
7.Ավետիսյան Պետրոս-տեխնիկական գիտությունների դոկտոր
8.Պետրոսյան Ռուբիկ-ֆիզ-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
9.Պետրոսայն Գոհար-քիմիական գիտությունների թեկնածու
10.Պետրոյան Վլադիմիր-ֆիզ-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
11.Ռաֆայելյան Սպարտակ- ֆիզ-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
12.Վարդանյան Կարինե- ֆիզ-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
13.Պետրոսյան Ալեքսան-տեխնիկական գիտությունների թեկանծու
14.Սոլոյան Արարատ-գիտությունների դոկտոր
15.Հարությունյան Ասատուր-գիտությունների թեկնածու
16.Հարությունյան Հայկասար-գիտությունների թեկնածու
17.Վարդանյան Արարատ- ֆիզ-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
18.Դումիկյան Վլադիմիր-տնտեսագիտությնա դոկտոր
19.Նուրոյան Ռուբիկ-տեխնիկական գիտությունների թեկնածու
20.Մխոյան Բեգլար-ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
21.Պետրոսյան Աշոտ-Գեներալ-մայոր
22.Պետրոսյան Սողոմոն-ԽՍՀՄ ձյուդոյի բրոնզե մեդալակիր

 

 

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավանի N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 94)684353

Մանրամասն ↓

Հասցե` գ,Մեծավան,2112

Էլ. փոստ`

Աշխատողներ` 45

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սոլոյան Արարատ

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Միխայլովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93) 52 32 37

Մանրամասն ↓

Հասցե` գ. Միխայլովկա,2113

Էլ. փոստ`

Աշխատողներ` 26

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ռաֆայելյան Գայանե

 Դպրոցի պատմությունը
ՀՀ Լոռու մարզի Միխայլովկայի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1971 թվականին: Շենքը ունի երեք մասնաշենք: Ունեցել է ռուսական և ադրբեջանական դասարաններ: Այդ տարին դպրոցում ուսանում էին 700 աշակերտ: 1980 թվականին հայ-ադրբեջանական հարաբերությունների խաթարման պատճառով ադրբեջանցիները հեռացան, որի հետևանքով պակասեց աշակերտների թիվը` հասնելով 230-ի: Մնաց միայն ռուսական բաժինը: Ռուս երեխանների հետ սովորում էին նաև հայ երեխանները: 1989թ. Բացի ռուսական դասարաններից բացվեցին նաև հայկական դասարաններ, որտեղ սովորում էին 267 աշակերտ: 1998 թվականին փակվեց նաև ռուսական բաժինը և դպրոցը դարձավ հայկական: Ներկայումս դպրոցում սովորում է 112 աշակերտ: Դպրոցի երկու մասնաշենքը վերանորոգված է, գործում են սանհանգույցները, ապահովված է ջրով, էլեկտրաէներգիայով և բնական գազով: Երրորդ մասնաշենքը ավերված է 1987 թվականից, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո ավելի ավերվեց: Շենքը նախկինում ծառայել է որպես սպորտ և միջոցարումների դահլիճ:

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1975

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  24

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  580

Աշխատողների թիվ 26

Աշակերտների թիվ  112

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մղարթի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)5-45-88

Մանրամասն ↓

Հասցե` գ.Մղարթ,8-րդ փողոց, շենք 4,1725

Էլ. փոստ`

Աշխատողներ` 19

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Հարությունյան Լևոն

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374256)6-00-86

Մանրամասն ↓

Հասցե` գ,Յաղդան,1-ին փողոց, շենք 2б1916

Էլ. փոստ`

Աշխատողներ` 18

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մելիքսեթովա Անժելա

 Դպրոցի մատմությունը՝

   1755թ-ին աշխատելու նպատակով հույները հարևան Թուրքիայից եկան Հայաստան հիմնեցին փոքրիկ հունական բնակավայր՝ Յաղդանը:
Գյուղի եկեղեցում գործում էր հունական ծխական դպրոց:
Մինչև 1936թ.-ը դպրոցում ուսուցումը տարվում էր հունարեն լեզվով, որի ուսուցիչն էր Գեորգի Իկանոմովը:
1936թ.-ին   հիմնվեց ռուսական տարրական դպրոց, ուսումը այլ վայրերում շարունակելու համար:
1944թ.-ին դպրոցը դարձավ թերի միջնակարգ, կառուցվեցին փոքրիկ շենքեր, որտեղ սովորում էին շուրջ 180 աշակերտներ և ուսումը շարունակում ՍՍՀՄ-ի տարբեր քաղաքներում:
1960թ.-ին գյուղում կառուցվեց տիպային դպրոց: Դպրոցում ուսումը տարվում էր բարձր մակարդակով ՝ շրջանավարտների մոտ 80% -ը սովորում էին ՍՍՀՄ-ի տարբներ       ԲՈՒՀ-երում:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով դպրոցի շենքը դարձավ վթարայաին, փլվել էր շենքի մի մասը: Ուսուցումը կատարվում էր վագոն տնակներում , ուսուցիչների բնակարաներում:
1989թ.-ի կառուցվեցին  փայտե տնակներ, որտեղ շարունակվեց ուսուցումը:
1990-ական թ.-ին Հունաստանի կառավարությունը հրավիրեց իր ժողովրդին ապրելու հայրենիքում , այդ իսկ պատճառով  հույն ընտանիքների մեծ մասը վերադարձավ  իրենց պատմական հայրենիք՝ Հունաստան: Դպրոցի աշակերտների թիվը աստիճանաբար նվազեց:
 Գյուղը վերաբնակեցվեց հայերով և 1994թ-ին ռուսական միջնակարգ դպրոցը դարձավ 8-ամյա հայկական դպրոց:  
Դպրոցը իր պատմության ընթացքում ունեցել է մի շարք հմուտ ղեկավարներ՝ Սարիմախմուդով Ֆեոխար , Եֆրեմովա Սվետլանա , Գարգալաջև Վասիլի, Գարգալաջևա Եվգենիա ,Գարգալաջև Յակով, Կերխանաջևա   Վալենտինա, Տրանդաֆիլով Իլյա, Սաֆարով   Ռաֆայել,Մելիքսեթովա Անդժելլա:
 2002 թվականին 8-ամյա դպրոցը վերանվանվեց  ՀՀ Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոց: 9-րդ դասարանը ավարտելուց հետո շրջանավարտներն իրենց ուսումը շարունակում են հարակից գյուղի դպրոցում և Ստեփանավան քաղաքում: Դպրոցը ակտիվ մասնակցություն ունի կազմակերպվող միջոցառումներին:Դպրոցուն ունի « Հունայկա» պարի խմբակ, որը մասնակցել է Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Զատիկ» միջոցառմանը և արժանացել են շնորհակալագրի:Դպրոցի աշակերտները մասնակցել են ընթերցանության մրցույթին և արժանացել շնորհակալագրի:
 Այսօր դպրոցում աշխատում են երիտասարդ ուսուցիչներ  տնօրեն Անահիտ Սիմոնյանի գլխավորությամբ:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նեղոցի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 5-29-02

Մանրամասն ↓

Հասցե` գ.Նեղոց

Էլ. փոստ`

Աշխատողներ` 21

Տնօրեն՝ Սոսինյան Արեւիկ

 

1992թ. Նեղոց գյուղում բացվել է գյուղապետարանին կից դպրոց - մանկապարտեզը: Դպրոցի տնօրեն էր նշանակվել Շնող գյուղի բնակչուհի Սոնա Մաժինյանը: 1-ից - 4-րդ դասարաններում սովորում էին 50 աշակերտներ: Դպրոցը գտնվում էր գյուղի ծայրամասում: Երկհարկանի փայտաշեն, խարխուլ կառույց էր, որի առաջին հարկում մանկապարտեզն էր, իսկ երկրորդ հարկում՝դպրոցը: Դպրոցի շենքը հարմարեցված էր 4 դասարանների համար:
1997թ. դպրոցը դարձավ 8–ամյա: Այդ ժամանակ դպրոցում սովորում էին 113 աշակերտներ: Դպրոցն առաջին 10 շրջանավարտները ավարտել են 1997թ.: Դպրոցում դասավանդում էին Նեղոցի, Շնողի, Ախթալայի, Ալավերդու մանկավարժները:
 1999թ. դպրոցի շենք է գնվել Լոռու մարզպետարանի կողմից՝Հունաստանի հայ համայնքի բարեգործությանշնորհիվ:
2003թ. դպրոցը դարձել է հիմնական:
2012թ.-ից դպրոցին կից գործում է նախակրթարան:
2013թ. դպրոցն անվանակոչվեց Նեղոց գյուղի բնակիչ Արթուր Բեգջանյանի անունով, ով զոհվել է ղարաբաղյան ազատամարտի ժամանակ:
Դպրոցի շենքը երկհարկանիէ:Այն գտնվում է գեղատեսիլ վայրում, ունի լայնարձակ խաղահրապարակ,գրադարան և համակարգչային դասարան:
Դպրոցն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր հաջողության են հասելև՛սպորտի, և՛ուսմանբնագավառներում: Նրանցից շատերը սովորել և այժմ էլ սովորում են Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դպրոցի շրջանավարտներից ոմանք այժմ աշխատում են Նեղոցի հիմնական դպրոցում: Դպրոցի ներկայիս տնօրեն Արևիկ Սոսինյանը նույնպես Նեղոցի հիմնական դպրոցի շրջանավարտնէ:
Նեղոցի հիմնական դպրոցը իրականացնում է 1-ից 9-րդ դասարանների կրթական ծրագրեր: Դպրոցում աշխատում են փորձառու և հմուտ մանկավարժներ, որոնք ապահովում են որակյալ կրթական մակարդակ:

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1993

Շենքի տիպը  ՝հարմարեցված

հարկայնությունը 2

Դասարանների թիվը 9

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  491

Աշխատողների թիվ 21

Աշակերտների թիվ  27

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նոր Խաչակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374255)6-20-01

Մանրամասն ↓

Հասցե` գ. Նոր Խաչակապ, 1-ին փողոց, 21 շենք ,1819

Էլ. փոստ`

Աշխատողներ` 22

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սիմոնյան Սեմյոն

 

Նոր    Խաչակապի   միջնակարգ դպրոցի    պատմությունը   կերտվել   է
բախտորոշ և ճակատագրական   ժամանակաշրջանում:
 1989թ.. պատերազմ,   երկրաշարժ:   Ամեն   ինչ կորցրած    մարդիկ՝   հոգիներում   կարոտի ցավ   ու   կսկիծ, աչքերում    անհայտության   ու
անորոշության   մի մեծ   հարցական,   եկան   բնակվելու    արդեն   իսկ   ա-
զերիներից    դատարկված,    երկրաշարժից    հիմնահատակ    կործանված
Սպիտակի շրջանի   Սարալ   գյուղում:    Վրաններ,   ժամանակավոր   կա-
ցարաններ,   ապրելու   համար   անմարդկային    պայմաններ:
   Պատմությունը   ցույց   է   տալիս, որ   ի տարբերություն   ուրիշ   ազգերի
և   ժողովուրդների՝   հայը   աշխարհի    որ   անկյունում   էլ   բնակություն   է
հաստատել, առաջին   հերթին   մտածել է   դպրոց   և   եկեղեցի կառուցել:
 Այս   խորը   գիտակցմամբ   էլ   Սարալը   վերանվանվեց   Նոր Խաչակապ,
իսկ Նոր   Խաչակապցին՝ հոգու մտապատկերում   պահած   ու   փայփա-
յած   Թարգմանչաց   վանքի   պատկերը,   դեռ   մեսրոպյան   ժամանակա-
շրջանում   ունեցած   նրա բացառիկ   դերն   ու   նշանակությունը,   որոշեց
բացել դպրոց:
 Որոշվեց   որպես   դպրոց   հատկացնել    փայտաշեն    բանվորական հան-
րակացարանի   մի   հատվածը: Բացվեց    միջնակարգ   դպրոց՝   36 աշա-
կերտով,   հետո   գնալով    ավելացավ     աշակերտների   թիվը:   1990թ. 
 դպրոցը    տեղափոխվեց    մեկ այլ    ժամանակավոր   շինություն:

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1989

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  9

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  1100

Աշխատողների թիվ 22

Աշակերտների թիվ  51

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93)426799

Մանրամասն ↓

Հասցե` գ. Նորաշեն, Յուրի Մարտիրոսյան 123,2114

Էլ. փոստ`

Աշխատողներ` 31

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Բաղդասարյան Ամալյա

 

1948 թվականին Կալինինոյի ավանի Նորաշեն գյուղում հիմնվեց դպրոց, որն ուներ երեք դասարան` 84 աշակերտից բաղկացած: Այդ դասարանների առաջին ուսուցիչներն էին Սիրուն Մովսիսյանը, Սոնիկ Մկրտչյանը, Բավական Դալլաքյանը: Դպրոցը յոթնամյա էր և ուներ յոթ ուսուցիչներ` Սիրուն Մովսիսյան, Սոնիկ Մկրտչյան, Բավական Դալլաքյան, Ազատ Միքայելյան, Ասյա Միրզոյան, Սուրիկ Մկրտչյան, Բուրաստան Ղուկեյան: Դպրոցի առաջին տնօրենն էր Ս. Պապանյանը:
Դպրոցը գործել է մինչև 1976 թվականը: 1976 թվկանաին կառուցվել է նոր դպրոց, որը գործել մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը: Դպրոցը շատ էր վնասվել: 1990-1991 թվականներին այն քանդվեց և հիմքի վրա կառուցվեց նոր դպրոց, որը գործում է մինչ օրս: Դպրոցը ունի մեծ կենսագրություն, հասարակությոնը տվել է բազմաթիվ կրթված անձնավորություններ, կրթության և գիտության տարբեր բնագավառներում: Դպրոցը սերնդեսերունդ փոխանցում է իր ավանդույթները` տալով հասարակությանը արժանի զավակներ:
Այժմ դպրոցում սովորում են 123 աշակերտներ, դպրոցում աշխատում են 21 ուսուցիչներ: 2013 թվականի մարտին դպրոցի տնօրեն ընտրվեց Ռաֆիկ Մարտիրոսյանը, ով հնարավոր ամեն բան անում է, որպեսզի դպրոցում ապահովի ապահովի կրթական լավ որակ: Այժմ դպրոցն ունի վերանորոգման և բարեկարգման անհրաժեշտություն:

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1992

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ 1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  5300

Աշխատողների թիվ 31

Աշակերտների թիվ  131

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 5-03-59

Մանրամասն ↓

Հասցե` գ. Շահումյան, 3-րդ փողոց, շենք 15,2037

Էլ. փոստ`

Աշխատողներ` 47

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Հակոբյան Սամվել

 

Շահումյանի միջնակարգ դպրոցի հայկական բաժինը հիմնադրվել է 1959 թ-ին:
Հիմնադիրներից են Աշխեն Ղարաբեկյանը, Աղաբեկ Քառյանը, Սամսոն Աղամալյանը,
Սարգյուլ Մելիքսեթյանը:
Մինչ 1970 թ-ը դպրոցը եղել է 8-ամյա, իսկ 1971 թ-ից դարձել է միջնակարգ՝ 10-ամյա:Դպրոցը գործել է միահարկ քարաշեն շենքում,1978 թ-ից դպրոցը 4 մասնաշենքով երկհարկանի կառույց   է:
Իրբարեխիղճ ուսուցչական կոլեկտիվիշնորհիվդպրոցըպարգևատրվելէկրթությաննախարարությանշրջանայինևմարզայինպատվոգրերով:
 
Դպրոցնունեցելէ  ոսկեմեդալակիր 1994թ-ին՝ԿարինեԿռոյանը:
Այժմդպրոցն ունի 12 դասարան՝245 աշակերտև 32 ուսուցիչ:
2012թ-իհոկտեմբերի 1-ին Շահումյանի միջնակարգ դպրոցում բացվելէ նախակրթարան 2 խմբով՝ 33 սաներով:
1988թ-ից առ այսօր դպրոցի տնօրենը ՍամվելՎաչիկիՀակոբյաննէ: Այս 25 տարիներիընթացքումպարոն   Հակոբյանիղեկավարությամբդպրոցումկատարվել ենշատ բարեփոխումներ:
Դպրոցումպարբերաբարանցենկացվումգեղեցիկպաստառներիմրցումներ,վիկտորինաներ, խաղ-միջոցառումներ, սպորտլանդիաներ:

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1978

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  1626

Աշխատողների թիվ 47

Աշակերտների թիվ  245

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շամլուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)5-53-67

Մանրամասն ↓

Հասցե` գ. Շամլուղ 8-րդ փողոց, շենք 1,2, 1726

Էլ. փոստ`

Աշխատողներ` 22

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սոխակյան Հովհաննես

 

Շամլուղի դպրոցը հիմնադրվելէ 1908թ.
Մինչև 1930-ական թվականների վերջը դպրոցում գործել են հայկական, հունական և ադրբեջանական բաժիններ / Շամլուղում ապրել են 16-18 ազգի ներկայացուցիչներ / : 1939թ. մինչև 1995թ.գործել են հայկական և ռուսական բաժիններ:
Համաձայն պահպանված արխիվի 1940-ական թվականների կեսերից դպրոցում աշխատել են շուրջ 280 ուսուցիչ, սովորել են շուրջ 3200 աշակերտ, միջնակարգ կրթություն / 1952թ-ից / են ստացել շուրջ 1250 շրջանավարտներ:
Դպրոցն ունի երկու մասնաշենք.առաջին մասնաշենքըշահագործման է հանձնվել 1959-ին, իսկ երկրորդը`1979-ին:
Այսօր դպրոցում սովորումեն 116 աշակերտներ, ուսուցիչներիթիվը 15-նէ:
Դպրոցը 1960-70-ական թվականներին աչքի էը ընկել սպորտային մրցումներում,1970-80-ական թվականներին << Արծվիկ >> և << Փայլակ >> ռազմահայրենասիրական մրցումների շրջանային փուլում դպրոցի թիմը հաղթելէ 17 անգամ,իսկ հանրապետական փուլում 2 անգամ գրավել 2-րդ տեղը: 2001թ. << Էկոլոգիական կենսակայունություն >> ՀԿ-ի կողմից կազմակերպված մրցույթում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների դպրոցներում արժանացել է 1-ին մրցանակի:

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1908

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 3

Դասարանների թիվը  23

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 3

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  1107

Աշխատողների թիվ 22

Աշակերտների թիվ  117

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 94) 769229; (+374 77) 769229

Մանրամասն ↓

Հասցե` գ.Շամուտ,1718

Էլ. փոստ`

Աշխատողներ` 20

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ղազարյան Էդուարդ

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1927

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  8

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  3750

Աշխատողների թիվ 20

Աշակերտների թիվ  25

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)6-29-48

Մանրամասն ↓

Հասցե` գ. Շենավան, 2-րդ փողոց, շենք 45 ,1801

Էլ. փոստ`

Աշխատողներ` 22

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ղազարյան Ֆլորա

 

<<ՀՀ Լոռու մարզի Շենավանի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ը Շենավան համայնքի միակ կրթօջախն է:
 
Դպրոցը հիմնադրվել է 1948 թվականին: Այն սկզբում գործել է հարմարեցված խարխուլ շենքային պայմաններում;70-ական թվականներին կառուցվեց տիպային երկհարկանի դպրոց` մարզադահլիճով,լաբորատորիաներով, լինգաֆոնային կաբինետներով: Դպրոցն իր կահավորվածությամբ չէր զիջում քաղաքի լավագույն դպրոցներին: Եվ քանի որ գյուղում ապրում էին ադրբեջանցիներ,այստեղ գործում էր նաև ադրբեջանական բաժին:
 
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվեց Շենավան գյուղը: Փլվեց նաև դպրոցը,սակայն, բարեբախտաբար, ոչ մի զոհ չեղավ:
 
Այնուհետ դպրոցն սկսեց գործել վագոն տնակներում մինչև 2003 թվականը:
Մեր մեծ համագյուղացի, ականավոր հասարակական և քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի աջակցությամբ և Ֆրեզնո քաղաքի հայ համայնքի նվիրատվությամբ կառուցվեց այժմյան դպրոցական շենքը և սկսեց գործել 2003 թվականից:
 
Նոր դպրոցը գեղեցիկ է,հարմարավետ,լուսավոր,ունի հանդիսությունների սրահ, բացօթյա խաղահրապարակներ, մրգատու այգի:
 
 Այս տարի լրանում է դպրոցի հիմնադրման 65 տարին,ինչպես նաև մեծ հայի` Վլադիմիր Մովսիսյանի ծննդյան 80 ամյակը: Այդ առիթներով դպրոցում նկարահանվեց ֆիլմ:
 
Իր գործունեության 65 տարիներին դպրոցը տվել է 1000-ից ավելի շրջանավարտներ, որոնք հետագայում դարձել են արժանի քաղաքացիներ` բժիշկներ,տնտեսագետներ,լեզվաբաններ, մշակույթի և սպորտի գործիչներ:
 
Դպրոցում դասավանդող մանկավարժները ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն, գերազանց տիրապետում են իրենց դասավանդած առարկային և ջանք ու եռանդ չեն խնայում ուսման և դաստիարակության գործը բարձր որակով կազմակերպելու համար:
 
<<Շենավանի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը պահպանում և զարգացնում է դպրոցի անցած 65-ամյա ուղու լավագույն ավանդույթները:
 

Դպրոցիի ստեղծման տարեթիվը 1948

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 9

Դասարանների թիվը  0

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  297

Աշխատողների թիվ 22

Աշակերտների թիվ 51

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374255)6-19-43

Մանրամասն ↓

Հասցե` գ.Շիրակամուտ,1820

Էլ. փոստ`

Աշխատողներ` 34

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մելքոնյան Խաչատուր

 

Շիրակամուտի հիմնական դպրոցը ստեղծվել է 1990թ-ին: Դպրոցի ստեղծումը կապված է եղել երկրաշարժից հետո գյուղի հարավային թաղամասի երեխաների համար կրթական նորմալ պայմաններ ապահովելու հետ: Մինչև 1997թ. դպրոցին կից գործել է մանկապարտեզ: Քանի որդպրոցը կառուցվել է միջազգային <<Կարմիր Խաչ>> կազմակերպության կողմից,: 2000թ. մեծ շուքով նշվել է դպրոցի ստեղծման  10 և Շիրակամուտ գյուղի հիմնադրման 170 ամյակները, իսկ  2010թ. դպրոցի ստեղծման  20, Շիրակամուտգ յուղիհիմնադրման 180 ամյակները:1992թ-ին իր աշխատակազմով դպրոց է այցելել <<ԿարմիրԽաչ>> կազմակերպության նախագահը: Անցած 23 տարիների ընթացքում կայացել են հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմիև Արցախյան պատերազմի մասնակիցների հետ: Դպրոցում ավանդաբար ամեն տարի նշվում ենՄարտի 8-ը, ուսուցչի օրը, Սեպտեմբերի  21-ը, Մայիսի 9-ը և այլն: Մեծ նշանակություն է տրվում դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը: Աշակերտներից մեկը նույնիսկ գրել էր.<<Իմ փոքրիկ դպրոցը ես կտեղավորեմ իմ հոգու անկյունում հավերժ>>: Այժմ աշխարհի տարբեր ԲՈՒՀ-երում սովորում են դպրոցի միքանի շրջանավարտներ, որոնք սերտ կապ են պահպանում դպրոցի հետ: Չնայած երիտասարդ տարիքին դպրոցը մեծ հաջողությունների է հասել ուսման բնագավառում եւ շարունակում է այդ հայրենանվեր գործը մինչև այժմ:
 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 93)397515

Մանրամասն ↓

Հասցե` գ.Շիրակամուտ

Էլ. փոստ`

Աշխատողներ` 20

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Նալբանդյան Ահարոն

 

Շիրակամուտիմիջնակարգդպրոցըհիմնադրվելէ 1964թ.:
Հիմնադրմանտարեթվիցմինչևհիմադպրոցըտվելէլավագույնաշակերտներ,որոնքավարտելուցհետոպետությանևհասարակությանհամարդարձելենպիտանիմարդիկ:
Դպրոցիաշակերտներըմասնակցելենբազմաթիվհանրապետական, համամյութենականկրթական,մշակութայինևսպորտայինմիջոցառումներինևշահելենբազմաթիվպատվոգրեր:
Շիրակամուտիդպրոցնենավարտելայնպիսիգիտնականներինչպիսիքեն պատմական գիտություններիդոկտորՌաֆիկՆահապետյանը, հոգեբանությանգիտ. դոկտորԿառլենՈսկանյանը, մաթեմ. գիտ. դոկտորներՀրաչևԼավրենտՄաթևոսյանները, մաթեմատիկականգիտ. թեկնածուՌոբերտԹադևոսյանըևայլն:
ՆորանկախՀայաստանիպատմությանմեջՇիրակամուտիդպրոցըտվելէբազմաթիվշրջանավարտներ, որոնքայսօրիրենցավանդնունենհայոցպատմությանբարգավաճմանգործում:
Շիրակամուտիդպրոցըմիշտեղելէկրթականբարձրմակարդակիվրա, որտեղայսօրդասավանդումենլավագույնմանկավարժներ:
Դրավառապացույցնայնէ, որ 2012-2013թթ. դպրոցի 12-րդդասարանի 24 շրջանավարտներից 10-ըմիասնականքննություններովընդունվելենբարձրագույնուսումնականհաստատություններ:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1990

Շենքի տիպը  ՝տիպային1

Հարկայնությունը 9

Դասարանների թիվը0 

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 0

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  800

Աշխատողների թիվ 20

Աշակերտների թիվ  40

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)5-35-23

Մանրամասն ↓

Հասցե` գ. Շնող, 1-ին փողոց, շենք 6,1728

Էլ. փոստ`

Աշխատողներ` 59

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ավետյան Գևորգ

Դպրոցի պատմությունն է՝

 

Դպրոցի հիմնադրման վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն: Ըստ Բագրատ Մկրտումյանի և Աղասի Ղորխմազյանին հիշողությունների 1880-ականների վերջին գյուղում եղել է ծխական դպրոց, որը երկար չի գոյատևել: 1895թ-ից գործել է Զաքարիա վարժապետի, իսկ 1900թ-ից՝ Միքայել վարժապետի դպրոցը: Այդ մասնավոր դպրոցները գործել են մինչև   1905թ-ը , իսկ նույն տարվա հոկտեմբերի 20-ին պաշտոնապես բացվել է միդասյան եկեղեցական ծխական դպրոց: 1906թ.-ից գործել է խառը տիպի երկսեռ երեքդասյա դպրոց, ունեցել է 1 ուսուցիչ,         47 աշակերտ: Դպրոցն ունեցել է պետական կարգավիճակ:  1910թ-ին գյուղացիների միջոցով կառուցվել է միհարկանի դպրոցի շենք, և ուսումը դարձել  է քառամյա:
1926-ից  դպրոցը դարձել  է յոթամյա, 1936-ից՝  միջնակարգ: 1965-66 ուստարում կառուցվել է  դպրոցի նոր մասնաշենքը,իսկ հին շենքը մնացել է  որպես ութամյա դպրոց մինչև 1976թ-ը: Աշատերտների թվի նվազման հետևանքով 1980թ-ին հին մասնաշենքը դարձել է մանկական արվեստի դպրոց: 1980թ-ից սկսած միջնակարգ դպրոցը գործել  է միայն նոր մասնաշենքում, որը տարեցտարի ձեռք է բերել  նորանոր հաջողություններ: Շնողի միջնակարգ դպրոցի շրջանավարտները փառք ու պատիվ են բերում    և՛ գյուղին, և՛ դպրոցին՝ իրենց գիտական աստիճաններով, գրական ստեղծագործություններով, ստեղծագործ-շինարարական աշխատանքով, պետական բարձր պաշտոններում ծավալած հայրենանվեր գործունեությամբ:   Դպրոցի շրջանավարտներից 5-ը՝գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ   են, 35-ը՝ գիտությունների թեկնածուներ և դոցենտներ, 1-ը՝ խորհրդային միության հերոս   է,    1-ը՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, 1-ը՝ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 6-ը՝    ունեն սպորտի վարպետի կոչում,  մեծ թիվ են կազմում   նաև   բանաստեղծները: Դպրոցի գործընթացը հմտորեն կազմակերպել են հետևյալ տնօրենները՝ Սեդրակ Մելիքսեթյանը, Գալուստ Ստեփանյանը, Տիգրան Ղազարյանը, Քերոբ Սարգսյանը, Գուրգեն Նալբանդյանը, Երվանդ Զուրաբյանը, Հարություն Չերքեզյանը, Սեդրակ Բոշյանը, Սերգո Մելիքսեթյանը, Գևորգ Բարսեղյանը, Անահիտ Ռուբինյանը, Հաբեթնակ Կարապետյանը, Գեղամ Ղումաշյանը, Արևշատ Ամիրջանյանը: 1999թ-ից Շնողի միջնակարգ դպրոցի տնօրենն  է   Գևորգ Ավետյանը: Դպրոցում աշխատող ուսուցիչների մեծամասնությունը նույն դպրոցի շրջանավարտներն են: 2005թ-ին մեծ շուքով նշվել է դպրոցի հիմնադրման 100-ամյակը, իսկ 2008թ-ի հոկտեմբերի 4-ին դպրոցը անվանակոչվել է նույն դպրոցի սան, պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր Հովիկ Մելիքսեթյանի անունով:
Այժմ դպրոցում սովորում են   318 աշակերտ, որոնք շարունակում են դպրոցի բարի ավանդույթները : Դպրոցը վերանորոգված է, տեխնիկապես հագեցված: Ստեղծված է բոլոր հնարավոր միջոցները ուսումնական և դաստիարակչական   գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1965

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 3

Դասարանների թիվը  15

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  12948

Աշխատողների թիվ 59

Աշակերտների թիվ  319

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (094)759892

Մանրամասն ↓

Հասցե` գ.ՈՒրասար,1917

Էլ. փոստ`

Աշխատողներ` 37

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Օհանյան Անուշ

Դպրոցի պատմությունը՝ Ուռուտի միջնակարգ դպրոցի հիմնադրման տարեթիվը համարվում է 1890 թվականի սեպտեմբերի 15-ը՝ ըստ ձեռք բերված փաստաթղթերի:
Այդ թվականից գյուղում բացվել է տղաների մեկդասյա դպրոց, որը գործել է գյուղի երևելիներից մեկի տանը: Առաջին ուսուցիչը եղել է Դանիել վարժապետը, նա վայելել է մեծ սեր և հարգանք ուռուտցիների կողմից: Հայտնի է նաև, որ դպրոցը փակվել և նորից է վերաբացվել:
Շուրջ 123 տարի գործող դպրոցը իր տարեգրությունն ունի: 1920 թ.-ից դպրոցը հասանելի է դարձել դպրոցահասակ երեխաներին: 7-ամյա, այնուհետև 8-ամյա դպրոցը 1937թ.-ից դարձել է միջնակարգ:
1941թվականին դպրոցի աշակերտները, ուսուցիչները և շրջանավարտները մեկնեցին ռազմաճակատ, որոնցից շատերը չվերադարձան…
Լինելով տարածաշրջանի միակ միջնակարգը դպրոցը՝ ունեցել է նաև սաներ նաև հարևան Ագարակ, Լեջան և Սվերդլով գյուղերից:
Դպրոցի շրջանավարտներից շատերը շարունակել են մաքառել գիտության ճանապարհով, ստացել են բարձրագույն կրթություն, դարձել են լավ:
Դպրոցի առաջին շենքը ներկայիս գյուղապետարանի տարածքում տեղադրված միհարկանի շենքն էր իր 6 դասասենյակներով:
1959 թվականին կառուցվում է դպրոցի շենքը:
Երկու մասնաշենքով կառույցում գործում է լուսավոր ու կահավորված 10 դասասենյակ, կաբինետներ, լաբորատորիաներ՝ ֆիզիկայի, քիմիայի, արհեստանոց, գրադարան, փառքի սրահ, իսկ 1964 թվականին շենքին կից կառուցվում է սպորտ - դահլիճը:
1965 թվականին դպրոցի բակում կառուցվել է լողավազան, որտեղ անց էին կացվում մրցումներ:
Այժմյան դպրոցի տեղում գործում էր ուսումնափորձնական հողամասը: Դպրոցն ուներ նաև օժանդակ տնտեսություն, որտեղ պահում էին հավեր և ճագարներ:
Դպրոցն իր ծաղկումն է ապրել 1960-1980 թթ: Դպրոցը լայն հնարավորություններ ուներ՝ դասաժամերը պարապվում էին հարուստ լաբորատորիաներում և կաբինետներում: Աշակերտները մասնակցում էին արտադասարանական պարապմունքներին, շրջանային և հանրապետական օլիմպիադաներին, ցուցահանդեսներին, շահում մրցանակներ և դիպլոմներ: Կազմակերվում էին էքսկուրսիաներ և բազմազան միջոցառումներ:
1986 թվականին շահագործման է հանձնվում դպրոցի նորակառույց շենքը: Այն ուներ շատ լավ հարմարություններ, աշխատում էր կաբինետային համակարգով, ուներ հագեցած լաբորատորիաներ:
1988-1992թթ., երկրաշարժից տուժեց դպրոցական շենքը, որի հետևանքով պարապմունքները շարունակվում էին գետափին տեղադրված փայտաշեն տնակներում: Պարապմունքները իրականացվում էին երկու հերթով:
Դպրոցի շենքը հիմնանորոգվել է հունգար և ռուս շինարարների կողմից:
1992-1993 ուս տարում շահագործման հանձնվեց դպրոցի վերանորոգված շենքը:
Դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը մասնակցել է Ղազախստանի Ալմաթի քաղաքի բարձր վարկանիշ ունեցող Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային որպես Հայաստանի թիմի ղեկավար:
Մանկավարժական կոլեկտիվը շարունակում է դպրոցի լավագույն ավանդույթները: Այսօր դպրոցն ունի լաբորատորիաներ՝ֆիզիկայի, քիմիայի , մաթեմատիկայի, ՀԵՊ-ի, ռազմագիտության, շախմատի կաբինետներ, սպորտ-դահլիճ ու հրապարակ: Այս տարվանից կգործի նաև նախակրթարանը:
Դպրոցում օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից, կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ:
Դպրոցը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, շրջանավարտների զգալի մասը սովորում է պետական բուհերում, դպրոցի ուսուցիչների հիմնական մասը այս դպրոցի շրջանավարտներն են:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1968

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  11

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  361

Աշխատողների թիվ 37

Աշակերտների թիվ  141

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374256)6-12-17

Մանրամասն ↓

Հասցե` գ.Ուրասար 1918

Էլ. փոստ`

Աշխատողներ` 28

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Պոկացյան Անահիտ

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Չկալովի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (055)323200

Մանրամասն ↓

Հասցե` գ.Չկալով

Էլ. փոստ`

Աշխատողներ` 22

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Աթաբեկյան Գագիկ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1958

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  4

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 0

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ 

Աշխատողների թիվ 22

Աշակերտների թիվ  18

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պաղաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (094)946522

Մանրամասն ↓

Հասցե` գ.Պաղաղբյուր,2109

Էլ. փոստ`

Աշխատողներ` 14

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Դուրինյան Արամայիս

 

<<Պաղաղբյուրի>>հիմնականդպրոցըհիմնադրվել է 1955թ.-ին: 1955թ.-ից 1989թ.-ը Գյուղըեղել է ադրբեջանաբնակ և անվանվել է Ադրբեջաներեն<<Սոյուղբուլախ>>, դպրոցումուսանելենադրբեջանցիներ: 1989թ.-ից մինջև 1992թ.-ը դպրոցըչիգործել: 1992թ.-ից գյուղըվերանվանվել է Պաղաղբյուր, որտեղվերաբնակվելենտարբերվայրերիցեկածհայեր: Դպրոցըվերսկսել է իրգործունեությունը, որպեսՊաղաղբյուրիութամյա, այնուհետևհիմնականդպրոց: Ադրբեջանցիներըդպրոցըթողելէինխարխուլվիճակում, սակայնդպրոցիաշխատողների և համայնքիհամատեղջանքերովայնորոշակիչափովվերանորոգվել է:
Պաղաղբյուրիհիմնականդպրոցըտվել է շուրջհարյուրշրջանավարտներ, որոնցիցշատերնիրենցուսումըշարունակելենՀանրապետության ԲՈՒՀ-երում, ձեռքբերելտարբերմասնագիտություններ:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պետրովկայի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+37493)405854

Մանրամասն ↓

Հասցե` գ.Պետրովկա,2113

Էլ. փոստ`

Աշխատողներ` 21

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Փնջոյան Արամայիս

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1999

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  8

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 0

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  200

Աշխատողների թիվ 21

Աշակերտների թիվ  27

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պուշկինոյի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374256)6-00-46

Մանրամասն ↓

Հասցե` գ.Պուշկինո,1919

Էլ. փոստ`

Աշխատողներ` 18

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Տոնոյան Գագիկ

 

Պուշկինո գյուղի ութամյա դպրոցը հիմնադրվել է 1920-30-ական թվականներին: Գյուղը բնակեցված էր ռուս բնակչությամբ, այդ պատճառով դպրոցում ուսուցումը տարվել է ռուսերեն լեզվով:
            Դպրոցում աշխատել են վաստակաշատ ուսուցիչներ, նրանց թվում` Գոլովինա Լիդա Աբրահամովնան, ով 1950-75 թթ. եղել է դպրոցի տնօրեն, միևնույն ժամանակ` ռուսաց լեզվի վաստակավոր ուսուցչուհի և Գերագույն խորհրդի պատգամավոր:
            Դպրոցում գործել է ուսուցիչների երգի խմբակ, որը մասնակցել է շրջանում կազմակերպվող մրցույթներին և միշտ հաղթել:
            Դպրոց են հաճախել գյուղում գտնվող սահմանապահ զորքերի զորամասում ծառայող սպաների երեխաները: Աշակերտները ակտիվորեն են մասնակցել շրջանային միջոցառումներին ու մրցույթներին, որոնց ժամանակ ունեցել են մեծ նվաճումներ:
            1988 թվականի երկրաշարժի ժամանակ դպրոցը փլուզվել է: Դասերը շարունակվեցին փայտաշեն տնակներում: Այդ ժամանակվանից ուսուցումը սկսվեց տարվել հայերեն լեզվով:
            2001 թ. կառուցվեց նոր քարաշեն դպրոց, որի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

            Մի քանի տարի անց` կրթական բարեփոխումներից հետո, դպրոցը դարձավ հիմնական:                                       

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պրիվոլնոյեի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (093)077462

Մանրամասն ↓

Հասցե` գ.Պրիվոլնի,1փողոց,2115

Էլ. փոստ`

Աշխատողներ` 30

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ֆեոդորովա Աննա

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1951

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ0 

Համակարգչային դասարաններ 0

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  564

Աշխատողների թիվ 30

Աշակերտների թիվ  126

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 253) 6-00-24

Մանրամասն ↓

Հասցե` գ.Ջիլիզա,1-ի փողոց,շենք 12,1729

Էլ. փոստ`

Աշխատողներ` 22

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Թունյան Սաթենիկ

Դպրոցի պատմությունը՝ 

     Շուրջ 10տարի չգործելուց հետո 1990թվականին նորից վերաբացվել է Ջիլիզա գյուղի դպրոցը, բայց այս անգամ ոչ թե որպես 8-ամյա, այլ որպես Ճոճկանի միջնակարգ դպրոցին կից տարրական դպրոց՝ ընդամենը 2աշակերտով:
   Ցուրտ ու մութ տարիները վերաբնակեցրին ու աշխուժություն մտցրին <<ծերացած>> գյուղը: 1995թվականին դպրոցն արդեն դարձել էր 8-ամյա և ուներ 24աշակերտ:
   Թեպետ դպրոցի ուսուցիչների մեծ մասը մասնագիտությամբ մանկավարժներ չէին, ոմանք նույնիսկ միջնակարգ կրթություն ունեին, այնուամենայնիվ արդյունքները գոհացուցիչ էին: 2000թվականին դպրոցը տվեց միջնակարգ կրթությամբ առաջին 3 շրջանավարտները, որոնցից մեկը կրթությունը շարունակեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտում:    
   Օրինակը ոգևորիչ էր. դպրոցի 62 շրջանավարտներից 20-ը իրենց կրթությունը շարունակեցին բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տղաներից երկուսն էլ հաջողությամբ ավարտեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
   Շրջանավարտներից մի քանիսը ուսմանը զուգահեռ աշխատեցին հարազատ դպրոցում:      Այժմ դպրոցի բոլոր ուսուցիչները բարձրագույն կրթությամբ մասնագետներ են, դպրոցն ունի համակարգչային սենյակ՝ WI-FI համացանցային կապով, լաբորատոր սարքավորումներ, բազմատեսակ ուսումնաօժանդակ նյութեր, սակայն դպրոցի տարրական դասարաններում աշակերտներ չկան, իսկ 5-12-րդ դասարաններում սովորում են ընդամենը 15 աշակերտներ:
     2011թվականի դեկտեմբերին դպրոցն անվանակոչվեց ծագումով ջիլիզեցի, արցախյան ազատամարտիկ, բժշկության կապիտան Մուրադ Մուրադյանի անունով, մարդ՝ ով երազում էր սահմանամերձ Ջիլիզան տեսնել՝ շենացած, մարդաշատ և մանուկներով լեցուն:
 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 6-00-81

Մանրամասն ↓

Հասցե` գ. Ջրաշեն,  I - ին մասնաշենք` 7-րդ փողոց , շենք 35,1821

Էլ. փոստ`

Աշխատողներ` 42

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մխիթարյան Վաչիկ

Դպրոցի պատմությունը՝

Ջրաշենում առաջին դպրոցները բացվել են համեմատաբար մեծ սենյակներ ունեցող տներում և կոչվել են տանտերերի անունով: Ապա կառուցվել է պետական միջոցներով յոթնամյա դպրոցը, որի շրջանավարտները իրենց միջնակարգ կրթությունը ստացել են Սպիտակի թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցներում:
Ջրաշենի միջնակարգ դպրոցի առաջին շենքը շահագործման է հանձնվել 1956թ-ին, նույն թվականին էլ կրթօջախը ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ:
1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո ՝ 1989թ-ի մարտին Ջրաշեն համայնքը բացեց իր նոր դպրատունը՝ փայտաշեն ժամանակավոր կառույցում: Սակայն 1995թ-ի փետրվարի 19-ին Սարատովի ՇՄՇ-ն շահագործման է հանձնում այսօրվա Ջրաշենի միջնակարգ դպրոցը: Դպրոցում կան համակարգչային դասարաններ, գործում են լաբորատորիաները, ունի գրադարան-ընթերցասրահ:
Դպրոցի առաջին շրջանավարտներից է ՎՊՄԻ-ի երկրաչափության ամբիոնի վարիչ, դոցենտ Ժորա Բաղդասարյանը:
Այսօր կարելի է հաշվել մեր դպրոցի հարյուրավոր շրջանավարտների, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և աշխատում են գիտության, տնտեսության, մշակույթի և այլ բնագավառներում: Հանրապետության բուհերում դասախոսական աշխատանք է կատարում դոցենտ Էմիլ Մանուկյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածուներ են Նորիկ Ասոյանը, Սերգեյ Թովմասյանը: Գիտության ասպարեզում են աշխատում Ատոմ Ռոբերտի Մխիթարյանը ( Սփյուռքի նախարարության արտաքին կապերի վարչության պետ, ԵԽ-ի երիտասարդության հիմնահարցերի նախագահ: Ջրաշենի միջնակարգ դպրոցի սան է նաև 1991թ-ին ծնված ՝ միջազգային սպրոտի վարպետ, եվրոպայի բրոնզե մեդալակիր՝ Վաչիկ Սպարտակի Եղիազարյանը:
Ջրաշենցիներից շատերը տարբեր տարիներին ղեկավար պաշտոններ են զբաղեցրել ոչ միայն Սպիտակի, այլև հանրապետա կան տարբեր կառույցներում.
Արամ Գևորգի Մխիթարյանը (Վանաձորի <<Հովհհաննես Աբելյանի>> անվան թատրոնի դերասան, փոխտնօրեն) պարգևատրվել է մշակույթի նախարարության <<Ոսկե մեդալով>>: Արտավազդ արքայի մրցանակակիր՝ Շեքսպիրի <<Խեղկատակ>>, <<Լիր արքա>> խաղալու համար: Ա. Մխիթարյանը ներկայացված է վաստակավոր արտիստի կոչմանը: Ռոբերտ Զարգարյան (Կրթության և գիտության փոխնախարար), Շիրազ Մանուկյան (Հայկոպի ավագ վերահսկիչ), Ժիրայր Մխիթարյան (Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ), Աշոտ Շահնազարյան (<<Հայկոմունտնտ>> Ա/Մ գլխավոր ինժեներ), Սերյոժա Հլղաթյան (Էրեբունի օդանավակայանի գլխավոր դիսպետչեր), Փայլակ Ուռուսյան ( ԱԱՆ-ի Երևանի կոմիտեի աշխատակից, գնդապետ)…
Ջրաշենցիները հանրապետությանը տվել են նաև պաշտպանության նախարաության սաներ, սպաներ՝ Սասուն Ռաֆիկի Ուռուսյան, Վարազդատ Մայիսի Ավետիսյան …, վետերաններ՝ Մելիքսեթ Բաղդասարյան, Հաբեթ Մանուկյան, Վիկտորյա Կարապետյան, Սմբատ Մարտիրոսյան, Խալաթ Մկրտչյան…:

Ջրաշենցիները իրենց մասնակցությունն են ունեցել նաև Արցախյան ազատամարտին:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1995

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  19

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 2

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  193

Աշխատողների թիվ 42

Աշակերտների թիվ 400

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարալանջի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 6-00-38

Մանրամասն ↓

Հասցե` գ.Սարալանջ,1822

Էլ. փոստ`

Աշխատողներ` 23

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Զաքարյան Լուարա

 Դպրոցի պատմությունը՝

Գյուղը հիմնադրվել է Ղարսից գաղթած մի քանի ընտանիքների բնակեցմամբ:
Գյուղում 1927թ.կազմավորվում է դպրոցը, որի համար տրամադրում են գյուղի ունեվորներից մեկի տան սենյակներից մեկը, որը կոչվում էր Բաբոի օթախ, և ահա 1931թ-ին սկսում են դպրոցի շենքի կառուցումը: Այն մի փոքրիկ ու հարմարավետ շենք էր, որն ուներ 5 դասասենյակ և 1 ուսուցչանոց: Այդ տարիների ընթացքում աշակերտների թիվը եղել է 16: Քանի որ դպրոցը ութամյա էր, ուստի գյուղի դպրոցը ավարտելուց հետո, աշակերտները շարունակում էին ուսումը մարզի տարբեր դպրոցներում և աչքի էին ընկնում իրենց բարձր գիտելիքներով: Սարալանջի սաներից են եղել Լեռնիկ Տոնոյանը Գյումրու Պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, Գունավոր մետալուրգիայի նախարար Հենրիկ Սարուխանյանը, Սպիտակի ՆԳ բաժնի պետ Սերգեյ Հարությունյանը, Ռոբերտ Զաքարյանը, Գյուղի կոլտնտեսության նախագահ Մարտուն Դավրուզյան և այլոք: Այս ամենի հետ նաև նշենք, որ դպրոցի սաներից շատերը մեկնել են Ղարաբաղյան պատերազմ՝ իրենց Հայրենիքը պաշտպանելու, և նրանցից մեկը ազատամարտիկ Գառնիկ Սարուխանյանը, Վարդենիսում թշնամու կրակակետը լռեցնելու պահին զոհվում է հերոսի մահով, որի հուշարձանն էլ համայնքի ուժերով կանգնեցվեց դպրոցի բակում:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1920

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  1535

Աշխատողների թիվ 23

Աշակերտների թիվ  200

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարահարթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 6-09-60

Մանրամասն ↓

Հասցե` գ.Սարահարթ,1823

Էլ. փոստ`

Աշխատողներ` 36

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Խումարյան Ռուդիկ

Դպրոցի պատմությունը՝

 1829-30 – ական թվականներին Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Էգեպատ գյուղից գաղթած10 – 15 ընտանիքների կողմից:
Դպրոց հասկացության սկիզբը եղել է 1890 – ական թվականներին:
Հիշատակվում է Վանեցի Մկրտիչ անունով վարժապետը, որը
1900 – 1902թթ վարժապետություն է արել գյուղում:
Մինչև 1900 թիվը գյուղումդասեր է տվել Մովսես Ավետյանը,
ովսովորել էր Արթիկի շրջանի Ղփչաղ (Հառիճ ) գյուղի վանքի
դպրոցում:
Գյուղի գրագետ մարդկանցից վարժապետներ են աշխատել
Սարիբեկ և Աղասի Սուքիասյանները, Սիմոն Սնղչյանը, Ղազար
Հարությունյանը և այլն: Այս մարդիկ տարբեր ժամանակներում,
տարբեր օդաներում հավաքել են 10 -15 երեխաներ և տարվա
ընթացքում 2 – 3 ամիս՝ ձմռանը պարապել են երեխաների հետ:
Որպես դպրոցի շենք օգտագործել են Հովսեփյան Առաքելի,
Խումարյան Հարութի, Սուքիասյան Սուքիասի, Խաչոյենց Խաչոյի.
Սիմոնյան Գրիգորի և մյուսների օդաները:
Մինչև 20–ական թվականների վերջը ուսումնական ծրագրերի,
ուսումնական տարվա սկզբի և ավարտի մասին խոսք լինել չէր
կարող: Դպրոցում անցած առարկաներն էին՝ կրոնիդաս, ժամասացություն, թվաբանություն և երգեցողություն: Վարժապետի
վարձը տալիս էին ծնողները: Բարձր և ցածր դասարաններ գոյություն չունեին:
Մինչև հեղափոխությունը ուսուցիչներ են եղել տերտերներն ու
տիրացուները:
1920 – ական թվականներից գյուղեն գործուղում Երևանից և
Հայաստանի այլ շրջանի ուսուցիչներ:
1926 -27 ուստարում գյուղում արդեն քառամյա տարրական դասարան կար, այդ թվերին էլ սկսեցին կառուցել մի քանի դասասենյակներ, որտեղ առաջին անգամ դասեր անցկացվեցին 1928–29թվականներին:
Մինչև 1937թ. գյուղի աշակերտները 7-ամյա կրթությունը ստացել են Գոգարան գյուղում: 1937–38 ուստարվանից դպրոցը դարձել է 7–ամյա:
Պատերազմը սկսվելու ժամանակ դպրոցի տնօրենը Գրիգոր Մովսիսյանն էր, հետո նրան փոխարինեց Սողոմոն Փիլոյանը:
1946 թվականից տնօրեն է նշանակվել Վարդան Խաչատրյանը,
ով պաշտոնավարել է մինչև 1963 թվականը և մեծ ներդրում է
ունեցել երեխաների կրթելու և դաստիարակելու գործում:
1963 թվականից դպրոցի տնօրեն նշանակվեց Վաղարշակ Մանուկյանը:
Գյուղում երեխաների թիվն ավելանում էր, բայց դպրոցը շենք
չունենալու պատճառով, միջնակարգ չէր դառնում: Երկար բողոքներից հետո հարցին օրինական լուծում տրվեց և 1962 թվականին կառուցվեց նոր դպրոց:
1988 թվականի աղետալի երկրաշարժին ի շնորհիվ գյուղի շինարարների բարեխիղճ աշխատանքի դպրոցի շենքը կանգուն մնաց:
1989 -92 թվականը դպրոցական պարապմունքները անցկացվեցին
ժամանակավոր տնակներում:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1992

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ0 

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  1925

Աշխատողների թիվ 36

Աշակերտների թիվ  47

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջի Մ. Ֆարմանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 6-04-01

Մանրամասն ↓

Հասցե` գ.Սարամեջ, 1-ին փողոց, 2 նրբանցք, շենք 10,1824

Էլ. փոստ`

Աշխատողներ` 34

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մալխասյան Լիլիթ

Դպրոցի պատմությունը՝

Մինչև 1962թ.-ը դպրոցը եղել է նախ` քառամյա, այնուհետև` յոթնամյա, իսկ 1962-1976 թվականները` ութամյա: 1977թ. կառուցվել է տիպային, երկհարկանի դպրոցական շենք, որն ունեցել է մարզական և հանդիսությունների դահլիճներ, ճաշարան, արհեստանոց, հարուստ գրադարան, և դպրոցը դարձել է միջնակարգ:
1988թ.-ի երկրաշարժի հետևանքով դպրոցը հիմնովին ավերվել է, ապա գործել է փայտաշեն երկու կառույցներում: 2000թ.-ին կառուցվել է քարե, հարմարեցված շենք:
2004թ.-ի հունիսի 25-ին ՀՀ Լոռու մարզպետի թիվ 99 որոշման համաձայն դպրոցն անվանակոչվել է վաստակաշատ մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալի ասպետ, դպրոցի երկարամյա տնօրեն Մելիք Ֆարմանյանի անվամբ:
23.10.2011-ին դպրոցում բացվել է ՀՀ նախկին վարչապետ Ա. Մագարյանի անունը կրող դասասենյակ, իսկ բակում համագյուղացիների ջանքերով խաչքար է տեղադրվել:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարատովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 254) 2-21-52

Մանրամասն ↓

Հասցե` գ.Սարատովկա,2112

Էլ. փոստ`

Աշխատողներ` 21

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մարդոյան Ռիմա

Դպրոցի պատմությունը՝

 Դպրոցը հիմնադրել են Բոգդանով եղբայրները;

    Սարատովկա գյուղը հիմնադրվել է 1919թ. : Առաջին դպրոցը հիմնադրվել է 1937թ-ին, պահեստի շենքում, 1943թ-ին շենքն այրվել է: 1944թ-ին բացվել է երկրորդ դպրոցը մինչև 1946թ-ը: 1947թ-ից դպրոցն եղել է յոթամյա մինչև 1963թ, այդ ժամանակ դպրոցն ունեցել է 90 աշակերտ: 1963թ-ից դարձել է ութամյա, դպրոցը եղել է երկբաժին՝ ռուսական և հայկական: 1977թ-ից դպրոցը տեղափոխվել է նորակառույց շենք մինչև հիմա: 1984թ-ին դպրոցը դարձել է միջնակարգ: Այժմ դպրոցում սովորում է 76  աշակերտ և 22 աշխատող: Ուսուցչական  կոլեկտիվի անդամները ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1977

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  7

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  2278

Աշխատողների թիվ 21

Աշակերտների թիվ  76

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 254) 6-02-06

Մանրամասն ↓

Հասցե` գ. Սարչապետ, 2-րդ  փողոց,  շենք  7,2117

Էլ. փոստ`

Աշխատողներ` 29

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Դավթյան Համլետ

Դպրոցի պատմությունը՝

Ըստ գոյություն ունեցող արխիվային նյութերի ,Սարչապետ գյուղում, որպես օրինական դպրոց ( մինչ այդ, ըստ տարեցների, եղել են ինչ-որ դասարաններ գրաճանաչությունն ապահովելու նպատակով) հիմանադրվել է 1942 թվականից: 1942թ-ի սեպտեմբերի 1-ին դպրոց է ընդունվել 10 երեխա, որոնք բոլորն էլ 1949թ-ին ավարտել են 7-րդ դասարանը: Փաստորեն դպրոցը եղել է յոթնամյա :
1958թ. սեպտեմբերից դպրոցն ունեցել է նոր տնօրեն, հանձին Եգոր Հովսեփի Առաքելյանի, որը աշխատել է մինչև կենսաթոշակի գնալը`1983թ-ը: Այս ժամանակ դպրոցում կար շուրջ 450 աշակերտ, չնայած այն բանին, որ աշակերտների թիվը, սկսած 1948թ-ից կտրուկ աճել է և 1973-74թթ ուս. տարում հասել էր մաքսիմումի`920-ի սահմաններում: Սկսած 1975թ-ից երեխաների բնական աճի պակասի պատճառով աշակերտների թիվը նվազել և 1985թ-ին հասել էր 450-ի սահմանը: Աշակերտների թիվը գնալով նվազում էր, թերևս դանդաղ, մինչև ԽՍՀՄ փլուզումը: Իսկ վերջին 22 տարիների ընթացքում, կապված արտահոսքի հետ, համայնքում բնակչության թվի պակասելու և աճող ընտանիքները արտերկիր տեղափոխվելու պատճառով այժմ դպրոցում սովորում են ընդամենը 190 երեխա:
Պետք է նշել, որ մինչև Սարչապետում կբացվեր միջնակարգը, շատ երիտասարդներ միջնակարգ կրթություն ստացել են հարևան Լեռնահովիտ և Մեծավան գյուղերում, ուր ավելի շուտ է բացվել միջնակարգ դպրոցներ:
Սարչապետում 1944-ից սկսած մինչև 1961թ-ը դպրոցի շենք ծառայել են երկու 4 և 2 դասասենյակներով նպատակային շենքեր և վարձով տրվող անհատական տների սենյակներ:
1961թ-ի հոկտեմբերից շահագործման էր հանձնվել երկհարկ տիպային դպրոցի շենք, որի նախագծային հզորությունը 400 էր: Այս շենքը ծառայել է մինչև 1984թ-ը, երբ կառուցվեց երկրորդ մասնաշենքը 280 տեղ հզորությամբ:
Բոլոր այն տարիներին, երբ աշակերտների թիվը ավելի էր, քան շենքի հզորությունը, դպրոցն աշխատել է երկհերթ ռեժիմով՝ հիմնականում 1965-1983թթ:
Այժմ Սարչապետի դպրոցի հզորությունը 500 աշակերտ է, բայց դպրոցում կա ընդամենը 190 աշակերտ:
Դպրոցի շենքը 2006թ-ին հիմնովին վերանորոգվել է, լավագույնս կահավորված է, աշխատում է կաբինետային համակարգով, անցած տարվանից ունենք ժամանակակից ջեռուցման համակարգ, գործում է ճաշարան: Դպրոցի շենքը ունի մշտական ջուր (նաև տաք), անխափան գործում են կոմունիկացիաները:
1986թ-ից դպրոցը ղեկավարում է այդ նույն դպրոցի աշակերտ, համագյուղացի, Համլետ Բեգլարի Դավթյանը:
Սարչապետի դպրոցի մի քանի շրջանավարտ ստացել են ոսկե մեդալ, շուրջ 200 մարդ սովորել և ավարտել են տարբեր ԲՈՒՀ-եր, շուրջ 150-200 մարդ` միջնակարգ - մասնագիտական ուս. հաստատություններ: Շատերը հայտնի են գիտության, արվեստի, ռազմական ոլորտի, արտադրության և ժող.տնտեսության բնագավառներում: Կան բազմաթիվ պարգևատրվածներ, աշխատանքի և այլն վետերաններ իրենց գործունեության ընթացքում արժանի հետք թողած մարդիկ:

Շենքի տիպը  ՝տիպային մասնաշենք1,մասնաշենք2

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  30

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 2

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  15886

Աշխատողների թիվ 29

Աշակերտների թիվ  192

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 2-40-69

Մանրամասն ↓

Հասցե` ք. Սպիտակ, Իտալական թաղ.,1805

Էլ. փոստ`

Աշխատողներ` 28

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Դավթյան Հրաչյա

Դպրոցի պատմությունը՝

<<ՀՀ Լոռու մարզի Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը կառուցվել և շահագործման է հանձնվել 1989 թ. սեպտեմբերին իտալական <<Pazzoty>> ֆիրմայի կողմից:    1989թ. մինչև 2002թ. դպրոցը եղել է միջնակարգ, իսկ 2003թվականից` հիմնական, աշակերտների թվի նվազման պատճառով: Դպրոցի հիմնադրման առաջին տարիներին սովորողները եղել են հիմնականում  երկրաշարժի հետևանքով  միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ  երեխաններ, իսկ մանկավարժական համակազմը եղել է քաղաքի տարբեր  դպրոցներից  իտալական թաղամասում բնակություն հաստատած ուսուցիչներ: Դպրոցի հիմնադիր տնօրենը եղել է Լարիսա Թումանյանը, որը որպես տնօրեն աշխատել է շուրջ 21 տարի   /1989-2010թ.թ./, որից  հետո  անցել է վաստակած հանգստի: Դպրոցի  մանկավարժները  բարձրագույն կրթությամբ  մասնագետներեն են, որոնք իրենց գիտելիքները  անմնացորդ հաղորդել են  իրենց սաներին: Դրա հետևանքով դպրոցի շրջանավարտների ճնշող մեծամասնությունը  ընդունվել են հանրապետության  ամենահեղինակավոր բուհերը: Դպրոցը ունի  բովանդակալից միջոցառումների  հարուստ փորձ, աչքի է ընկել իր մասնակցությամբ քաղաքում  կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին: Դպրոցը իր գոյության տարիներին  բազմաթիվ անգամ հյուրընկալել է  արտասահմանյան բարերարների  այդ թվում  իտալացի բարեկամներին, շինարարներին, ինչպես նաև <<Բերգամո-Սպիտակ զորակցություն>> ասոցիացիայի  անդամներին, որոնք տաս տարի շարունակ  դրամական օգնություն էին  ցուցաբերում ոչ միայն  իտալական թաղամասի այլ  նաև ողջ Սպիտակ քաղաքի  միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների,անապահով ընտանիքների: Ամեն տարի իտալացի բարեկամների համար  կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում, որի վառ ապացույցն է դպրոցում պահպանվող լուսանկարները:
2008-2009 ուստարվա ընթացքում 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին ՈՒՀԱ-ի մրցույթին՝  գրավելով   առաջին տեղը:   2009-2010 ուստարվա ընթացքում դպրոցի բարձր դասարանցիները  պատմության ուսուցիչ` Անժելա Մամյանի ղեկավարությամբ  մասնակցեցին  Ամերիկյան <<Քաղաքացի>> նախագծին (Համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ. Սիվիտաս Հայաստան, Քաղաքացիական կրթության կենտրոն, Կալաբասաս,Կալիֆոռնիա, ԱՄՆ ) և  փայլուն կերպով  ներկայացրին  դպրոցը, իսկ  հանրապետական փուլում  գերազանց մասնակցության համար  ստացան պատվոգրեր և հատուկ շնորհակալություն նախագծի կազմակերպիչների կողմից:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1989

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  9

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  2650

Աշխատողների թիվ 28

Աշակերտների թիվ  68

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի N6 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374253)2-43-19

Մանրամասն ↓

Հասցե` . Սպիտակ, Ս.Ավետիսյան

Էլ. փոստ`

Աշխատողներ` 25

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Թովմասյան Էվելինա

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 2-34-08

Մանրամասն ↓

Հասցե` ք, Սպիտակ, 1805, Ս.Ավետիսյան,

Էլ. փոստ`

Աշխատողներ` 38

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մաթոսյան Սամվել

Դպրոցի պատմությունը՝

1988թ. դեկտեմբերյան աղետից հետո քաղաքը կորցրեց իր դեմքը, դժվար էր նորից հավատալ ավերված քաղաքի վերածննդին: Շատերը լքեցին Սպիտակը, շատերն էլ անտարբեր դարձան քաղաքի ճակատագրի հանդեպ:
Սկսվեց սևի և սպիտակի մի պայքար: Ի՞նչն էր հաղթելու: Հուսահատությունը թե՞ հավատը: Ծանր ու դժվար օրեր շատ ունեցանք, բայց սերը կյանքի նկատմամբ անբացատրելի էր:
Ու հաղթեց հավատը, հաղթեց, որովհետև առաջին կառույցը Սպիտակում սկսվեց դպրոցաշինությունից: Այո՜, այն ազգը, որը կարողանում է արհավիրքի մեջ դպրոց կառուցել, նշանակում է նա հավատ ունի ապագայի հանդեպ:
Եվ այսպես՝ 1989թ. փետրվարից Սպիտակ քաղաքի արևմտյան արվարձանում չեխ և սլովակ ժողովրդի օգնությամբ սկսվեց կառուցվել թիվ 8 միջնակարգ դպրոցը, որը հետագայում անվանակոչվեց Անանիա Շիրակացու անունով:
Դպրոցի վերջնական կառուցումը տևեց մինչև 1990թ. դեկտեմբերի 4-ը, բայց սեպտեմբերին դպրոցը շահագործվեց և մայիսին տվեց իր առաջին շրջանավարտները:
Դպրոցի կոլեկտիվը, ծնողները շնորհակալ են Չեխոսլովակիայի կառավարությանը և ժողովրդին այս եզակի գեղեցիկ ու հարմարավետ դպրոցի համար: Չէ որ քաղաքի մյուս դպրոցները այդ տարիներին տնակային շինություններում էին, անհարմարավետ ու ցուրտ տնակներում, իսկ թիվ 8 դպրոցի աշակերտները սովորում էին հրաշալի պայմաններում:
Դպրոցն ունի 10 մասնաշենք, կենտրոնական հայելապատ սրահը, երկու սպորտային դահլիճ, 200 տեղանոց ճաշարան, արհեստանոցներ, լաբորատորիաներ և համակարգված կաբինետներ: Դպրոցը կառուցված է 844 աշակերտի համար:
1990-91 ուստարում դպրոցն ուներ 206 աշակերտ 11 դասարանով: Հետագայում ավելանում էին աշակերտների թիվը:
Ուսման որակը դպրոցում բարձր մակարդակի վրա է, բազմաթիվ շրջանավարտներ ընդունվում են լավագույն ուսումնական հաստատություններ: Այսօր կարելի է հպարտորեն բարձրաձայնել դպրոցի շրջանավարտների մասին, որոնք լավագույն բժիշկներ ու տնտեսագետներ են, ուսուցիչներ ու իրավաբաններ, շինարարներ, ծրագրավորողներ և այլ մասնագետներ, դպրոցը տվել է գիտությունների երկու թեկնածու: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը նույնպես թիվ 8 դպրոցի շրջանավարտ է:
Դպրոցն իր 23 տարիների պատմության ընթացքում տվել է 640 շրջանավարտ:
Այս ընթացքում դպրոցն ունեցել է բազում հաջողություններ, թե՜ սպորտային մրցումներում, և թե՜ առարկայական օլիմպիադաներում:
2005թ. Ազգային ժողովի գավաթի խաղերի ժամանակ դպրոցի թիմը դարձավ հանրապետության չեմպիոն և արժանացավ ոսկե մեդալների: Իսկ առարկայական օլիմպիադաների ժամանակ թե՜ քաղաքային և թե՜ մարզային փուլերում դպրոցի աշակերտները աչքի են ընկնում բարձր գիտելիքներով:
Նույն 2005թ. մրցույթի արդյունքում ուսումնական հաստատությունն ընտրվեց որպես ՙԴպրոց-կենտրոն՚ և վերածվեց տարածաշրջանի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դարբնոցի: Դպրոցի ուսուցիչներից Լ. Սարդարյանը, Ն. Բաղդասարյանը, Կ. Պապանյանը և Գ. Հովսեփյանը վերապատրաստվելով՝ իրենք դարձան վերապատրաստող ուսուցիչներ:
2006-2010թթ. ընթացքում դպրոցում վերապատրաստվել են 28 դպրոցների ուսուցիչներ ԾԻԳ-ի կողմից կազմակերպված:
ՙԿրթության որակ և համապատասխանություն՚ ծրագրի շրջանակներում:
Դպրոցն ընտրվել է նաև փորձարարական կանտրոն, որտեղ ուսուցիչներն ակտիվ մասնակցություն են ունենում նոր դասագրքերի քննարկման գործընթացում: Ուսումնական հաստատությունը ՙԴպրոց-կենտրոնների՚ միության անդամ է և շարունակում է իր ներդրումն ունենալ որակի վերափոխումների մեջ:
Այս ամենով հանդերձ, սակայն պիտի նշել, որ դպրոցը երբեք չի վերանորոգվել պետության կողմից, ֆինանսական օգնություն չի ստացել, բայց տնօրենը համագործակցել է տարբեր ծրագրերի՝ ՙՔայլ առ քայլ՚-ի ՙԴպրոցների բարելավման ծրագրի՚ հետ և դպրոցի համար ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ: Համագործակցելով ՙՔայլ առ քայլ՚-ին՝ 6 տարիների ընթացքում ամբողջովին թարմացվել է տարրական դասարանների գույքը, 2-րդ ծրագրով ձեռք բերվել համակարգչային կաբինետ:
2008թ. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դպրոցին նվիրել է հինգ ժամանակակից համակարգիչ, իսկ ճապոնական կառավարության ծրագրով դպրոցը ստացել է 18.000 ամերիկյան դոլարի արժողությամբ գույք:
Մեծ ուրախությամբ պետք է նշել, որ դպրոցը ոչ միայն ստանում է նվիրատվություններ, այլև անհրաժեշտության դեպքում ինքն է օգնության ձեռք մեկնում այլ դպրոցների: Նշենք, որ 2004թ. Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղի դպրոցին նվիրեց աշակերտական 100 սեղան-աթոռ և շարունակում է իր օգնությունը:
Այսօր 8-րդ դպրոցն ունի 228 աշակերտ և 26 ուսուցիչ: Ուսուցիչներից շատերը դպրոցի հիմնադիրներն են, որոնք մինչև օրս էլ աշխատում են և կրթում հարյուրավոր աշակերտների: Դպրոցի հիմնադրման օրից տնօրենն է Ս.Մաթոսյանը, ուսմասվարը՝ Լ.Սարդարյանը:
1990-91 ուստարում դպրոցում աշխատում էին Հ.Գրիգորյանը, Ա.Մակարյանը, Ա.Զաքարյանը, Ն.Գրիգորյանը, Ա.Սարդարյանը, Ե.Սարդարյանը, Ա.Շաքարյանը, Դ.Ղաչարյանը, Լարիսա Իվանովնան, Լ.Գևորգյանը, Ն.Բաղդասարյանը, Գ.Հովսեփյանը, Ս,Թումանյանը, Վ.Սարգսյանը:
Դպրոցի ուսուցիչները վերապատրաստվել են, նրանք հարգված ու սիրված են թե՜ աշակերտների և թե՜ ծնողների կողմից: Կոլեկտիվը համախմբված է, տնօրինության հետ միասին ունի մեկ նպատակ՝ կրթել ու դաստիարակել կյանքի ու ժամանակի ռիթմին համահունչ սերունդ:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1990

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  16

Լաբորատորիաներ  3

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 3

Մարզադահլիճ 2

Բացօթյա սպորտդպրոց 2

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  1245

Աշխատողների թիվ 38

Աշակերտների թիվ  68

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Ա. Մյասնիկյանի անվան N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374255)2-25-49

Մանրամասն ↓

Հասցե` ք. Սպիտակ, Մյասնիկյան 1,2042

Էլ. փոստ`

Աշխատողներ` 58

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ավետիսյան Մարիետա

Դպրոցի պատմությունը՝ ՍպիտակիN1 հիմնական դպրոցը նախկին Համամլիի ծխական Դպրոցի «Ժառանգորդն» է: Կրթօջախ, որը հիմնվել է 1836թ. և գործել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո դպրոցը բաժանվեց եկեղեցուց և դարձավ պետական:
1921թ. շրջ հեղկոմի նախագահ Արշավիր Տեր- Սիմոնյանի նախաձեռնությամբ համամլիում (նախկին Սպիտակը) նախագծվում է դպրոցական նոր շենքի կառուցումը: 1924թ. շենքի հիմնադրման օրը Համամլի էին եկել ժողկոմխորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը, ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Ղարաքիլիսայի (այժմՎանաձոր) գործկոմի նախագահ Ռուբեն Դաշտոյանը, այլ պետական և կուսակցական գործիչներ: Նրանց մասնակցությամբ էլ դրվեց կառուցվելիք մի հարկանի քարակերտ դպրոցական շենքի հիմնաքրը:
1926թ. սեպտեմբերի 1-ին դպրոեցում հնչեց առաջին զանգը և սկսվեցին ուսումնական պարապմունքները: Բացման արարողությանը ներկա էր Ալեքսանդր Մյասնիկյանը: Դպրոցը սկզբնական շրջանում յոթամյա էր: 1927-1928 ուսումնական տարում դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները: Հետագայում նրանցից շատերը դարձան ուսուցիչներ և աշխատեցին հենց իրենց դպրոցում:
Տարիների ընթացքում դպրոցը դարձավ առաջավոր փորձի դպրոց , ստեղծեց իր հարուստ ավանդույթները և իրորակական ցուցանիշներով քաղաքում մնաց որպես թիվ 1 դպրոց: Դպրոցի լավագույն շրջանավարտները տարբեր մասնագիտությունների գծով հայտնի են ամբողջ հանրապետությունում :
Սակայն…
1988թ.դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց դպրոցի շենքը: Տարերային աղետի ժամանակ զոհվեցին 14 ուսուցիչներ և 158 աշակերտներ, իսկ նրանք ովքեր փրկվեցին, սփռվեցին աշխարհով մեկ: Պետք էր մի ուժ, որ նեցուկ լիներ , նորից համախմբեր բոլորին և կյանքի կոչեր դպրոցը: Այդ նախկին ուժը եղավ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Տանյա Ղոչիկյանը:
1989թ. դպրոցում սովորողների առջև իր դռները բացեց դպրոցի ժամանակավոր շենքը: Վերսկսվեցին ուսումնական պարապմունքները տնակային պայմաններում:
1997թ. ապրիլի 5-ին դրվեց նոր շենքի հիմքը:
Մեծարգո պարոն Հարութ Սասունյանը, փոխվարչապետ, պարոն մարզպետ, հարգելի` հյուրթեր, Սպիտակ քաղաքի N1 դպրոցի մանկավարժական ողջ կոլեկտիվը և քաղաքի ազգաբնակչությունը սիրով ձեզ ընդունում են իրենց նորակառույց հարկի ներքո և իրենց երախտագիտության խոսքն են ուղղում բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս կրթոջախի կայացման գործում:
Այսօր մենք նշում ենք մեր կրթօջախի վերածնունդը, իսկ դպրոցի ծնունդը 1924 թվականն է , որը նախկին Համամլիի ծխական դպրոցի ժառանգորդն էր . 1926թ. Սեպտեմբերի 1-ին հնչել է առաջին զանգը, որի առձագանքը այսօր էլ հնչում է նոր դպրոցի տանիքի ներքո: Ուսումնական պարապմունքները անընդմեջ ընթացել են տասնյակ տարիներ և ընդհատվել են միայն 88-ի աղետալի երկրաշարժի օրերին: Բայց մեր տոկուն ժողովուրդը իր մեջ ուժ գտավ կրկին դիմակայելու ցավին, և արևին երքով երհառնեցին նոր դպրոցի նախ առաջին, ապա երկրորդ և երրորդ մասնաշենքերը: 2008թ-ից դպրոցի կառավարման աշխատանքները իր ուսերին վերցրեց նույն դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարիետա Համբարձումի Ավետիսյանը: Նա գործամուխ եղավ իր եղբոր` Սպիտակի հավերժ քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի կիսատ տողած գործը ավարտին հասցնելուն: Այս գործում անուրանալի է շինարարության ասպարեզում և մեր քաղաքի վերածննդի մեջ մեծ վաստակ ունեցող արժանահիշատակ նախկին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի ներդրումը: Բազմամյա դադարից հետո էր, որ Սպիտակում վերսկսեցին շինարարական վերականգնողական աշխատանքները: Ֆինանսավորումն իրականացվում էր «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» և «Հայաստանի համահայկական հիմնադրամի» կողմից: Տարիներն անցնում են, և ժամանկն իր պահանջներն է թելադրում: Ժամանակակից դպրոցը պիտի ապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները, մեր երեխաները պիտի զգան իշխանությունների մեր մեծահարուստների հոգատարությունը և պատասխանատվությունը: Ամերիկահայ մեծահարուստ ազգային բարերար Քըրք Քըրքորյանը իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի դպրոցաշինության գործին ' տրամադրելով 12 մլն. դոլար, որըկառավարվում և համակարգվումէ «Լինսի» հիմնադրամիկողմից: Դպրոցի 4-րդմասնաշենքը 2011թ-ին վեր խոյացավ «Լինսի» հիմնադրամի միջոցով, որտեղ տեղավորված է ճաշարանը, հանդերձարանը, ժամանակակից մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, լիովին բարեկարգ վեց և ցանկապատվեց դպրոցի բակը, մարզահրապարակը, իսկ ծրագրի տնտեսված գումարներից 150մլն. Դրամ ուղղորդվեց դպրոցի 3 մասնաշենքերի վերանորոգման գործին: Հայ ժողովուրդը երախտապարտ էիր այն զավակներին, որոնք իր են գիտելիքները, պատրաստվածությունը և ֆինանսական միջոցները իսպասենդնում ազգի բարգավաճմանը: Սպիտակցիները բախտ ունեցան սեփականաչքերով տեսնելու և առնչվելու հայ ժողովրդի կենդանի լեգենդներից մեկի ’ Համահայկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ պարոն` Սասունյանի հետ, որը պաշտպանում է հայ ժողովրդի դատը և իրավունքը ՄԱԿ –ում: Որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ ‘ պարոն Հ.Սասունյանը իր անսպառ հոգածությունն է շռայլում համայն հայության համար: Այս ամենը, որի համար մենք երախտապարտենք, նրա լավագույն նվիրվածության ու բարերարության շնորհիվ է:
Դպրոցի հիմնավերանորոգման աշխատանքներն ավարտին հասցվեց հենց նրա հոգածության շնորհիվ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
2013-2014 ուստարվանից դպրոցը համաձայն իր կանոնադրության գործում է որպես «ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Ա.Մյասնիյանի անվան N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ: Բարեկեցիկ և հարմարավետ դպրոցի շենքում բազմավաստակ և արհեստավարժ ուսուցիչները իրենց նվիրյալ գործն են կատարում, կրթելով մեր մատաղ սերնդին:
 

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը 18

Լաբորատորիաներ 2

Համակարգչային դասարաններ 2

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  1773

Աշխատողների թիվ 58

Աշակերտների թիվ  308

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 255) 2-26-39

Մանրամասն ↓

Հասցե` ք. Սպիտակ, 1826, Ս.Ավետիսյան,

Էլ. փոստ`

Աշխատողներ` 55

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մաթևոսյան Մելանյա

Դպրոցի պատմությունը՝ 1938թ. սկսվել և 1940 ավրատվել է Սպիտակում կառուցվող երկհարկանի դպրոցի շինարարության աշխատանքները, որը ըստ էության դարձավ Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոցը և կրում էր Ստալինի անունը: Դպրոցում դասերն սկսվելեն 1940թ. դեկտեմբերի 5-ին: Դպրոցի առաջին տնօրեն նշանակվեց Գարեգին Վարոսյանը, նա հետագայում դարձավ Սպիտակի շրջանի ժողկրթության բաժնի վարիչը: Հետագայում դպրոցի տնօրեններ են աշխատել կրթության երախտավորներ Ստյոպա Սահակյանը, Մերուժան Կարապետյանը, Վաղինակ Ղոչիկյանը, Ժորա Հերիքնազյանը, Սամվել Մաթոսյանը, Մելանյա Մաթևոսյանը: Ներկա պահին տնօրեն է աշխատում Լուսինե Մաթոսյանը: Նախորդ դարի 60-ական թվականներին դպրոցը անվանակոչվել է Խորհրդային Հայաստանի խոշորագույն պետական-քաղաքական գործիչներից մեկի՝ ծնունդով Սպիտակից՝ Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անունով: Դպրոցը ժամանակի ընթացքում դարձավ ավանդույթներով և նշանակալի գործերով հարուստ կենսագրությամբ կրթօջախ: Դպրոցի հարյուրավոր շրջանավարտներ, ստանալով կյանքիուղեգիր, հետագայում դարձան ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, պետության, արվեստիգործիչներ, մարզիկներ, արտադրության առաջամարտիկներ և կազմակերպիչներ, պետական-քաղաքական գործիչներ, զինվորականներ, փաստաբաններ և այլ ոլորտներն երկայացնող ճանաչված մասնագետներ: 1997 թ. դպրոցում սովորել են 940 աշակերտ: Երկրաշարժից հետո դպրոցը 10 տարի գործել է տնակների մեջ, իսկ 1999 թ. նախկին տարածքում, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության միջոցներով կառուցվել է քարաշեն դպրոց: 2003 թ. օպտիմալացման պատճառով թիվ 7 դպրոցը միաձուլվեց թիվ 2 դպրոցին:
Այժմ դպրոցն ունի 286 աշակերտ: Բացի ռուսերեն և անգլերեն լեզուներից աշակերտներն ուսումնասիրում են ֆրանսերեն լեզուն: Դպրոցն ունի համակարգչային դասարան, 20 համակարգիչներով, նորակառույց մարզադահլիճ և մարզասարքեր:

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  11

Լաբորատորիաներ1 

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  848

Աշխատողների թիվ 55

Աշակերտների թիվ  286

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան N3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 255) 2-22-46

Մանրամասն ↓

Հասցե` ք. Սպիտակ, Պանրագործների փող.1801

Էլ. փոստ`

Աշխատողներ` 33

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սարդարյան Երանուհի

 Դպրոցի պատմությունը`

Սպիտակի թիվ 6 միջն. դպրոցը բացվել է 1997թ. Սեպտեմբերի մեկին ռուսական դպրոցի հենքի վրա: Սպիտակի առաջին քաղաքապետ, վաղամեռիկ Սուրեն Համբարձումի Ավետիսյանի անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ աջակցությամբ:
1997թ 1/09 դպրոցում կոմպլեկտավորվեց 1-6-րդ անգլերենի խորացված ուսուցմամբ 7 դասարան, ռուսական ուսուցմամբ IX – X դասարաններ:
Դպրոցի ղեկավարությունը վստահվեց փորձված մանկավարժներ Կլիմենտ Թադևոսի Ռստակյանին և Մարիետա Միսակի Մարկոսյանին:
1997թ դպրոցն սկսեց աշխատանքը թիվ 3 միջն. դպրոցի մոտ, երկրաշարժից հետո կառուցված վագոն-տնակներում:
Ծանր ժամանակներ էին. նախկին ռուսական դպրոցի ուսումնական գույքը չէր համապատասխանում աշակերտների թվաքանակին, պետք էր ստեղծել աշակերտական և մանկավարժական միասնական կոլեկտիվների, ծնողական ակտիվ, ձեռք բերել դասագրքեր, որոնց կարիքը խիստ զգացվում էր, որովհետև իրենց դպրոցներից դուրս եկած աշակերտներին քաղաքի դպրոցների ղեկավարները հրաժարվեցին դասագրքեր տալ:
Անհրաժեշտ էր ձեռք բերել 1-6-րդ դասարանների անգլերեն խորացված ուսուցման դասագրքեր, ուսումնական և դիդակտիվ պարագաներ:
Ընդամենը 10 օրվա ընթացքում դպրոցի ղեկավարությունը դիմեց և ստացավ նշված դասարանների մեթոդական ձեռնակներ և դասագրքեր:
Արժե գովասանքի խոսքեր ասել ծնողներին, ովքեր նյութական ծանր պայմաններում աջակցեցին դպրոցին և իրենց երեխաների համար գնեցին ոչ այնքան մատչելի գնով ձեռք բերված դասագրքերը և մյուս պարագաները:
Դպրոցի ղեկավարության և մանկավարժական կոլեկտիվի համառ ու քրտնաջան, հետևողական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակից ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվեց նորմալ ձևով:
Արժե նշել անգլերենի ուսուցչուհիներ Ռիտա Մանուկյանի , Հերմինե Բաղրամյանի, Սոֆյա Գրիգորյանի այդ տարիների աշխատանքի մասին: Մանկավարժներ, ովքեր երեխաների համար անգլերենի յուրացումը հեշտ ու հաճելի դարձնելու նպատակով այլ դպրոցներից ձեռք բերած, սեփական միջոցներով գնած, կամ իրենց ձեռքով պատրաստած դիդակտիկ պարագաներ էին օգտագործում:
Մեկ տարի անց զգացվեց աշխատանքի արդյունքը և աշակերտական կոնտինգենտը գնալով համալրվում էր անգլերենին տիրապետել ցանկացող աշակերտներով:

Դպրոցի գործունեությունը գտնվում էր քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ավելին, Ս. Ավետիսյանը կարողացավ ճապոնական կազմակերպություններից մեկի հետ (որոնք դպրոց այցելեցին) համաձայնության գալ, որ դպրոցի համար քաղաքի կենտրոնում կառուցվի դպրոցական շենք` միջազգային չափանիշներին համապատասխանող, տրամադրել ուսումնական գույք,կահավորել Տ Տ սարքերով հագեցած ուսումնական կաբինետներ: ՈՒրախացել էին բոլորը, անհամբեր սպասում էին դպրոցի շիարարության սկսելուն:
Բայց 1999թ. հոկտեմբերին դժբախտ պատահարի զոհ դարձավ Ս. Ավետիսյանը: Բոլոր մտահղացումները մնացին թղթի վրա:
Որոշ ժամանակ անց նոր դպրոցական շենքը (պետբյուջեի միջոցներով) սկսվեց կառուցվել ծայրամասային սովխոզային թաղամասում և պարզ դարձավ, որ թիվ 6 դպրոցը պետք է տեղափոխվի այդ թաղամասը:
Շինարար Ա.Ասատրյանի ջանքերով մեկ տարի հետո դպրոցը տեղափողվեց նոր թաղամաս, որը կենտրոնից բավականին հեռու էր:
2001թ. սեպտեմբերի 1-ին նշվեց դպրոցի բացումը, բայց այդ դպրոցում ուսումը շարունակել ցանկացան միայն 9-10-րդ դասարանցիները, մյուս դասարանների աշակերտների 90-95 % -ը տեղափոխվեցին կենտրոնում գտնվող դըպ-րոցները, իսկ դպրոցի կոնտինգենտը համալրվեց այդ թաղամասի այն երեխաներով, ովքեր հաճախում էին թիվ 1,2,7 դպրոցներ:
Մանկավարժական հորհրդի նիստում քննարկելով տրված ստուգողական գրավորների արդյունքները` ղեկավարությունը մանկավարժական կոլեկտիվի առջև դրեց հեըևյալ հրատապ խնդիրները.
- դասերի ընթացքում մեծ տեղ տալ թույլ առաջադիմությամբ աշակերտների հետ տարվող աշխատանքին, կազմակերպել շերտավորված ուսուցում
- խստորեն պահպանել մանկավարժական էթիկայի նորմերը, չվիրավորել ու չհիասթափեցնել աշակերտներին, որպեսզի նրանց մեջ ցանկություն առաջանա լրացնել բաց թողածը:
- ուժեղացնել կապը ծնողների հետ, նրանց հետ հաճախակի կազմակերպել զրույցներ ու զեկուցումներ, որոնք ուղղված լինեն աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներում տեղ գտած բացերը վերացնելու գործին
- ուսումնական առարկաներից ետ մնացողների հետ սիստեմատիկաբար կազմակերպել արտադասարանական աշխատանքներ:
Տարեսկզբին անցկացված աշակերտական և ծնողական ժողովներում, երբ քննարկվում էր անգլերենի խորացված ուսուցումը շարունակելու հարցերը, դպրոցի ղեկավարությոան և ծնողների միջև համաձայնություն չկայացավ: Ծնողների մեծ մասը հրաժարվեց, աշակերտները ևս: Ի դեպ մեր կողմից կատարված ստուգումներից ևս պարզվել էր, որ 3-6-րդ դասարանների զգալի մասն անգամ ագլերենի տառերը չգիտեր: Հետևանքը եղավ այն, որ դպչոցը 2001թ. դարձավ սովորական հանրակրթական դպրոց: Անգլերենի խորացված ուսուցումը շարունակվեց միայն IX-Xդասարաններում:
2001-2002ուստարում դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները: Նրանք բոլորն էլ աչքի էին ընկնում հարուստ գիտելիքներով և զարգացման մաարդակով: Նրանցից շատերը ընդունվեցին, հաջողությամբ սովորեցին ու ավարտեցին բուհեր, մ/մ ուսումնական հաստատություններ: Նշենք նրանցին մի քանի լավագույններին` Մելինե Մինասյան, Գագիկ Սուքիասյան, Էրիկ Սիմոնյան, Արմինե Այվազյան և շատ ուրիշներ…
Թեև դպրոցը ջեռուցված էր էլ. տաքացուցիչներով, սակայն չուներ միջոցառումների անցկացման դահլիճ, բայց 2001-2006թ.թ. աշակերտների առօրյան հագեցված էր բարձր մակարդակով կազմակերպված արտադասարանական բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներով` հրաժեշտ այբենարանին, վերջին զանգ, գիտակների ու հնարամիտների մրցույթներ, ինքնագործնեության ստուգատեսներ, փնտրում ենք տաղանդներ, գրողներին նվիրված ցերեկույթներ,բնապահպանական և սպորտային բնույթի երեկոներ և այլն, որոնք դիտում էին ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ծնողները, այլև թաղամասի բնակիճների մեծ մասը:
Այդ տարիններին աճեցին ու արտադասարանական բնույթի լավագույն կազմակերպիչներ դարձան դասվարներ Ալիսա Կարապետյանը, Գեղանի Գալստյանը, Նադյա Լամբարյանը, Արմենուհի Մինասյանը,Անահիտ Շաքարյանը, Սուսաննա Գաբրիելյանը Լեյլա Հովակիմյանը, Հերմինե Բաղրամյանը, Թագուհի Սիմոնյանը, Անահիտ Դիլբարյանը, Ասյա Մնոյանը, Մանուշակ Թադևոսյանը,Մանյա և Գայանե Նաջարյանները, Անահիտ Ղոչիկյանը, Սոֆյա Գրիգորյանը,Անահիտ Կարապետյանը և ուրիշներ: Նշված ուսուցիչների աշակերտները տարբեր տարիներին մասնակցել և լավագույն ձևով են դրսևորել տարածքային, մարզային առարկայական օլիմպիադաներին:
2005թ. հոկտեմբերից դպրոցի տնօրենի և փոխտնօրենի վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ փոխվեց դպրոցի ղեկավարությունը: Տնօրեն Էվելինա Թովմասյանը և փոխտնօրեն Վերգինե Բունիաթյանը շարունակում են պահպանել լավագույն ավանդույթները և փորձում կազմակերպել ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթություն և դաստիարակություն:
Նոր տնօրենի ընտրությունից հետո, 2007թ-ից սկսած կատարվել են մի շարք նորամուծություններ`
Կառուցվել էանհատական կաթսայատուն և այժմ դպրոցի ջեռուցումը իրականացվում է գազով:
Դպրոցի տարածքն ցանկապատվել է, կառուցվել է մարզադահլիճ` բոլոր նորմատիվներին համապատասխան: Ձեռք է բերվել անհրաժեշտ սպորտային մարզաքույք:
Դպոցում շարունակվում են նախկին ավանդույթները և բոլոր հիշարժան օրերին կազմակերպվում են իմաստալից, դաստիարակչական միջոցառումներ:
Համաձայն ՀՀ կառավարության 02.06.2011թ-ի 774– Ն որոշման Սպիտակի թիվ6 դպրոցը վերանվանվել է <<ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Հ 3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1997

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  11

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  5

Աշխատողների թիվ 33

Աշակերտների թիվ  119

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Վարդանանց N4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374255)2-24-88

Մանրամասն ↓

Հասցե` ք. Սպիտակ, Պանրագործների փող.,1802

Էլ. փոստ`

Աշխատողներ` 39

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Պետրոսյան Օֆելյա

Դպրոցի պատմությունը՝

Հարազատ ավանդույթներ և ուսանելի պատմություն ունի ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցը, որն իր հիմնադըրման օրից մինչ այժմ սրբությամբ ծառայում է իր մեծագույն առաքելությանը. այն է` մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Այն հիմնադրվել է 1955թ-ին և 1955թ-ից մինչև 1960թ-նը եղել է Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքի թիվ 61 յոթնամյա դպրոց: 1961 թ-ից այն դարձել է Սպիտակի 4-րդ ութնամյա դպրոց: Առաջին տնօրենը եղել է Հայրենական պատերազմի վետերան, խստապահանջ մանկավարժ Վարդգես Զաքարյանը: 1968 թ-ից մինչև 1972թ-ը տնօրեն է եղել մեկ այլ նվիրյալ` Քնարիկ Պետրոսյանը: 1972թ-ին դպրոցը տեղափոխվել է <<Չերյոմուշկա>> նորակառույց թաղամաս, դարձել է միջնակարգ` ունենալով 8 մասնաշենք, երկհարկանի տիպային մի կառույց` հագեցված լաբորատորյաներով, կաբինետներով, երկարօրյա խմբերի համար բոլոր հարմարություններով, խաղասեյակներով, ննջարաններով: 1972 թ-ից մինչ 1978 թ-ը տնօրեն է եղել հարգված և ճանաչված մանկավարժ Ռուբեն Սիմոնյանը: 1978 թ-ից մինչև չարաբաստիկ երկրաշարժը դպրոցը ղեկավարում էր Կորյուն Զաքարյանը, որի ղեկավարման օրոք ևս դպրոցը հասավ մեծ հաջողությունների: 1989 թ-ից մինչև 2003 թ-ը դպրոցի ղեկավարությունն ստանձնում է Քնարիկ Պետրոսյանը, իսկ նրա` թոշակի գնալուց հետո` այժմյան տնօրեն, կազմակերպչական ձիրքերով օժտված Օֆելյա Պետրոսյանը, որը պաշտոնավարում է մինչ օրս:
Տարբեր տարիների` դպրոցի հեղինակության և հաջողությունների վրա իրենց կնիքն են դրել բազմավաստակ ուսուցիչներ, փոխտնօրեններ Հ.Ղազարյանը, Գ.Գրիգորյանը, Ա.Կյուրեղյանը, Ս.Համբարյանը, Լ.Պետրոսյանը, Ռ.Մխիթարյանը, Ա.Խուբլարյանը, Ս.Հարությունյանը, Մ.Դունամալյանը, Կ. Պապանյանը, Մ. Այվազյանը, Ա. Այվազյանը:
Դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները բարձր են պահում դպրոցի պատիվը` աշխատելով ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում: Բազմաթիվ մեդալակիրներ այսօր փայլում են իրենց մասնագիտության բնագավառում, ունենք գիտության թեկնածուներ, Արցախյան ազատամարտի հերոս մասնակիցներ,պարզապես այսօր մեր հայրենիքի խաղաղությունը պահպանող քաջարի զինվորներ,լավ մայրեր, որոնց բոլորի կոչումը մեկն է` մարդ:
Սպիտակում և մարզում հայտնի հ.4 դպրոցը դեռ երկար կշարունակի իր հաղթարշավը` շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, տնօրենի, փոխտնօրենների:

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 3

Դասարանների թիվը  9

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց

Մարզադահլիճ

Բացօթյա սպորտդպրոց 2

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  1620

Աշխատողների թիվ 39

Աշակերտների թիվ  155

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սվերդլովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 6-12-63

Մանրամասն ↓

Հասցե` գ.Սվերդլով,1920

Էլ. փոստ`

Աշխատողներ` 27

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ղուկասյան Արմեն

Դպրոցի պատմությունը՝

Սվերդլովի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1932 թվականին որպես յոթամյա
դպրոց, այնուհետև 1957 թվականից դարձել է միջնակարգ: 1987 թվականին կառուցվել է դպրոցի նոր շենք գետի մյուս ափին, երկհարկանի տիպային նախագծով, որն ունի հիմնանորոգման կարիք, շենքի նախագծային հզորությունը 392 աշակերտի համար է:
2001 թվականին մասնակիորեն վերանորոգվել է: 2000 թվականին
մասնակցել է դպրոցների բարելավման ծրագրին: 2006 թվականին անց է կացվել կենտրոնացված ջեռուցման համակարգ (բաքսի): 2012 թվականին դպրոցին կից բացվել է նախակրթարան:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-26-72

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ստեփանավան, Բաղրամյան 67,1901

Ֆաքս` (+374 256) 2-25-72

Էլ. փոստ`

Աշխատողներ` 59

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Սարգսյան Գայանե

 Դպրոցի պատմությունը՝

1879թ.-ին Լոռու Ջալալօղլի բնակավայրում ժամանակի երևելի մտածող Տիգրան Տեր-Դավթյանի կողմից մեծ դժվարությամբ հիմնադրվում է 4-դասյա երկսեռ դպրոց, որտեղ սովորել են ռուս և հայ երեխաներ: Դպրոցում դասավանդվում էին ոչ միայն լեզուներ, ինչպես նաև ֆիզիկա, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն և թվաբանություն: Դպրոցն ուներ կանոնավոր ուսուցչական խումբ: Տեր- Դավթյանը դասավանդում էր հայոց լեզու և պատմություն, Բրոնիսլավա Յոսիպովան՝ ռուսաց լեզու, մյուս առարկաները դասավանդում էին Արիստակես Աբովյանը, Գրիգոր Պետրոսյանը, տեղի քահանան դասավանդում էր կրոն: (Տես՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքի Վարսենիկ Գևորգյանի, Սարգիս Աբովյանի և մյուսների հիշողություններում):
1879թ. դպրոցում սովորել է պատանի Հովհաննես Թումանյանը: Դպրոցում սովորելու տարիներին է ստեղծվել Թումանյանի անմահ «Հոգուս հատոր» բանաստեղծությունը:
1883թ. Ցարական կառավարությունը փակում է հայկական դպրոցները, որոնց հետ նաև Ջալալօղլու դպրոցը:
1921թ. վերաբացվում է7-ամյա դպրոցը և վերջնականապես սկսում է գործել՝ տնօրեն ունենալով Անուշավան Թումանյանին, մինչև 1930 թվականը:
1930-31 ուստարում դպրոցը ղեկավարում էր Արծրուն Աբաղյանը:
1932-1933 ուսումնական տարում դպրոցը դարձավ միջնակարգ՝ 10-ամյա հանրակրթական պոլիտեխնիկական դպրոց: Ուսումնական գործընթացը կազմակերպվում էր ներկայիս դպրոցական շենքի տեղում, իսկ այնուհետև 1937 թվականին հայկական դպրոցի համար կառուցվում է նոր քարակերտ դպրոց: Դպրոցում աշխատում էին Ներսիսյան դպրոցի նախկին սաներ Սիմակ Սահակյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հակոբ Արիստակեսյանը, Արծրուն Աբաղյանը:
1927-1935թթ դպրոցում սովորել է հայլեզվաբան, բանասիրականգիտություններիդոկտորպրոֆեսոր, ՀԽՍՀԳԱակադեմիկոս, ՀԽՍՀգիտությանվաստակավորգործիչԳևորգ Ջահուկյանը:
Այդ տարիներին արհեստագործական դպրոց է այցելել նորվեգացի մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենը:
1938 թվականից դպրոցը ղեկավարում է Աշոտ Դանիելյանը, ուսմասվարն էր՝ Հաբեթ Տոնոյանը: Դպրոցում աշխատում էին դպրոցի նախկին շրջանավարտները: Նրանցից էին Անիկ Խանբեկյանը՝ ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչուհի, Մարո և Մադլենա Ավագյանները, Վերա Աղաջանյանը, Դունիկ Բուդաղյանը:
1941-45 թվականներին դպրոցի շատ ուսուցիչներ և շրջանավարտներ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին և նրանցից շատերը չվերադարձան:
1946 թվականից դպրոցը ղեկավարում է Հաբեթ Տոնոյանը (ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ), ուսմասվարներ էին Դունիկ Բուդաղյանը (ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ) և Սամվել Աբրահամյանը (ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ), այնուհետև նաև Եղիշե Սերոբյանը (ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ): Հաբեթ Տոնոյանի 29 տարիների ղեկավարման ընթացքում դպրոցն ապրեց իր պատմության Ոսկեդարը: Դպրոցի բավական թվով աշակերտներ դպրոցն ավարտեցին ոսկե և արծաթե մեդալներով: Հանրապետությունում ճանաչում ստացան դպրոցում գործող աղջիկների փողային և էստրադային եզակի նվագախմբերը: Դպրոցն ուներ իր քառաձայն երգչախումբը, պարի խումբը: Դպրոցում ստեղծվեցին առաջնակարգ լաբորատորիաներ, տնարարության և աշխատանքի ուսուցման հագեցած արհեստանոցներ:
1965 թվականին Մեծ հաղթանակի 20-ամյակի առիթով դպրոցի բակում կանգնեցվեց աղբյուր-հուշարձան՝ ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված ուսուցիչների և աշակերտների:
1975 թվականից դպրոցի ղեկավարումը ստանձնեցին Վազգանուշ Հովհաննիսյանը, Վաչագան Սիմոնյանը, Աղունիկ Մագթաղյանը, Արտավազդ Ղուկասյանը, Լիլիթ Ասատրյանը, Արծրուն Բեջանյանը:
2004 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցը կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է ոսկե հուշամեդալով:
Դպրոցի շրջանավարտները բոլոր ժամանակներում ակտիվ մասնակցություն են ունենում հանրային կյանքին: Նրանցից մեկ տասնյակից ավելին գիտության երախտավորներ են, աշխատանքային հերոսներ, պետական ղեկավարման աշխատողներ:
Այսօր դպրոցում աշխատում է երիտասարդ, խոստումնալից կոլեկտիվ՝ երիտասարդ տնօրեն Գայանե Սարգսյանի ղեկավարությամբ: Նրանց շարքերում տարվա լավագույն ուսուցիչներ են:
Դպրոցը ակտիվ մասնակցություն ունի հանրապետության թե՛ արվեստի, թե՛ մարզական միջոցառումներին, արժանանում մրցանակային տեղերի:
Դպրոցի աշակերտները մասնակցել են «Հայ ասպետ» խաղին, իսկ այս տարի դպրոցի աշակերտ Նարեկ Սահակյանը մասնակցեց «Երգը բարեկամության կամուրջ է» 2-րդ հանրապետական փառատոնին և արժանացավ դափնեկրի կոչման, այնուհետև հրավեր ստացավ մասնակցելու և դարձավ մրցանակակիր «Славянский базар» երգի միջազգային մրցույթին: Դպրոցի աշակերտ Արեն Չատինյանը ծանրամարտի հանրապետական պատանեկան մրցումներում արժանացավ ոսկե մեդալի:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1878

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 3

Դասարանների թիվը  22

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ1 

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  4648

Աշխատողների թիվ 59

Աշակերտների թիվ  312

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի N1 վարժարան» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-25-76

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ստեփանավան, Բաղրամյան 67 /Թելմանի 23/,1901

Էլ. փոստ`

Աշխատողներ` 29

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մաղաքյան Ալմիրա

Դպրոցի պատմությունը՝

Ստեփանավանի N1 վարժարանը ստեղծվել  է 1995թ-ի սեպտեմբերի 1-ին Ստեփանավանի ժողկրթության բաժնի վարիչ ( ներկայումս՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական   տեսչության պետ) Արամ Կարապետյանի  անմիջական նախաձեռնությամբ և քաղխորհրդի նախագահ Արամ Բաբաջանյանի աջակցությամբ: Առաջին տարին  վարժարան հարցազրույցով ընդունվեցին 120 աշակերտ: Ձևավորվեց 7 դասարան (3-10-րդ, 4-9-րդ) երկու հոսքով՝ բնագիտական և հումանիտար:
Ժամանակի պահանջներից ելնելով ստեղծվեց վարժարանը, որովհետև առաջացել էր աշակերտներին խորացված, խիստ տարբերակված ուսուցման անհրաժեշտությունը:
Ահա թե ինչու մանկապարտեզի նախկին փայտաշեն ժամանակավոր շինությունը տրամադրվեց նորաստեղծ վարժարանին:
Շատ մանկավարժներ մի տեսակ դժվարությամբ, եթե չասենք թերահավատությամբ ընդունեցին վարժարանի գոյության անհրաժեշտությունը, սակայն անառարկելի ճշմարտություն է այն, որ վարժարանը կարողացավ իր խոսքն ասել և քաղաքի կրթօջախների կյանքում դարձավ որակ ծնող անհրաժեշտություն:
Վարժարանի տնօրեն նշանակվեց վաստակաշատ մանկավարժ Վաչագան Սիմոնյանը, որը երկար տարիներ ղեկավարել էր քաղաքային ժողկրթության բաժինը:
Վաչագան Սիմոնյանն այն մանկավարժներից էր, ում համար դպրոցը հոգևոր շունչ էր, գաղափար, որին մինչև իր կյանքի վերջը անմնացորդ նվիրվեց: Նա կարողացավ իր մանկավարժական գործունեության ընթացքում կյանքի ուղեծիր դուրս բերել լավագույն մասնագետների:
Քաղաքի լավագույն ուսուցիչները հրավիրվեցին աշխատելու վարժարանում: Այդ տարի հանրապետությունում իրականացվեց ուսուցիչների ատեստավորման առաջին փուլը: Ուսուցիչների մեծ մասը մասնակցեց ատեստավորմանը և ստացավ հմուտ մանկավարժի որակավորում:
Ստեփանավան քաղաքի ամենաերիտասարդ կրթօջախի՝ վարժարանի կայացման գործում մեծ է եղել հիմնադիր – մանկավարժների դերը, քանի որ դյուրին ու հարթ չի եղել
վարժարանի ինքնահաստատման, կայացման ճանապարհը: Եղել են բարդություններ, դժվարություններ, բայց նրանցից յուրաքանչյուրը, հավատարիմ մանկավարժի սուրբ կոչմանը, դժվարին ու բարդ մեր օրերում ծրագրավորված, հետևողական և կոնկրետ աշխատանք է կատարում սովորողների կրթության, դաստիարակության, նրանց անհատականության ձևավորման, ինքնուրույն կյանքի ու աշխատանքի նախապատրաստման ուղղությամբ: Նրանք երբեմն կքում են անձնական հոգսերի բեռան տակ, հաճախ տրտմում ու մոլորվում կենսական նշանակություն ունեցող և լուծում պահանջող բազում հարցերի պատճառով: Սակայն երբեք չեն դառնում հուսահատության և անզորության գերի, երբեք չեն հաշտվում ոգեղենի կորստյան հետ, չեն կորցնում գեղեցիկով ապրելու և ներշնչվելու ոգին: Նրանք լույս են վառում վարժարանի սաների հոգում և հենց դրա շնորհիվ կարողանում են մի ամբողջ սերունդ տանել իրենց հետևից:
1998-99ուտարում վարժարանի տնօրեն նշանակվեց փորձառու մանկավարժ Ալմիրա Բաբաջանյանը, որը մի նոր մակարդակի բարձրացրեց վարժարանի  ուսումնադաստիարակչական աշխատանքները: Այդ տարվանից վարժարանը դարձավ Գյուղատնտեսական ակադեմիայի հենակետային վարժարան, ինչը հնարավորություն էր տվեց վարժարանի սաներին հարցազրույցով ընդունվելու Գյուղատնտեսական ակադեմիայի ցանակացած բաժին:
2012թ-ի հունվարին վարժարանը տեղափոխվեց Բաղրամյան 67 հասցեում տեղավորված իտալական համայնքի կողմից կառուցված շենքը, որը զբաղեցնում է 779 ք.մ
տարածք, ունի 12 դասասենյակ, ջեռուցվում է տեղային վառարաններով:
17 տարիների ընթացքում վարժարանն ունեցել է 565 շրջանավարտ, որից 10-ը մեդալակիր ( 6 ոսկե, 4 արծաթե): Շրջանավարտների մեծ մասը (յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանավարտների մոտ 50-60 % -ը) ընդունվել և ավարտել են պետական բուհեր հանրապետությունում և հանրապետությունից դուրս:
Այսօր շատերը բժիշկներ են, տնտեսագետներ, իրավաբաններ, թագմանիչներ, մանկավարժներ, լրագրողներ (Ցոլինե և Արփինե Միքայելյաններ), տարբեր բանկերի աշխատակիցներ, իսկ շատերն էլ ծառայում են զինված ուժերում: (Ավարտել են Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Սանկտ-Պետերբուրգի զինվորական համալսարանը):
1995-96 ուստարվա շրջանավարտ Արմեն Գրիգորյանը Հայաստան- Հունաստան միջկառավարական պայմանավորվածությամբ անցկացված հատուկ մրցույթում կարողացավ հաղթել: Հաջողությամբ սովորեց և ավարտեց Աթենքի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նա երեք գիտական հոդվածների հեղինակ է:
Վարժարանում ուսանել և ուսանում են ոչ միայն քաղաքի տարբեր դպրոցների, այլև
Վարդաբլուրի, Կուրթանի, Հոբարձու, Լեջանի, Կողեսի, Յաղդանի, Ամրակիցի, Բովաձորի,
Արմանիսի, Կաթնաղբյուրի դպրոցների սաներ:
Հիրավի, վարժարանի մանկավարժների աշխատանքը տվել է բացահայտ և անառարկելի դրական արդյունք: Վարժարանի շրջանավարտները շարունակում են կրթությունը որևէ բուհում, հմտանում են որևէ մասնագիտության մեջ կամ պարզապես զբաղված
են իրենց տնտեսությամբ, միևնույնն է, նրանք հիմնականում ճիշտ կեցվածք ունեն:
Նրանք հնարավորություն են տալիս մեզ՝ մանկավարժներիս, քայլելու հպարտ, բաց ճակատով:
Վարժարանը կայացած կրթօջախ է և իր կայուն տեղն ունի ոչ միայն Ստեփանավանի տարածքում, այլև Լոռու մարզում: 

ԴպրոՇենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը 8

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  1384

Աշխատողների թիվ 29

Աշակերտների թիվ  105

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-25-32

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ստեփանավան, Սուրբ Նշանի 39,1901

Էլ. փոստ`

Աշխատողներ` 48

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Հարությունյան Լիլյա

Դպրոցի պատմությունը՝

 Դպրոցը հիմնադրվել է 20-րդ դարի առաջին տասնամյակին` նախախորհրդային տարիներին: Այն ստեղծվել է` որպես եկեղեցուն կից տարրական դպրոց, որտեղ սովորել են համայնքում բնակվող ռուս ընտանիքների երեխաները: Այնուհետև տարրական դպրոցը գործել քաղաքային դպրոցին կից: 1918թ. տարրական դպրոցը դարձել է յոթնամյա, որտեղ սովորել են ոչ միայն ռուս, այլև հայ ընտանիքների երեխաներ:1936թ. դպրոցն աճել , դարձել է տասնամյա և 1941թ. տվել է ռուսական միջնակարգ դպրոցի առաջին   շրջանավարտները:1937թ.-ին ` Ա.Ս .Պուշկինի մահվան հարյուրամյակին, դպրոցն անվանվել ն է Ա.Ս. Պուշկինի անունով: Հիմնադրման օրվանից դպրոցում կարևորվել են խորը գիտելիքները, գեղագիտական ճաշակը և քաղաքակրթությունը:                                                                                              Դպրոցը միշտ աչքի է ընկել իր հզոր մանկավարժական կազմով, բազմաբովանդակ միջոցառումներով:                                                                     1988թ.    երկրաշարժն ավերեց միջնակարգ դպրոցի տիպային շենքը: Մինչև 1997թ. դպրոցը գործել է նախ վրաններում, հետո` վագոն- տնակներում: Այնուհետև 1997թ. շահագործման հանձնվեց դպրոցի նոր շենքը, որը      կառուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի կողմից և օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռքով: 1991թ.-ից դպրոցը դարձավ հայկական` պահպանելով ռուսերեն լեզվով ուսուցմամբ դասարանները: Աստիճնաբար, համապատասխան աշակերտներ չրունենալու   պատճառով , փակվեցին այդ դասարանները: Հիմա գործում են ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ: 
Դպրոցի աշակերտները ևս ունեցեր են բազմաթիվ ձեռքբերումներ: Դրանցից են`
վերջին քսան տարիներին FLEX փոխանակման ծրագրով քսան աշակերտներ մեկնել են ԱՄՆ և մեկ ուսումնական տարի սովորել են տեղի դպրոցներում: 2013թ իններորդ դասարանի աշակերտուհի Նինա Կիրակոսյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Դպրոցականների`ռուսաց լեզվի հեռավար տեխնոլոգիաների կիրառման 13-րդ միջազգային օլիմպիադային և հաղթող ճանաչվել:
Հիմնադրման օրվանից դպրոցը տվել է շուրջ 8000 շրջանավարտներ,որոնցից 500-ը ստացել են Ոսկե մեդալներ :
Շրջանավարտներից շատերը դարձել են գիտնականներ,գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ,զորահրամանատարներ (12 գեներալ),գիտության թեկնածուներ,պրոֆեսոներ,արվեստագետներ:
Դպրոցը հպարտանում է,որ իր շրջանավարտն է հանրապետության սիրված և լեգենդար դերասան Սոս Սարգսյանը:
2013թ դպրոցը դարձել է հիմնական և անվանակոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:

 


 

 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1921

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  15

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  2000

Աշխատողների թիվ 48

Աշակերտների թիվ 324

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի N3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-26-40

Մանրամասն ↓

Հասցե` ք.Ստեփանավան,Աշոտաբերդ թաղ.,1904

Էլ. փոստ`

Աշխատողներ` 46

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Թունյան Սեդա

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1974

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  22

Լաբորատորիաներ 3

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  3412

Աշխատողների թիվ 46

Աշակերտների թիվ  202

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի N5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-31-86

Մանրամասն ↓

Էլ. փոստ`

Աշխատողներ` 64

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մկրտչյան Նառա

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1992

Շենքի տիպը (տես նկարը)՝ տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  17

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  4300

Աշխատողների թիվ 64

Աշակերտների թիվ  697

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան N6 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 256) 2-21-39; 2-46-06

Մանրամասն ↓

Հասցե` ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 1

Էլ. փոստ`

Աշխատողներ` 64

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Մարտիրոսյան Վլադիմիր

Դպրոցի պատմությունը ներբեռնել՝

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1992

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  17

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ 1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  4300

Աշխատողների թիվ 64

Աշակերտների թիվ  397

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 6-32-51

Մանրամասն ↓

Հասցե` գ. Վահագնաձոր, 3-րդ փողոց, 1 փակուղի 14,2038

Էլ. փոստ`

Աշխատողներ` 30

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ջոմարդյան Անահիտ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 19372ю

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 1

Դասարանների թիվը  9

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ  0

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացճթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  856

Աշխատողների թիվ 25

Աշակերտների թիվ  30

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնիի Ա. Քոչինյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 6-94-10

Մանրամասն ↓

Հասցե` գ. Վահագնի, 2-րդ փողոց, շենք 2 ,2039

Էլ. փոստ`

Աշխատողներ` 33

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրեն՝ Ներսիսյան Աղունիկ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2000

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 0

Բացճթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  4484

Աշխատողների թիվ 33

Աշակերտների թիվ  115

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի «Վիդրոջենյա» N28 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 6-04-23

Մանրամասն ↓

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Ալբերտ Բրուտյան

Դպրոցի պատմությունը՝        Վանաձորի «Վիդրոջենյա» թիվ 28 միջնակարգ դպրոցը հիմնադրվելէ 1991թ.։Այնկառուցվել է ուկրաինացիների կողմից, որի պատճառով էլ կրում է «Վիդրոջենյա» անվանումը որ ուկրաիներեն նշանակում է «վերածնունդ»։Հիմնադիր տնօրենը եղել է Գագիկ Սիմոնյանը։
Դպրոցն ունի 20 տարվա պատմություն։ Հայաստանի անկախության հաստատման հետ կապված՝ դժվար է եղել դպրոցի կայացումը թե՜գույքի, թե՜ որակյալ կադրերի ընտրության առումով։ 2000-2007թթ. Դպրոցը ղեկավարել է Հայկազ Սարգսյանը։ 2007թ.-ից դպրոցի տնօրենն է Ալբերտ Բրուտյանը։
2009թ. հունիսի 11-իթիվ 664 որոշմամբ դպրոցը դարձել է հիմնական։
2011թ. դեկտեմբերի 17-ին դպրոցը մեծ շուքով նշեց իր կազմավորման 20-ամյակը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, ՀՀ Լոռու փոխմարզպետ Ա. Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը և այլ պաշտոնատար անձինք։
Դպրոցն իր պատմության այս կարճ ընթացքում հասցրել է ունենալ բազմաթիվ նվաճումներ։ Ունեցել է 8 մեդալակիր։ Իր պատմության ընթացքում դպրոցի մոտ 500 շրջանավարտ ընդունվել են մեր հանրապետության հեղինակավոր բուհեր՝ Բժշկական համալսարան, Ժողովրդական Տնտեսության ինստիտուտ և այլուր։ Դպրոցն ունեցել է նաև գերմաներենի հանրապետական օլիմպիադայի հաղթող՝ Սաթենիկ Մելքոնյանը։ Մեր դպրոցի աշակերտներից Հրայր Պապոյանը այսօր դասախոսում է «ՄխիթարԳոշ» համալսարանում և սովորում է ասպիրանտուրայում։ Մենք հպարտանում ենք մեր լավ աշակերտներով։
Վանաձորի թիվ 28 դպրոցն ունի նաև մի առանձնահատկություն։ Այս դպրոց են հաճախում Վանաձորի մանկատան սաները, որոնց հետ աշխատելն ունի իր բարդությունները։ Սակայն պետք է նշել, որ մանկատան սաների մեջ նույնպես ունեցել ենք բազում լավ աշակերտներ, որոնք այսօր էլ սովորում են մեր բուհերում։ Մանկավարժական կոլեկտիվը թիվ 28 դպրոցում ամուր է, համախմբված մի գաղափարի շուրջ, այն է՝ կրթել ու դաստիարակել։ Այսօր էլ դպրոցը վճռականորեն ընթանում է իր բնականոն զարգացման հունով՝ հաղթահարելով ընթացիկ դժվարությունները։
 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 2-04-10

Մանրամասն ↓

Էլ. փոստ`

Տնօրեն՝  Ղարաքեշիշյան Կարեն

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 6-21-64

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Բաղրամյան պող. 22,2002

Էլ. փոստ`

Աշխատողներ` 72

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Հարությունյան Սասուն

Դպրոցի պատմությունը՝  Վանաձորի թիվ 1հատուկ (օժ) դպրոցը հիմնադրվել է 1964 թ: Հանրապետության մասշտաբով 3-րդ օժանդակ գիշերօթիկն էր դրա համար էլ կոչվել է թիվ 3 (օժ . ) ութամյա գիշերօթիկ դպրոց , որի նպատակն էր ծառայելու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների կրթությանը և դաստիարակությանը :Նրանց մեջ ձևավորելու կյանքի ճանաչողականություն ,հասարակության մեջ ապրելու , աշխատելու և գործելու անհրաժեշտ կարողություններ և հմտություններ , մեծ տեղ հատկացնելով դաստիարակությանը` հաշվի առնելով մտավոր թերզարգացում ոնեցող երեխաների լեզվական թերություններն ու հոգեբանական յուրահատկությունները : Դպրոցի առաջին տնօրենն է եղել Գուրգեն Կարապետյանը : Դպրոցը գործում էր Արտեկ պիոներական ճամբարում քանի որ չուներ դպրոցական մասնաշենք : 1968 թ-ին դպրոցում սովորում էին 110 աշակերտ: Դպրոցը ղեկավարում էր Խալաթ Մելիքջանյանը տնակային պայմաններում,իսկ 1970թ-ին տեղափոխվեցին կահավորված կաբինետներով նոր շենք: 1980 թ.դպրոցի տնօրեն նշանակվեց դպրոցի բազմափորձ մանկավարժ –արատաբան Էռնեստ Գերասիմի Հարությունյանը :Նրա աշխատած տարիներին դպրոցը ճանաչում ունեցավ ոչ միայն հանրապետությունում,որտեղ ցուցադրվում էին երեխաների ձեռքի աշխատանքները այլ նաև հանրապետությունից դուրս: Ավերիչ երկրաշարժիչ հետո պարապմունքները դարձյալ վերսկսվեցին տնակային պայմաններում: 1999 թ-ին դպրոցի տնօրեն նշանակվեց Սասուն Հարությունյանը և նրա ակտիվ գործունեության շնորհիվ դպրոցը տնակային պայմանններից 2002 թ-ին տեղափոխվեց վերակառուցված նոր ուսումնական մասնաշենք,որը կառուցվել է Հայաստան Սոց ներդրումների հիմնադրամի կողմից,իսկ ննջարանային մասնաշենքը վերանորոգվել և կահավորվել «Շվեյցարական Կարիտասի » և «Լեոպոլդ Բոչման» հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը իրականացրել է «Կամար» ԲՀԿ-ն: Այսօր դպրոցն ունի հինալի սոցիալական պայմաններ և համապատասխան մասնագետներ ,մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպելու համար,որոնք գնահատված են Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից: Դպրոցի աշակերտները մասնակցում են նմանատիպ երեխաների համար կազմակերպաված սպորտային օլիմպիադաներին,ցուցահանդեսներում ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 2002

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  8

Լաբորատորիաներ  0

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ 0

Արհեստանոց 2

Մարզադահլիճ 1

Բացճթյա սպորտդպրոց 2

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  1105

Աշխատողների թիվ 72

Աշակերտների թիվ  92

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N10 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 2-50-24

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Աղայան 59

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Խորեն Փնջոյան 

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N11 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 5-25-45

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Ազատամարտիկների պուրակ 1,2011

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Նարինե Սահակյան

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N17 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 6-02-28. (+ 374 322) 6-31-10

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Բաղրամյան 88,2011

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Թամարա Սաղաթելյան

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N22 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 2-29-77

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Բանակի 29,2009

Էլ. փոստ`

Աշխատողներ` 35

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն՝  Մելքոնյան Դավիթ

Դպրոցի պատմությունը՝ Դպրոցը հիմնադրվել է 1968թ թիվ 13 և թիվ 20 դպրոցների միավորման հետևանքով:
Մինչև 1988թ ավերիչ երկրաշարժը դպրոցն ուներ 900 աշակերտ և գտնվում էր Բանակի փողոցի վրա, ուներ 2 մասնաշենք, մարզահրապարակ, մարզադահլիճ, ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:
Երկրաշարժից հետո ինչպես շատ տուժած դպրոցներ իրենց ուսումնական տարին շարունակեցին օտար ափերում, այնպես էլ թիվ 22 միջնակարգ դպրոցը հանգրվանեց Եվպատորիա քաղաքի «Չայկա» հանգստյան տանը:
Հարազատ քաղաքում մնացած աշակերտների համար չընդհատվեց ուսումնական տարին: Դպրոցի (արդեն իսկ խարխլված) բակում տեղադրվեցին վրաններ և սկսվեցին ուսումնական պարապմունքները:
1989թ հոկտեմբերին դպրոցը տեղափոխվեց քաղաքի պիոներ-պալատի հարևանությամբ գտնվող ժամանակավոր կառույցը և աշխատեց մինչև 2000թ.: 2000-ին նույն հասցեում ՝ինչպես հիմնադրման օրից էր, կառուցվեց դպրոցի նոր շենքը՝ Շառլ Ազնավուրի, տեր և տիկին Հովնանյանների ֆինասավորմամբ: Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Շառլ Ազնավուրը, տեր և տիկին Հովնանյանները և այլ բարձրաստիճան հյուրեր:
2011- 2012 ուստարում «Լինսի» հիմնադրամի միջոցներով շահագործման հանձնվեց դպրոցի կահավորված և սպորտային գույքով համալրված մարզադահլիճը, ժամանակակից սարքավորումներով հագեցված ճաշարանը, գրադարան-ընթերցարանը, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները, դպրոցի ամբողջ գույքը: Բացմանը նեկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
 

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  10

Լաբորատորիաներ  3

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 2

Մարզադահլիճ 1

Բացճթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  0

Գրադարանային ֆոնդ  1046

Աշխատողների թիվ 57

Աշակերտների թիվ  35

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 5-66-32

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Իսահակյան 1-ին նրբ. 3ա,2019

Էլ. փոստ`

Աշխատողներ` 59

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն՝  Հովսեփյան Տաթևիկ

 

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N5 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 4-63-55

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի փակուղի 2

Էլ. փոստ`

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Լյովա Բարոյան

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 4-92-37

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Մաշտոցի 1,2017

Էլ. փոստ`

Աշխատողներ` 42

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն ժամանակավոր պաշտոնատար Գալինա Մատինյան 

Դպրոցի պատմությունը՝  Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1950 թ.-ին: Այն կոչվել է հայ մեծանուն գրող Գ. Սունդուկյանի անվամբ:
Դպրոցի առաջին տնօրեն է նշանակվել Հ. Անդրեասյանը:
Դպրոցի տնօրեններ են նշանակվել ՝
Բասենցյանը – 1952 թ.
Քեշիշյանը - 1953 թ.
Դանիելյանը - 1954 թ.
Զաքարյանը - 1955 թ.
Խաչիկ Աթաբեկի Մուրադյանը - 1957թ
Ալբերտ Գերասիմի Սուքիասյանը - 1978 թ
Կարինե Արարատի Ստեփանյանը - 1999թ
1988 թ-ի երկրաշարժից հետո շուրջ 14 տարի դպրոցի գործունեությունը ընթացել է տնակներում, այնուհետև թիվ 9 մանկապարտեզի շենքում: Այդ տարիները լի էին թե’ տնտեսական, թե’ հոգեբանական խնդիրներով, որոնք իրենց ազդեցությունն էին թողել ուսուցիչների և աշակերտների վրա:
Նոր դպրոցի կառուցման իրականացմանը օժանդակեց նույն դպրոցի շրջանավարտ Արտաշես Թումանյանը և Հայ օգնության ֆոնդի օգնությամբ դպրոցի բացումը տեղի ունեցավ 2002 թ. հոկտեմբերի 2-ին, և ի նշան երախտագիտության, դպրոցը վերանվանվեց բարերար Անուշ Մաթևոսյանի անվամբ: Սրանով բացվեց մի նոր էջ դպրոցի պատմության մեջ: Նոր, ժամանակակից հարմարությունները հնարավորություն տվեցին ծավալել նոր գործունեություն և ձեռնամուխ լինել միջազգայի ծրագրերի, ակտիվացնել աշակերտների ներդպրոցական և արտադպրոցական կյանքը: 2001թ.-ին դպրոցը համալրեց համակարգիչներով, և մտնելով Փրոջեքթ Հարմոնիի դպրոցների ցանցի մեջ, կապեր հաստատեց ամերիկյան դպրոցների հետ:

30.09.2013թ. դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Գալինա Մատինյանը:

Վանաձորի թիվ 8 դպրոցը միակն է հանրապետությունում , որտեղ 2005 թ. սեպտեմբերի 1-ից գործել է համակարգչային թեքումով հոսքային դասարան, որտեղ աշակերտները ծանոթացել են եռաչափ մոդելավորման և բազմաթիվ այլ ծրագրերի:

Դպրոցը իր գոյության ընթացքում ունեցել է այնպիսի ուսուցիչներ, որոնց անունները սերունդները չեն մոռանում, ցավոք նրանք այլևս չկան .
Աշխեն Սարգսյան - դասվար
Մայրենիկ Կարապետյան - դասվար
Աիդա Սիմոնյան - ռուսաց լեզու
Էմմա Միքայելյան - դասվար
Գագիկ Պողոսյան - ֆիզիկա
Դարիկո Օհանյան - դասվար
Ռիմա Մանուկյան - հայոց լեզու
Արշալույս Սահակյան - աշխարհագրություն
Ջուլիետա Մկրտչյան - պատմություն
Ամալյա Վանյան - հայոց լեզու և գրականություն
Ռիմա Ղազարյան - հայոց լեզու և գրականություն

Դպրոցում աշխատել են, աշխատում են և մի մասն էլ անցել է վաստակած հանգստի այնպիսի ուսուցիչներ, որոնց նվիրումը բարձր է գնահատվել և այժմ էլ գնահատվում է աշակերտների կողմից: Նրանցից են`
Ասյա Զալյան - փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ
Արուս Դանիելյան - մաթեմատիկա
Վերա Հակոբյան - ռուսաց լեզու
Սվետլանա Դանիելյան - հայոց լեզու և գրականություն
Ջուլիետա Միկինյան - հայոց լեզու և գրականություն /թոշակառու/
Էմմա Հարությունյան - դասվար / թոշակառու/

Վերջին տարիներին դպրոցը համալրվել է շնորհաշատ ուսուցիչներով, որոնք բարձր են պահում թիվ 8 դպրոցի բարի անունը:
Դպրոցն իր պատմության լավագույն էջերը գրում է ոչ միայն ուսուցիչներով, այլև բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներով, որոնցից շատերը դարձել են դպրոցի գեղեցիկ ավանդույթը:
Շուրջ 14 տարի է դպրոցում, տարվա մեջ 2 անգամ անց է կացվում ՙԻնքնակառավարման օր՚: Առաջինը` նվիրված ուսուցչի օրվան, երկրորդը` ապրիլի 1-ին: Այդ օրը տնօրենի հրամանով ընտրվում են տնօրենի և փոխտնօրենների պարտականություններ կատարող աշակերտներ: Դպրոցի դասերը վարում են աշակերտները: Ամբողջ օրվա ընթացքում տնօրինության պարտականությունները կատարող աշակերտները շրջում են միջանցքում, դասեր լսում, գրառումներ կատարում և օրվա վերջում դպրոցի տնօրենի և փոխտնօրենների հետ նստում խորհրդակցության, ամփոփում կատարած աշխատանքները: Տնօրենի հրամանով իրենց աշխատանքները լավ կատարած տնօրենն ու փոխտնօրենը ստանում են վկայագրեր:
Արդեն 7 տարի է մեր դպրոցի առաջին դասարանցիները այբբենարանի ավարտը նշում են Օշականում, Սուրբ Մաշտոց եկեղեցու բակում: Տառերի պուրակում աշակերտները գեղեցիկ միջոցառմամբ գիտելիքի ստուգատես են հանձնում: Այնուհետև Մաշտոցի արձանի մոտ յուրաքանչյուրը երդում է տալիս մեծն Մաշտոցին: Որից հետո բոլորը ստանում են տառաճանաչության վկայականներ: Օրն ավարտվում է ծնողների և աշակերտների վառ տոնախմբությամբ: Լավագույն ավանդույթ է նաև յուրաքանչյուր շաբաթ, ինչպես նաև հիշարժան օրերին նվիրված տողաններն ու միջոցառումները: Տարեսկզբին կատարվող տողաններից մեկի ժամանակ աշակերտները տալիս են երդում, որի տեքստը նախօրոք կազմվել է դպրոցում: Երդումը տալիս են մեծ հանդիսավորությամբ, Հայաստանի դրոշի ներքո:
Տողաններին ամփոփվում են կատարված լավ և վատ աշխատանքները և տրվում համապատասխան պատվոգրեր և, եթե կան թերություններ, արվում են դիտողություններ:
Շատ բարձր մակարդակով են անցկացվում հիշարժան տարելիցներին նվիրված միջոցառումները: Հատկապես տպավորիչ ու հայրենասիրական շնչով են միջոցառումները` նվիրված Հայաստանի անկախության օրվան, Հայոց բանակի օրվան և Մայիսյան հաղթանակներին: Նախապես դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գ. Քարհանյանը անց է կացնում հրաձգության մրցումներ և արդյունքները ամփոփում միջոցառման վերջում: Բոլոր միջոցառումներին ներկա են լինում զինվորներ, զինվորական պաշտոնյաներ, մարզպետարանի աշխատակիցներ, ծնողներ:
Անց ենք կացնում միջոցառումների շարք` նվիրված դպրոցում դասավանդվող որևէ առարկայի:
Շատ ուսանելի և դաստիարակչական բարձր գնահատանքի է արժանի որևէ գրքի նվիրված միջոցառումների շարքը: Օրինակ ուսումնական տարվա սկզբից դպրոցում հայտարարվել էր Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Նախ հանձնարարվեց կարդալ Հայկ Խաչատրյանի ՙՏիգրան Մեծ՚ պատմավեպը: Միջոցառումն անցավ երեք փոիլով: Առաջինը Տիգրան Մեծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող բեմականացումն էր: Այնուհետև հանձնարարվեց ստեղծել վահանակ:
Երկրորդ փուլը պատմավեպի քննարկումն էր: Գիրքը կարդացել էին գրեթե բոլորը: Քննարկումն անցավ մեծ ակտիվությամբ, քննարկմանը ներկա էին նաև Կրթության Ազգային Ինստիտուտի աշխատակիցներ:
Երրորդ փուլը բրեյն-ռինգն էր, որը գիտելիքների սոտւգատես էր: Բոլոր աշակերտների աշխատանքը ամփոփվեց վահանակի վրա:
2011թ. ՙԻնտերնետի առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով՚ թեմայով մայրաքաղաքում անցկացրած տեսահոլովակների մրցույթում մեր դպրոցն արժանացել է գլխավոր մրցանակի:
Գեղեցիկ ավանդույթ է նաև երիտասարդների օրհնությունը, որը կատարվում է Սուրբ Սարգսի օրը: Օրն սկսվում է բարձր դասարաններում ՙՅո երթաս՚ ֆիլմի ցուցադրումով: Նախապես աշակերտների հետ զրույց է կազմակերպվում Սուրբ Սարգսի` որպես երիտասարդների հովանավոր սրբի մասին: Այնուհետև աշակերտներն այցելում են Սուրբ Սարգիս եկեղեցի և օրհնություն ստանում:
Ամեն տարի բոլոր դասարանները մեծ ոգևորությամբ են նշում նաև Զատկի տոնը: Դա մի գեղեցիկ դաս է ՙՀայ առաքելական եկեղեցու պատմություն՚ առարկայից, որն ավարտվում է տոնախմբությամբ:
Դպրոցը, հիմնական դառնալուց հետո, վերջին դաս և հրաժեշտի միջոցառում է կազմակերպում IX դասարանում: Դասարանում վերջին տոնական դասն ավարտելուց հետո աշակերտները և ուսուցիչները, ինչպես նաև ծնողները, իջնում են դահլիճ` հրաժեշտի տողանի: Մեծ հանդիսավորությամբ ուսուցիչները և ցածր դասարանի աշակերտները հրաժեշտի և բարեմաղթանքների խոսքեր են հղում իններորդցիներին և փոքրիկ հուշանվերներով ճանապարհում նոր հաստատություններ:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 4-38-67

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Թևոսյան 1ա,2014

Էլ. փոստ`

Աշխատողներ` 43

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Լուսիկ Սարգսյան

Դպրոցի պատմությունը՝ Առափնյա թաղամասը (3-րդ մասը) հիմնականում բնակեցված էր քիմկոմբինատի աշխատակիցներով, որի համար կոչվել է 3-րդ մաս: Այս թաղամասում ապրում էին նաև շրջակա գյուղերից եկած և ապօրինի տներ կառուցած բնակիչներ և 1946թ. եկած հայրենադարձներ, որոնք հիմնականում ապրում էին գերմանացի գերիների կառուցած քարե և փայտե տնակներում:
1948թ. բացվում է թիվ 7 տարրական դպրոցը, որը գործում է 3 սենյականոց փայտե տնակում: Հետագայում այն ծառայում է որպես թաղամասի գրադարան: Դպրոցի տնօրենն էր Պ. Ջանվելյանը:
1953-1959թթ. դպրոցի տնօրենն է եղել Սամսոն Բեկչյանը:
1959թ. դեկտեմբերի 2-ին դպրոցը տեղափոխվում է թաղամասի նորակառույց շենքը՝ որպես միջնակարգ դպրոց և կոչվում Ակսել Բակունցի անունով:
Դպրոցի տնօրենն էր Մուշեղ Հակոբյանը
Հետագայում դպրոցը ղեկավարել են՝
Հրաչիկ Մովսիսյանը,Ռուբեն Դուլունցը, Վազգեն Սահակյանը, Նիկողոս Մարտիրոսյանը,Գևորգ Գևորգյանը,Սամսոն Թադևոսյանը,Սեյրան Սարուխանյանը,Մերուժան Մելոյանը, 2010 թվականից մինչև այժմ դպրոցը ղեկավարում է Լուսիկ Սարգսյանը:
1972թ. կառուցվում է դպրոցի երկրորդ մասնաշենքը՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբարատորիաներով, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով:
1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դպրոցն աշխատել է նախ վրանային պայմաններում, ապա՝ տնակային:
1999թ. <<Տեխնոսարք>> գործարանի մի մասը հարմարեցվեց և հատկացվեց դպրոցին, որտեղ էլ մինչև այժմ գործում է դպրոցը:
Ա. Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ստեղծման, կայացման և առաջընթացին նվիրված գործում մեծ ներդրում ունեն ուսուցիչներ.
Ս. Իսրայելյանը(աշխարհագրություն),Պ. Ջանվելյանը (աշխատանքի ուսուցիչ),Ն. Զաքարյանը, Լ. Ավետիսյանը (ֆիզկուլտուրա),Ժ. Մխիթարյանը, Ա. Սահակյանը՝ 2000թ. <<Տարվա լավագույն ուսուցիչ>> (կենսաբանություն),Ս. Սաղաթելյանը, Կ Մարտիրոսյանը (ռուսաց լեզու),Ս. Բաղդասարյանը(պատմություն), Լ. Գրիգորյանը, Ս. Մայիլյանը, Զ. Մաթևոսյանը, Լ. Սարգսյանը, Գ. Դավթյանը, Մ. Օհանյանը, Հ. Թորոսյանը, Ա. Քառյանը (հայոց լեզու), Բ. Սահակյանը, Ա. Մխոյանը (ֆիզիկա),Ծատուրյանը և Միրաքյանը (քիմիա), Ժ. Սարգսյանը (նկարչություն), Կյուրեղյանը, Ղազանջյանը, Կ. Բարսեղյանը (անգլերեն), Ս. Հակոբյանը, Լ. Հակոբյանը, Ն. Ներսիսյանը (դասվար), Ն. Սիմոնյանը, Ա. Թունյանը, Փ. Ենգոյանը, Ս. Պետրոսյանը (մաթեմատիկա):
Իր գոյության ընթացքում դպրոցը տվել է մոտ 3000 շրջանավարտ:
Նրանցից շատերը դարձել են մանկավարժներ, բժիշկներ, երաժիշտներ, շինարարներ, զինվորականներ, գործարարներ և այլն:
Դպրոցի շրջանավարտներից են՝ Արամ Քոչարյան-Լոռու նախկին մարզպետ, Վազգեն Բադալյան-Վանաձորի ՆԳ բաժնի պետ, փոխգնդապետ, Ռ. Ղոչիկյան- դատախազ,Պ. Անտոնյան-դատավոր,Լ. Մութաֆյան-թատերագիտության դոկտոր,Ն. Գյուլզագյան – նոտար, Յուրա Պարսամյան, Մարիամ Ամիրխանյան- գեղանկարիչներ, Ա. Հովհաննիսյան, Լ. Օհանյան-բժիշկներ, Ա. Թամարյան-տնտեսագետ, գործարար, ՀՕՖ-ի նախագահ, Գ. Ափինյան-լրագրող, Ղարաբաղի հանրապետության պաշտպան Գերմանիայում:
Թիվ 7 դպրոցին մեծ ճանաչում են բերել ՍՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս այնպիսի հանրահայտ բռնցքամարտիկներ, ինչպիսիք են՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ բռնացքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վազգեն Բադալյանը, Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՍՍՀՄ չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Օհանյանը, Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, ԽՍՀՄ բազմակի հաղթող և մրցանակակիր Բաբկեն Սահրադյանը, Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիադական խաղերի մասնակից, ԽՍՀՄ գավաթակիր Լեռնիկ Պապյանը, Միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիր Վ. Վ. Բադալյանը, ԽՍՀՄ մրցանակակիր, ՀՀ ապորտի վարպետ, ՀՀ վեցակի չեմպիոն Բագրատ Ավոյանը, ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն, ծանրամարտիկ Արթուր Բաբայանը և ուրիշներ:
Թիվ 7 դպրոցում միշտ բարձր հիմքերի վրա է դրված եղել ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Այդ գործում իրենց մեծ ավանդն են ներդրել Խաչիկ Բալայանը-ՊՄՏՀԿ նախագահ, Յուրա Մխիթարյանը, Սամվել Էքսուզյանը-զինղեկներ:
Դպրոցի շրջանավարտներից շատերը մասնակցել են Արցախի ազատագրման համար մղված պատերազմին: Նրանցից հերոսի մահով զոհվել են Աշոտ Քալանթարյանը,Արտյոմ Բոջուկյանը,Հակոբ Բիդեջյանը,Արմեն Սահակյանը:Անկախության 20 ամյակին նվիրված միջոցառման օրը դպրոցի բակում նախկին շրջանավարտ՝ Վազգեն Բադալյանի հովանավորությամբ տեղադրվեց հուշաղբյուր՝ նվիրված հերոսների հիշատակին: Նրանք լավ էին սերտել հայրենասիրության դասերը:
Ներկայումս դպրոցում աշխատում են երեսուն ուսուցիչներ, որոնցից հինգը դպրոցի նախկին շրջանավարտներն են (Պարսամյան Նոնա, Շահբազյան Ժենյա, Գիրգորյան Անուշ, , Առաքելյան Մառա, Խաչատրյան Կարինե):
Թիվ 7 դպրոցի շրջանավարտներից շատերը այժմ սովորում են ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Դպրոցի մանկավարժները ջանք ու եռանդ չեն խնայում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ գործի համար:
Ներողություն ենք հայցում այն մարդկանցից, որոնց անունները չենք հիշատակել: Խնդրում ենք ցանկության դեպքում տեղեկացնել Ձեր մասին:
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1949

Շենքի տիպը  ՝հարմարեցված

Հարկայնությունը 3

Դասարանների թիվը  18

Լաբորատորիաներ  3

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 2

Մարզադահլիճ 0

Բացճթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  5129

Աշխատողների թիվ 43

Աշակերտների թիվ  200

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ա. Իսահակյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 2-35-26, (+ 374 322) 2-11-52

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Մխ.Հերացու 17,2002

Վեբ կայք` http://www.tester.am/schools.php/region/59/school/685

Էլ. փոստ`

Աշխատողներ` 39

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Մարիետա Մադոյան

Դպրոցի պատմությունը՝ Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի Մեծ Ղարաքիլիսա գյուղում առաջին դպրոցը /եկեղեցական-ծխական/ բացվել է 1853թ. աշնանը Կարապետ քահանա Տեր-Պետրոսյանի ջանքերով: 1856թ. Գևորգ և Միքայել Խանզադյանները սեփական միջոցներով կառուցում են մեկ սենյակ և հատկացնում դպրոցին: Հոգաբարձուների, հոգևորականների, առանձին մարդկանց ջանքերով միջոցներ են հավաքվում և կառուցվում է դպրոցական նոր շենք, որի կառուցումն ավարտվում է 1879թ.:
1897թ. սեպտեմբերի 1-ին Ղարաքիլիսայում բացվում է պետական երկդասյա դպրոց /հետագայում թիվ 2 դպրոց/, որը պահպանվում է Երևանի նահանգի զեմստվայի հմնարկների միջոցներով: Դպրոցն ուներ 2 հա հողամաս: 911թ.դպրոցական շենքը /կառուցված 1879թ./ հրդեհվում է և դպրոցական նոր շենքի հարցը լուծվում է Սողոմոն և Ալեքսանդր Աբովյանների միջոցով: Դեռ 1905թ. եղբայրները զորանոցի նպատակով կառուցված սեփական շենքը, որոշ վերակա- ռուցում կատարելուց հետո նվիրում են դպրոցին: Շենքը բաղկացած էր 16 սենյակից, որից 13-ը՝ դասասենյակներ, մեկը՝ ուսուցչանոց, իսկ մյուսներն օգտագործվում էին ուսումնա-օժանդակ նպատակների համար: Սովետական կարգեր հաստատվելուց հետո այդ շենքում տեղավորվեց նորաբաց առաջին աստիճանի աշխատանքային և Ավ.Իսահակյնաի անվան N 2 դպրոցները: Մինչև 1935թվականը N2 դպրոցն ուներ նաև ռուսական դասարաններ: Պատերազմական պայմանները փոփոխություն մտցրին սովետական դպրոցի կյանքում: Քաղաքի ուսուցիչներից շատերը մեկնեցին ռազ մաճակատ, մեկնեց նաև N 2 դպրոցի տնօրեն՝ Բաբկեն Նահապետյանը: Նա առանձնապես աչքի ընկավ իր քաջագործություններով և զոհվեց ռազմաճակատում:
1944-1945 ուս,տարվանից դպրոցները բաժանվեցին իգականի և արականի: N 2 դպրոցը դարձավ արական: Այդպիսի բաժանումը պահպանվեց մինչև 1954-1955 ուս,տարին: Հետպատերազմական տարիներին դպրոցաշինությունը արագ թափ ստացավ և 1965թ. շահագործման հանձնվեց հարմարավետ դպրոցական շենք՝ Մ.Հերացու փողոցի վրա: 1945-1946թ.թ՝ դպրոցի տնօրենն է եղել Թառփոշյանը, 1946-1949թթ՝ Եղիշե Սարիբեկյանը, 1949-1951թ.թ.՝Բրաբիոն Վարդազարյանը,1951-1952թ.թ.՝Միհրդատ Օդաբաշյանը,1952-1955 թ.թ.՝ Սուրեն Ղազարյանը,1955-1979թ.թ.՝ Սուրեն Բասենցյանը,1979-1998թ.թ.՝ Պարույր Գրիգորյանը,1998թ.-ից մինչ օրս՝ Մարիետա Մադոյանը:
1988թվական: Երկրաշարժ… Դասերը կազմակերպվեցին տնակներում:
1999թ. սկսվեց դպրոցի քառահարկ շենքի ամրացման և վերականգնման աշխատանքները,որի արդյունքում շենքը դարձավ եռահարկ, հիմնովին վերանորոգված և լուսավոր դասասենյակներով:
2000թ. սեպտեմբերի 1-ին թիվ 2 դպրոցի շենքի բացման և առաջին զանգի արարողություններին ներկա էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ժամանակի ընթացքում դպրոցը ոչ միայն կահավորվեց, այլ նաև համալրվեց նյութատեխնիկական բազայով:Աշխատանքային գործունեության բոլոր տարիների ընթացքում դպրոցն աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ, մասնակցել մի շարք կրթական ծրագրերի, որոնք նպաստել են ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Դպրոցը մասնակցել է միջդպրոցական, միջքաղաքային և հանրապետական մի շարք միջոցառումների, արժանացել բարձր պարգևների: Դպրոցի շրջանավարտներից շատ-շատերն աշխատում են գիտության, արվեստի, գրականության, մշակույթի, ժողովրդական կրթության և այլ բնագավառներում:

Այժմ դպրոցի շենքի տիպը  տիպային է, հարկայնությունը 3

Դասարանների թիվը  12

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ  2

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 1

Բացճթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  8436

Աշխատողների թիվ  39

Աշակերտների թիվ 157

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան N18 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 5-38-09

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր,Երևանյան խճ. 155,2011

Վեբ կայք` http://vanadzor18.schools.am

Էլ. փոստ`

Աշխատողներ` 77

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն՝ Մարաբյան Արմեն

Դպրոցի պատմությունը՝

Վանաձորի հմ. 18 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1930թ. Վարդանլու գյուղում: Դպրոցի հիմնադրման ազգանվեր գործին աջակցել են Բաղդասարենց Աղասին, Աղամալենց Անդրանիկը, Կռոյան Հրաչը, Ազատ Խլղաթյանը: 1945-46 ուստարում կրթօջախը ստանում է միջնակարգ դպրոցի կարգավիճակ: 1993թ. ապրիլի 16-ին դպրոցը վերանվանվում և կրում է իր նախկին վաստակաշատ ուսուցիչ Ազատ Հովհաննեսի Խլղաթյանի անունը: Այս անվանակոչության հարցում հաշվի է առնվել Վանաձորի Խնձորուտ թաղամասի համայնքի և դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ցանկությունը:
1998 թ . Վանաձորի թիվ 14 և թիվ 18 դպրոցները միավորվում են:
Դպրոցը միշտ իր արժանի ներդրումն է ունենում համաքաղաքային միջոցառումներին, մասնակիցներ ունենում մարզային ու հանրապետական առարկայական օլիմպիադաներում: Այսօր ծառայում է որպես Վանաձորի դպրոցների ավարտական, միասնական քննություները կազմակերպող կենտրոններից մեկը: Դպրոցում տարբեր ժամանակահատվածներում աշխատել ու աշխատում են բազմաթիվ վաստակաշատ ուսուցիչներ:
Արմեն Մարաբյանը ծնվել է 1961 թ. Վանաձորում ուսուցչի ընտանիքում: Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության բաժինը: Սկզբից աշխատել է թիվ 18 դպրոցում որպես ուսուցիչ: 1985թ. նրան տեղափոխում են թիվ 9 դպրոց` որպես դաստիարակության գծով տնօրենի տեղակալ: 1988թ. երկրաշարժից հետո կազմակերպում է դպրոցի աշխատանքները ժամանակավոր վրաններում: 1993թ. նշանակվում է թիվ 14 դպրոցի տնօրեն, իսկ 1998 թ. դառնում է միավորված ( թիվ 14 և 18) թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն:
Արմեն Մարաբյանն աշխատանքային տարիներին իրեն դրսևորում է որպես կազմակերպիչ ու դպրոցավար: Բազմաթիվ են նրա ղեկավարած կոլեկտիվի հաջողությունները :
Մարաբյան տնօրենը պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով :
2010թ. ներկայացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության <<Ոսկե մեդալ ի>>
2010թ. արժանացել է <<Զորավար Անդրանիկ >> հուշամեդալի
2010թ. արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս <<Վազգեն Առաջին>> մեդալի
2010 թ. արժանացել է ՀՀ Երկրապահ կամավորական միության պատվոգրի
2010թ. արժանացել է <<Ազատ Խլղաթյան>> հուշամեդալի
2007թ. արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի
2003թ. արժանացել է Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի շնորհակալագրերի
2001թ. արժանացել է ՀՀ արհմիության հանրապետական խորհրդի պատվոգրի
 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան N4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322)2-54-60. (+ 374 322)2-54-50

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 23

Էլ. փոստ`

Աշխատողներ` 92

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Խումարյան Համլետ

Դպրոցի պատմությունը՝ Դպրոցի հիմնադրումը կապված է Կիրովականի քիմգործարանի կառուցման հետ, քանի որ այդ ընթացքում քաղաք են եկել բազմաթիվ ռուս շինարարներ՝ ընտանիքներով: Բացի այդ, քաղաքում կար զորամաս և զինծառայողների երեխաներն ունեին ռուսական կրթության կարիք: Այսպես 1931թ. N 2 հայկական դպրոցում հավաքվեցին 15 երեխաներ և նրանց համար բացվեց I ռուսական դասարանը: Առաջին ուսուցիչներից էր Լիդիա Ալեքսեևնա Զուբկովան: 1932-ին մի այլ դասարանի հետ սկսեց աշխատել Մարիա Պետրովնա Տաուկչին:
1933-ից դպրոցը դարձավ ինքնուրույն և տնօրեն նշանակվեց քիմգործարանի աշխատակից Նիկոլայ Ֆյոդորովիչ Կոսոբրյուկովը:
Դպրոցը տեղակայվեց 5 սենյակից բաղկացած մի շինությունում: Փոքրիկ բարաքը հարմարեցրին և դարձրին դահլիճ: Ժամանակի ընթացքում ծագեց փոխտնօրեն ունենալու անհրաժեշտությունը: Առաջին փոխտնօրեն դարձավ Մ.Պ.Տաուկչին: Տարիների ընթացքում աշակերտների թիվն աճեց: Կազմավորվեցին զուգահեռ դասարաններ: Դպրոցին տրամադրվեց N 2 դպրոցի ազատված շենքը:
1937-ին, կապված Պուշկինի մահվան 100-ամյակի հետ, դպրոցին շնորհվեց Պուշկինի անունը: Պատերազմից հետո առանձնացրեցին իգական և արական դպրոցները: Տղաներին փոխադրեցին N 7 դպրոց:
1948-ից դպրոցը նորից միասնական էր:
1956-ին կառուցվեց այս դպրոցի առաջին մասնաշենքը: Դասերն ընթանում էին երկհերթ: Ծագեց II մասնաշենքի շինարարության հարցը: 1954-ին ուսուցիչների և աշակերտների մի մասն առանձնացվեց որպես 8-ամյա դպրոց, որը 5 տարի անց հիմք դարձավ N 11 դպրոցի համար:
1933-88թ.թ. դպրոցում աշխատում էին 550 հոգի, շրջանավարտների թիվը 1900, առաջին դասարան է ընդունվել 6520 երեխա, ունեցել են 123 մեդալակիր:
1983-ին նշվել է 50-ամյակը:
1988-ի աղետալի երկրաշարժին դպրոցի երկումասնաշենքերը դիմակայեցին այնքանով, որ զոհեր չեղան: Շենքերը դարձան վթարային: Երեխաների շրջանում եղան զոհեր, դրանք այն երեխաներն էին երկրորդ հերթում և դեռ տանն էին:
Շատ դպրոցների նման N4 դպրոցն էլ էվակուացվեց ՌԴ Անապա քաղաք: Կարճ ժամանակ անց դասեր վերսկսվեցին նաև վրաններում, հետո՝ տնակներում (բարաքներում): Ուկրաինացի շինարարների ջանքերով վերականգնվեց և ամրացվեց երկրորդ մասնաշենքը: Դպրոցն սկսեց լիարժեք գործել երկու հերթով: 1993թ. նշվեց դպրոցի 60-ամյակը:
Ուսումնական գործընթացը տալիս էր իր բարձր արդյունքները տնօրինության, մանկավարժների հմուտ, հետևողական և խստապահանջ աշխատանքի շնորհիվ:
90-ականների դժվարին տարիներին դպրոցը շարունակում էր աշխատանքը նախկին եռանդով: 2000-ին Շվեյցարիայի "Կարիտաս" կազմակերպությունը սկսեց առաջին մասնաշենքի վերականգնման աշխատանքը: 2001-ի սեպտեմբերի մեկին այն շահագործման հանձնվեց մեծ հանդիսավորությամբ: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, պետական պաշտոնյաներ, նախկին շրջանավարտներ: Դպրոցն սկսեց գործել մեկ հերթով, որը մեծ հնարավորություն ստեղծեց արտադասարանային խմբակների, ցերեկույթների կազմակերպման համար: Պարբերաբար ակտիվ մասնակցություն են ունենում ասմունքի, երգի, պարի համաքաղաքային փառատոնին, բարեգործական ակցիաներին, շաբաթօրյակներին, հոբելյանական տոնակատարություններին:
Ուշադրության կենտրոնում, սակայն, եղել և մնում է ուսումնական գործընթացը:
Բազմաթիվ են հաջողությունները առարկայական օլիմպիադաների բնագավառում, հատկապես փայլուն են արդյունքները ռուսաց լեզվից և անգլերենից:
Որոշակի հաջողություններ են գրանցվել "Կենգուրու" մաթեմատիկական մրցաշարից: Դպրոցում ակտիվ որ ենգործում են Աշակերտական խորհուրդը, Ծնողական խորհուրդը, որ մշտական համագործակցության մեջ են մանկավարժական խորհրդի հետ:
Այսօր դպրոցը համապատասխանում է ժամանակի բոլոր պահանջներին: Ունի համակարգչային սենյակներ, տեխնիկական անհրաժեշտ հագեցվածություն, մարզասրահներ: Մի խոսքով ամեն ինչ ժամանակի հետ համաքայլ ընթանալու համար:
2007-ին դպրոցը Լոռու մարզում ճանաչվեց տարվա լավագույն դպրոց:
Դպրոցի մանկավարժներից շատերը պարգևատրվել են մարզպետի շնորհակալագրերով (Ռ.Մացակյան, Վ.Ազատյան, Շ.Գևորգյան, Ռ.Սաֆարյան, Տ.Հակոբյան, Ի.Վարդումյան, Ռ.Հակոբյան): “Տարվա լավագույն ուսուցիչ” կոչմանն արժանացել են Ա.Սուքիասյանը, Ռ.Մացակյանը, Ն.Արաբաջյանը:
Դպրոցը բազմաթիվ շրջանավարտներ է տվել գիտության և արվեստի բնագավառում:
Բելլա Դարբինյան – ՀՀ ժողովրդական արտիստ (երգչուհի)
Վլադիմիր Մսրյան – ՀՀ ժողովրդական արտիստ (դերասան)
Գեորգի Արեշյան -տեխն. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱ իսկական անդամ
Կիմ Ծատուրյան- տեխ. Գիտ դոկտոր, ՌԴ ԳԱ իսկական անդամ
Ստեփան Զարգարյան - տեխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Արամ Առաքելյան- ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իգոր Ռեշետով- բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էդվարդ Փաշինյան – Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր
Գոհար Գևորգյան- Մեքսիկայի համալսարանի քիմիայի ամբիոնի պրոֆեսոր
Տնօրեններ
1. Կոսոբրյուկով Ն.Ֆ. 1933-38 թթ.
2. Վարդանյան Օ. 1938-41 թթ.
3. Օվոդենկո Ռ. Յա. 1941-42 թթ.
4. Սուրգովիտո 1942-43 թթ.
5. ՏերշիվսկայաԱ. 1943-44 թթ.
6. Մորդուխովիչ 1944-45 թթ.
7. ԿագրամանովԱ. Խ. 1945-46 թթ.
8. Պապիկյան 1946-47 թթ.
9. ԱռաքելյանՄ. Ա. 1947-53 թթ.
10. ԱմիրովաՆ.Մ. 1953-54 թթ.
11. ԱբլավունիՄ.Ա. 1954-62 թթ.
12. Գուլիյանց 1962-63 թթ.
13. ԱմիրովաՆ.Մ. 1963-64 թթ.
14. ԱռաքելյանՄ.Ա 1964-65 թթ.
15. ԱմիրովաՆ.Մ. 1965-67 թթ.
16. ՄինասյանՄ.Գ. 1967-81 թթ.
17. ՄուրադյանՌ.Ն. 1981-87 թթ.
18. ԱզարյանԷ.Ա. 1987-99 թթ.
19. ՉարչյանՌ.Լ. 1999-2012 թթ.
20. ԽումարյանՀ. Ա. 2012

Տնօրենների կողքին դպրոցի աշխատանքները համակարգել, կազմակերպել և վերահսկել են բազմաթիվ փոխտնօրեններ.
o Ռեշետովա Վալենտինա Վաչագանի
o Հարությունյան Անահիտ Համլետի
o Ղարագյոզյան ԱրաքսյաՎանդոսի
o Արղուշյան Լևոն Սարիբեկի
o Դժուլա Լյուդով Վլադիմիրի
o Հովհաննիսյան Էլլա Կորյունի
o Գաբրիելյան Աննա Իվանի
o Զուտիկովա Նադեժդա Ալեքսեյի
o Շուլման Եվգենյա Բորիսի
o Սարգսյան Նինա Սերգեյի
o Բաղդասարյան Լաուրա Գրիգորի
o Դավթյան Լաուրա Հրանտի
o Հակոբյան Տիրուհի Լևոնի
o Արաբաջյան Նինա Վահագի
o Գալստյան Անահիտ Մառլենի
o Աբրահամյան Լուիզա Հրաչիկի
o Աբելյան Արգինե Նորայրի
o Ազատյան Վեներա Գրիգորի
o Գևորգյան Լարիսա Աղասու
o Մնացականյան Մարինե Յուրիկի
Դպրոցի վաստակավոր ուսուցիչներ
1. Ցեխանովսկայա Կլարա Արտյոմի /ռուսացլ./
2. Միքայելյան Միքայել Համբարձումի (քիմիա)
3. Արշակունի Անաստասիա Վլադիմիրի (աշխարհագրություն)
4. Ստեփանյան Արշալույս Ստեփանի (մաթեմատիկա)
5. Մուրադյան Ռոզա Նիկիտայի (մաթեմատիկա)
6. Սարգսյան Նինա Սերգեյի (դասվար)
7. Վարդումյան Գալուստ Ներսեսի (ֆիզիկա)

Վաստակաշատ ուսուցիչներ են
1. Ադիլխանյան Ադելաիդա Իվանի
2. Բուշնևա Նադեժդա Վասիլիի
3. Իվանիշվիլի Ալլա Անատոլիի
4. Սարդարյան Ջուլիետա Արշալույսի
5. Քոչինյան Լուսյա Արմենակի
6. Վարդումյան Ասյա Բարսեղի /հայոցլ./
7. Մաթևոսովա Աիդա Հակոբի /ֆիզկուլտուրա/
8. Շահնազարյան Ագնեսա Մեսրոպի
9. Քոչինյան Աշոտ Հարությունի
10. Գալոյան Լաուրա Գրիգորի /դասվար/
11. Բաղդասարյան Լաուրա Գրիգորի /պատմություն/

Ժող. Կրթության գերազանցիկներ
1. Սադովնիկով Մարիա ԱՖ. /ռուսացլ./
2. Գրիգորյան Լիդա Սերգեյի /ռուսացլ./
3. Մելքոնյան Ռոզա Նիկոլայի /աշխարհագրություն/
4. Ամիրխանյան Մագդա Խորենի /դասվար/
5. Խաչատրյան Սոֆյա Ռուբենի /ռուսացլ./
6. Ափինյան Ջեմմա Տրդատի /ռուսացլ./
7. Ռեշետովա Վալենտինա Գրիգորի /դասվար/
8. Կազեևա Օլգա Գրիգորի /ռուսացլ./
9. Սերոբյան Սվետլանա Եղիշի /մաթեմատիկա/
10. Ռոգոզնիկ Եբգենյա Սեմյոնի /դասվար/
11. Ղուլյանց Նելլի Արկադիի /դասվար/
12. Գալոյան Լաուրա Գրիգորի /դասվար/
13. Սոսնա Մարիա Դավիթի /ռուսացլ./
14. Զուրիկովա Նադեժդա Ալեքսեյի /մաթեմատիկա/
15. Կոյֆման Էմիլյա Վլադիմիրի /դասվար/
16. Տելեգինա Նադեժդա Վասիլի /դասվար/
17. Հովհաննիսյան Էլլա Կորյունի /ֆիզիկա/
18. Դրյոմին Վլադիմիր Վասիլի /ռազմագիտություն/
19. Թորոսյան Ս.Ս. /դասվար/

Դպրոցի շրջանավարտներից շատերն ընտրել են մանկավարժի մասնագիտությունը, դասավանդել և այսօր էլ դասավանդում են դպրոցում
1. Սիմոնյան Լաուրա Համլետի
2. Ալիխանյան Մարիամ Վազգենի
3. Վարդումյան Իրինա Գառնիկի /մաթեմատիկա/
4. Ափինյան Լուսինե Սամվելի /անգլերեն/
5. Ղուլյանց Աշոտ Արմենի /ֆիզկուլտուրա/
6. Սուքիասյան Անահիտ Սերգեյի /ռուսացլ./
7. Մինասյան Աննա Հենզելի /անգլերեն/
8. Պետրոսյան Նոնա Սերգեյի /ռուսացլ./
9. Արաբաջյան Նինա Վահագի /դասվար/
10. Պողոսյան Գոհար Ռազմիկի /դասվար/
11. Հարությունովա Կարինա Ռոբերտի /ռուսացլ./
12. Գևորգյան Լարիսա Աղասու /մաթեմատիկա/
13. ՀակոբյանՌուզաննաՀրանտի /լոգոպեդ/
14. Մսրյան Հռիփսիմե Ղազարի /մաթեմատիկա/
15. Հակոբյան Տիրուհի Լևոնի /դասվար/
16. Ավետյան Արմինե Սարգսի
17. Վարդանյան Արամ Դրաստամատի
18. Միրոնովա Լյուբով Իվանի /քիմիա/
19. Մելքոնյան Դավիթ Մյասնիկի /քիմիա/
20. Կարագաշյան Լիանա Վլադիմիրի
21. Գևորգյան Մերի Պարգևի /կենսաբանություն/
22. Սահակյան Աշխեն Լևոնի /ռուսացլ./
23. Գալոյան Լաուրա Գրիգորի /դասվար/
24. Ամիրխանյան Մագդա Խորենի /դասվար/
 

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1933

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 3

Դասարանների թիվը  31

Լաբորատորիաներ  2

Համակարգչային դասարաններ 1

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 1

Մարզադահլիճ 1

Բացճթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  12267

Աշխատողների թիվ 92

Աշակերտների թիվ  766

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան N1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+374 322) 2-43-68. (+374 322) 4-33-29

Մանրամասն ↓

Հասցե` ք.Վանաձոր, Մյասնիկյան,2001

Վեբ կայք` http://www.tester.am/schools.php/region/59/school/681

Էլ. փոստ`

Աշխատողներ` 61

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն՝  Գայանե Հովիվյան

Դպրոցի պատմությունը՝ Վանաձորի թիվ 1 դպրոցը հիմնադրվել է 1933թ: Շենքի հիմնադրման առաջին քարը դրել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը: Դպրոցը սկզբում կոչվել է Ս.Մ.Կիրովի անունով, որի անունով քաղաքը ևս կոչվել է Կիրովական: Պատերազմի տարիներին դպրոցի շենքը ծառայել է որպես հոսպիտալ: Իսկ պատերազմի ավարտից հետո նորից սկսել է գործել թիվ 1 դպրոցը: 1988թ. երկրաշարժից շենքն ավերվել է, բայց դպրոցը շարունակել է գործել տնակային պայմաններում: 1995թ. դպրոցը վերանվանվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անունով մինչ այսօր: 2001թ. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի՝ ԱՄՆ-ի արևելյան թեմի միջոցներով վերականգնվեց հրաշալի շենքը:
Դպրոցի շրջանավարտներից են՝
Աղաբաբյան Սուրեն - բանասիր. գիտ.դոկտոր, պրոֆեսոր
Ղալումյան Արմո - Հայաստանի Տեխնոլոգիական Ակադեմիայի պատվավոր անդամ
Ակմակչյան Սոկրատ - ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ
Քալաշյան Նապոլեոն- պարուսույց, Պիոներների և դպրոցականների պալատի նախկին տնօրեն
Սարգսյան Արծրուն- վաստակավոր լրագրող, նախկին ՙԿայծ՚ թերթի խմբագիր
Սիմոնյան Վահան Վոլոդյայի - ԱՄՆ Վաշինգտոն,Ազգային առողջապ. ինստ. Գենետիկայի լրատվ. կենտրոնում պրոֆեսոր
Սանթոյան Մելս Գևորգի - ՎՊՄԻ գրակ.ամբիոնի վարիչ,բանասիր.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ամիրխանյան Վիլեն Վարդանի - Ավտոմատիկա ՓԲԸ փոխտնօրեն, տեխնիկական գիտութ.թեկնածու
Դալլաքյան Վիկտոր Երվանդի - ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի գիտ. ազգային ակադեմիայի պատմ. ինստ. ավագ գիտաշխատող
Հովիվյան Հայկ Լևոնի - ՙԿանակա՚ ԲԲԸ գլխ. տնօրեն
Կոստանդյան Էմմա Աշոտի - ՀԳԱ գիտաշխատող,պատմական գիտ. դոկտոր պրոֆեսոր
Հակոբյան Արթուր Սամվելի - ՙԱ Հակոբյան՚ ՍՊԸ տնօրեն

 

Այժմ դպրոցի շենքի տիպը հարմարավետ է, հարկայնությունը  Ա մասնաշենք 2 հարկ, Բ մասն. 3 հարկ, Գ մասն. 2 հարկ

Դասարանների թիվը  18

Լաբորատորիաներ  1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց  1

Մարզադահլիճ 2

Բացօթյա սպորտդպրոց 0

Նիստերի դահլիճ  1

Գրադարանային ֆոնդ  9240

Աշխատողների թիվ  61

Աշակերտների թիվ  466

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Գայի անվան N21 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 4-81-77

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, 2015, Նիզամի 49,

Էլ. փոստ`

Աշխատողներ` 35

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 

 ՝ Սարգիս Սուլյանին

 Դպրոցի պատմությունը՝  Վանաձորի Գայի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թ. Թագավորանիստ թաղամասում, այն մինչև այսօր թաղամասի միակ կրթամշակույթային օջախն է: Նախկին շենքն ուներ անհրաժեշտ բոլոր հարմարությունները, նաև ջերմոց, պտղատու այգի, մարզադաշտ, հայրենագիտական և գեղագիտական թանգարաններ, համակարգչայինև լինգաֆոնային դասասենյակներ:

1988թ. երկրաշարժը ավիրեց դպրոցի շենքը: 12 տարի շարունակ դպրոցի աշխատանքները կազմակերպվեցին ժամանակավոր շինություններում:

2000թ. բացվեց դպրոցի նորակառույց, բայց ոչ տիպային շենքը: Ներկա էին ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանը, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը:

Այսօր էլ դպրոցում գործում է հայրենագիտական թանգարանը, այն ստեղծվել է դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Սիմոն Զատիկյանի համառ ջանքերով: 2002թ. թանգարանը կոչվեց թանգարանի տնօրեն և մեծագույն երախտավոր Ս. Զատիկյանի անունով:

Դպրոցը բազմիցս մասնակցել է հայրենագիտական թանգարանների մրցույթներին և արժանացել առաջին ու երկրորդ կարգի դիպլոմների:

Իր պատմության ընթացքում դպրոցն ունեցել է 2 160 աշակերտ, տվել է 1 115 շրջանավարտ: ՈՒնեցել է ոսկե և արծաթե մեդալակիրներ:

Դպրոցն ավարտած աշակերտների շուրջ 40% -ը ուսումը շարունակել է հանրապետության և արտասահմանյան բարձրագույն տարբեր բուհերում :

Այսօր դպրոցում սովորում է 106 աշակերտ: Դպրոցը իր պատմության օրոք ունեցել է երեք տնօրեն: 1967-88թթ. Դպրոցը ղեկավարել է Հ. Ջանվելյանը / պատմության մասնագետ/, 1988-2011թթ.՝ Ռ. Հարությունյանը / ֆիզիկայի մասնագետ/: 2011թ-ից մինչ օրս դպրոցը ղեկավարում է Ս. Սուլյանը /ֆիզիկայի մասնագետ/: Հիմնադիր ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն եղել է Գ. Դավթյանը, իսկ մասնագիտական աջակցությունների գծով՝ Զ. Գրիգորյանը:Այսօր այդ պաշտոնները համապատասխանաբար զբաղեցնում են Լ. Լ. Հարությունյանը և Ն. Պ. Բաղդասարյանը:

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Գևորգ Չաուշի անվան N24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 4-83-96

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Ներսիսյան 6,2015

Էլ. փոստ`

Աշխատողներ` 98

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Հովսեփյան Հասմիկ

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1977

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  27

Լաբորատորիաներ 3

Համակարգչային դասարաններ  2

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 2

Մարզադահլիճ 1

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 1

Գրադարանային ֆոնդ  3297

Աշխատողների թիվ 98

Աշակերտների թիվ  734

 

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Դ. Վարուժանի անվան N16 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 6-19-81

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Տարոն 4 թաղ.1517

Էլ. փոստ`

Աշխատողներ` 54

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱկ

 Տնօրեն Հարությունյան Նաիրա

 Դպրոցի պատմությունը՝ 

1993թ. սեպտեմբերի 6-ին Տարոն 4 թաղամասում մեծ հանդիսավորությամբ բացվեց Հ.Սահյանի անունը կրող թիվ 29 միջնակարգ դպրոցը` 322 աշակերտական տեղով, 17 մեծ դասասենյակներով, 2 ընդարձակ մարզադահլիճներով և բացօթյա մարզահամալիրով: Դպրոցի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բ.Արարքցյանը, ՀՀ փոխվարչապետ Վ.Չիթեշյանը, ՀՀ ՆԳ նախարար Վ.Սիրադեղյանը և պաշտոնական այլ անձինք:
Ձևավորվեց մի կուռ կոլեկտիվ` ի դեմս տնօրեն Մ.Սուքիասյանի, ուս. գծով փոխտնօրեն Լ.Աբրահամյանի: Դպրոցը համալրվեց բարձրագույն կրթությամբ մանկավարժներով:
1996թ. հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ կրթօջախի 2-րդ մասնաշենքի բացման արարողությունը`շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ֆրանսահայ բարերարներ Արթին Չինգիրյանի և Անդրանիկ Նուրյանի, որոնք իրենց կենսաթոշակից խնայած գումարները ներդրեցին հայրենի դպրոցի անավարտ մնացած շենքի կառուցման համար:
Տնօրեն Մ.Սուքիասյանի աշխատանքային գործունեության տարիներին (1992-1998թթ.) կատարվեցին լայնածավալ աշխատանքներ. հիմնվեցին առարկայական մեթոդմիավորումներ, բացվեցին արտադասարանական խմբակներ, ստեղծվեց երգչախումբ` ի դեմս երաժշտության ուսուցչուհի Կ.Բաբայանի:
1999թ-ի հուլիսի 6-ին դպրոցի նոր տնօրեն նշանակվեց Գ.Գրիգորյանը, որը բարեխղճորեն շարունակեց առաջին տնօրենի անավարտ գործը: Իր աշխատանքային գործունեության ընթացքում տնօրեն Գ.Գրիգորյանն աշխատանքային հարուստ փորձի շնորհիվ ձեռք է բերել աննախադեպ հաջողություններ: Լավագույն աշխատանքի համար ՀՀ Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի: 2007թ-ին ճանաչվել է Լոռու մարզի լավագույն տնօրեն և ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
Տնօրեն Գ.Գրիգորյանի աշխատանքային տարիներին ուսումնական գծով փոխտնօրեն նշանակվեց վաստակաշատ ուսուցչուհի Վ.Կարակաշյանը, կազմակերպչական աշխատանքների գծով փոխտնօրեն` Զ.Քոչարյանը, որին 2001թ-ին փոխարինեց Հ.Առաքելյանը: Նրանք բոլորն էլ մեծ ներդրում ունեն մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:
2003թ-ին, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 05.12.2002թ. Թիվ 2047-ն որոշումը` թիվ 29 և թիվ 16 միջնակարգ դպրոցների վերամիավորման մասին, դպրոցը վերանվանվեց Դանիել Վարուժանի անունով` ստանալով հերթական` թիվ 16 համարը: Ըստ 2010թ-ի ՀՀ ԿԳ նախարարության Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության` «Վանաձորի թիվ 16 դպրոց» ՊՈԱԿ-ին տրվեց «Տարրական և հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացման» լիցենզիաներ: 2011թ-ից դպրոցն ընդգրկվեց Պարենի համաշխարհային` «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ:
2011թ-ին կենսաթոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվեց Վ.Կարակաշյանը և ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Մարտիրոսյանը, որը մանկավարժ աշխատելու տարիներին բազմիցս արժանացել է շնորհակալագրերի և պատվոգրերի: 2010թ-ին «Հայոց լեզու» առարկայից «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվելով` Լոռու մարզպետի, ՀՀ ԿԳ նախարարի և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից արժանացել է պատվոգրերի:
2012-2013 ուստարում կենսաթոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվեց տնօրեն Գ.Գրիգորյանը, դպրոցի աշխատանքները ստանձնեց նորընտիր տնօրեն Ն.Հարությունյանը, որը քիմիական գիտությունների թեկնածու է, 2006թ. արժանացել է Լոռու մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ» քիմիա առարկայից, իսկ 2011թ. Լոռու մարզի և ՀՀ «Տարվա լավագույն ուսուցիչ» պատվավոր կոչմանը:
2013թ. օգոստոսին տնօրեն Ն.Հարությունյանին և դասվար Վ.Խումարյանին շնորհվել է ուսուցիչների որակավորման առաջին տարակարգ:
Դպրոցն իր գործունեության տարիներին հավատարիմ է մնացել ՀՀ կրթական բարեփ ոխումների ծրագրերին: Դպրոցական առօրյան հագեցած է ուսումնադաստիարակչական բազմաբնույթ աշխատանքներով: Դպրոցում առկա է համակարգչային դասարան, և դպրոցն օգտվում է ՏՀՏ-ների լայն հնարավորություններից: Դպրոցն այսօր մեծ ոգևորությամբ է մասնակցում «eTwinning» միջազգային online ծրագրին, «Կանաչ դպրոց», ինչպես նաև`«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին և միջոցառումներին:
Դպրոցն իր տարեգրության մեջ արձանագրել է փայլուն հաջողություններ` շնորհիվ լավագույն շրջանավարտների, որոնք այսօր պատասխանատու աշխատանքներ են զբաղեցնում պետական, իրավական մարմիններում և արվեստի բնագավառում:

Դպրոցի ստեղծման տարեթիվը 1992

Շենքի տիպը  ՝տիպային

Հարկայնությունը 2

Դասարանների թիվը  15

Լաբորատորիաներ 1

Համակարգչային դասարաններ  1

ՆԶՊ դասասենյակ  1

Արհեստանոց 0

Մարզադահլիճ 0

Բացօթյա սպորտդպրոց 1

Նիստերի դահլիճ 0

Գրադարանային ֆոնդ  3017

Աշխատողների թիվ 54

Աշակերտների թիվ  272

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ե. Չարենցի անվան N12 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 2-37-05

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Անանիա Շիրակացի 17/23ա,2003

Էլ. փոստ`

Աշխատողներ` 36

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն Մարինե Հովակիմյան

Դպրոցի պատմությունը՝ Դպրոցն ունի կեսդարյա պատմություն: Հիմնադրվելով 1953 թվականին քաղաքի
քիմիական կոմբինատի տարածքում` դպրոցն ունեցել է լավագույն ավանդույթներ:
Մշտապես գտնվելով պետության և նշված գործարանի հոգածության և ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ունենալով մանկավարժական լավագույն կադրեր` դպրոցը
հաջողությամբ է իրագործել իր առջև դրված խնդիրը, ունեցել
հանրապետությունում և նրանից դուրս աչքի ընկած բազմաթիվ շրջանավարտներ թե' գիտության, թե' արտադրության բնագավառներում: 1988 թվականի  երկրաշարժը հիմնահատակ վնասեց դպրոցի մասնաշենքերը և դրանից հետո դպրոցն իր գործունեությունն իրականացնում էր նույն տարածքում տեղադրված տնակներում, որը սակայն երբևէ չի խաթարել ուսումնական գործընթացը: 1998թ. մինչ այսօր դպրոցը գործում է ներկայիս մասնաշենքերում, որի հարևանությամբ գործում է նաև նախադպրոցական հիմնարկ:

2000 թվականից սկսած դպրոցի ղեկավարության առջև դրվեց հասարակական ակտիվ դպրոցի ստեղծման գաղափարը: Գործող ծնողական կոմիտեների հիմքի վրա ստեղծվեց ծնողական ինստիտուտ, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում դպրոցական և արտադպրոցական գործընթացին: Զուգահեռ ներդրվեց նաև աշակերտական խորհրդի մոդելը: Դպրոցի տնօրինությունն ու  մանկավարժական կոլեկտիվը ներկայանում է որպես միջնորդ կամ խորհրդատու-ուղղորդիչ: Կազմակերպված բազմաթիվ սեմինար պարապմունքները ծնողների և աշակերտների շրջանում տվեցին իրենց արդյունքը. կամավորություն, բարեգործություն, սոցիալական աշխատանք և այլն:

Հաշվի առնելով սերնդափոխության ճիշտ անցումը` բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվում համայնքի կենսաթոշակառու և վաստակաշատ ուսուցիչների, արվեստի
գործիչների հետ, դեռահասության պրոբլեմների շուրջ` առողջ ապրելակերպ, թմրամոլություն, ալկոհոլ, սեռական դաստիարակություն, վարքագծի փոփոխություն և այլն, նույն միկրոշրջանում գործող Վանաձորի պետական բժշկական քոլեջի համապատասխան մասնագետների հետ: Ներկայումս դպրոցում սովորում է 102 աշակերտ: Դպրոցում բացված համակարգչային կաբինետում համայնքի ծնողների համար կազմակերպվում են համակարգչային դասընթացներ, որոնք հնարավորություն կտան նրանց ձեռք բերելու ին‎ֆորմացիա, ինչու չէ, նաև աշխատանք: Շնորհալի վարպետ ծնողների  նախաձեռնությամբ դպրոցում կազմակերպվում են գոբելենի,
մաքրամեի, ասեղնագործության դասընթացներ ուսուցիչների, աշակերտների և համայնքից այլ ցանկացողների համար: Այսպիսով, այսօրվա դրությամբ, պահպանելով նախկինում ունեցած լավագույն ավանդույթները, դպրոցն իր առջև
նպատակ ունի համայնքում ծավալելու այնպիսի գործունեություն, որն ինչ-որ չափով կլրացնի այսօր պետության կողմից ցուցաբերվող անտարբերությունը,
պասսիվությունը` համայնքի խնդիրների և  հետաքրքրությունների բավարարման գործում:

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Խ. Աբովյանի անվան N9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հեռ.` (+ 374 322) 2-91-69

Մանրամասն ↓

Հասցե` ք. Վանաձոր, Զոր.Անդրանիկի 71,2007

Էլ. փոստ`

Աշխատողներ` 38

Կազմակերպա-իրավական տեսակը` ոչ առեւտրային

Իրավաբանական տեսակը` ՊՈԱԿ

 Տնօրեն  Վարդանյան Անահիտ

Դպրոցի պատմո